Լրահոս
2025-05-22
-
ՀասարակականՓրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորիցՄայիսի 22-ին, ժամը 10:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից:Ավելին17:3522.05.25 -
ՄիջազգայինՊուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան։Ավելին17:1622.05.25 -
ՄիջազգայինԻսրայելցի զինվորները ներխուժում են պաղեստինցիների տներ. Նեթանյահուն խոստանում է վերցնել ԳազանԻսրայելցի զինվորները ներխուժում են պաղեստինցիների տներ. Նեթանյահուն խոստանում է վերցնել ԳազանԱվելին17:0422.05.25 -
ՔաղաքականԱԳՆ խոսնակն արձագանքել է Լավրովի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցի չեղարկման մասին լուրինՀիշեցնենք՝ ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, Հայաստան՝ Լավրովի այցից առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Ըստ թերթի՝ պաշտոնական բացատրությունն այն է եղել, թե այցի ծրագիրը հագեցած է։ Բայց Ռուսաստանի արտգործնախարարությունը դա փորձել է կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին:Ավելին16:5522.05.25 -
ՀասարակականԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր (Տեսանյութ)Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները:Ավելին16:3622.05.25 -
ՔաղաքականԻշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց. ինչ էր պետք անել 2018-ինԻշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց. ինչ էր պետք անել 2018-ինԱվելին16:1522.05.25 -
ԱրցախԱրցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերՄայիսի 20-ին, Հայ Առաքելական Եկեղեցու(ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնկացությամբ կայացավ հանդիպում ԱՀ կառավարության անդամների հետ։ Ներկա էին ԱՀ պետնախարար Արամ Սարգսյանը, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հրավիրյալներ։ Ողջունելով ներկաներին՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը։ Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորեց նման հանդիպումները, ընդգծելով, որ եկեղեցին միշտ եղել է պետության կողքին և գործել հանուն մեր ազգային պետականության։ Սրբազանը իր խոսքում ընդգծեց նաև 2 կարևորագույն հանգամանք՝ մեր առաքելությունը՝ տունդարձը, իրականացնելու ճանապարհին․ առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել մեր պետականությունը։ Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:Ավելին16:0022.05.25 -
ՔաղաքականԷջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. ՀետքԷջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։Ավելին15:4422.05.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Վախ և անհանգստություն. երեխաներին առևանգելու փորձերը շատացել ենՀայլուր 15։30 Վախ և անհանգստություն. երեխաներին առևանգելու փորձերը շատացել ենԱվելին15:3022.05.25 -
ՔաղաքականԱնկարայում ընթանում է ֆորում, որը պահանջում է իրացնել ադրբեջանցիների՝ «արևմտյան Ադրբեջան վերադարձի իրավունքը»․ Կարեն ԽանլարյանԻրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Խանլարյանը գրել է․Ավելին15:1722.05.25 -
ՔաղաքականՑանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպանԲնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։Ավելին15:0022.05.25 -
ԻրավականՊատերազմում զոհված որդիների շիրմաքարերը պատրաստելու համար ծնողից 12 հազար դոլար հափշտակած մարդուն ՔԿ-ն չի կալանավորել«2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի դաշտում երկու որդիներին կորցրած տիկին Ալլայից Երևանում պահանջել են 12.000 ԱՄՆ դոլար՝ Եռաբլուրում թաղված որդիների գերեզմաններն ու շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու նպատակով։ Որդու ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներին ավելացնելով բարեկամներից հավաքած գումարներն ու որպես զոհվածի ծնող ստացած միջոցները՝ տիկին Ալլան մի կերպ վճարում է պահանջված գումարը, սակայն դառնում խարդախության զոհ։ Որևէ աշխատանք այդպես էլ չի կատարվում, իսկ գումարն էլ չի վերադարձվում։Ավելին14:4622.05.25 -
ՔաղաքականՀայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանըՀայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին:Ավելին14:3022.05.25 -
ՔաղաքականՊետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ինԿառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22-ի նիստում որոշում կայացրեց, որով 84,5 մլն դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար։Ավելին14:1722.05.25 -
ՀասարակականԲաքյանն ու աշխարհը Ազնավուր են երգում՝ մեծ շանսոնյեի 101-ամյակինԲաքյանն ու աշխարհը Ազնավուր են երգում՝ մեծ շանսոնյեի 101-ամյակինԱվելին14:0622.05.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին14:0022.05.25 -
ՔաղաքականՄիշտ ընդունել եմ ռացիոնալ որոշումներ, որը որոշակի հաշվարկներ է ենթադրում. Ռոբերտ ՔոչարյանՄիշտ ընդունել եմ ռացիոնալ որոշումներ, որը որոշակի հաշվարկներ է ենթադրում. Ռոբերտ ՔոչարյանԱվելին13:4522.05.25 -
ՔաղաքականՄի շարք երկրների քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզան ազատականացվել էԿառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22-ի նիստում, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար։ «Ներկայումս Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ է սահմանված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի Պետության և Քուվեյթի Պետության քաղաքացիների համար, սակայն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ակտիվացման ու տուրիզմի խթանման ռազմավարական նպատակները հաշվի առնելով՝ նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել նաև Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար: Վերոհիշյալ պետությունները ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։ Բացի այդ, նախագծով նախատեսվող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատականացումը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։Ավելին13:3022.05.25 -
ՄիջազգայինԹրամփը մեկ բառի պատճառով մերժել Է Ուկրաինայի հարցով Եվրոպայի առաջարկը. ԶԼՄ-ներԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպական երկրների ղեկավարներին ասել է, որ դեմ է անվերապահ զինադադարին, գրում է The Wall Street Journal-ը։ «Եվրոպական առաջնորդներից ոմանք երկուշաբթի հանդիպման ժամանակ պնդեցին, որ Վատիկանի ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի անվերապահ հրադադարի: Բայց Թրամփը կրկին հետ մղեց՝ ասելով, որ իրեն դուր չի գալիս «անվերապահ» տերմինը: Նա ասաց, որ երբեք չի օգտագործել այդ տերմինը»,- ասվում է զեկույցում։ Լրագրողները նշել են, որ դրանից հետո եվրոպական պետությունների ղեկավարները համաձայնել են դադարեցնել այդ բառի օգտագործումը։ Հինգշաբթի օրը The Wall Street Journal թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին: Պուտինի և Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի երեկոյան և տևել ավելի քան երկու ժամ։ Ինչպես զրույցից հետո հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, Մոսկվան պատրաստ է Կիևի հետ համատեղ աշխատել հուշագրի վրա, որը ներառում է զինադադար։ Ամերիկայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ զրույցի արդյունքների մասին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկին և մի քանի եվրոպացի առաջնորդների։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել է, որ առաջնորդները շոշափել են գերիների փոխանակման թեման. ներկայումս մշակվում է «ինը ինով» ձևաչափը։ Քաղաքական գործիչները քննարկել են նաև հնարավոր հանդիպումը և պայմանավորվել, որ այն պետք է արդյունավետ լինի, ուստի նախագահական թիմերը կաշխատեն Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի բովանդակությունը մշակելու ուղղությամբ։ Իր հերթին, Սպիտակ տան ղեկավարը զրույցից հետո հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ չի մտցնի Մոսկվայի դեմ, քանի որ հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա։Ավելին13:2122.05.25 -
ՄիջազգայինՆեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում ուժեղացնել Իսրայելի դեսպանատների անվտանգությունը«Մենք ականատես ենք լինում հակասեմականության սարսափելի գնին…. Իմ սիրտը ցավում է այն երիտասարդ տղամարդու և կնոջ ընտանիքների համար, որոնց կյանքն ընդհատվեց նողկալի հակասեմական ահաբեկչի կողմից։ Ես անվտանգության գործակալություններին կարգադրել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումներն ամբողջ աշխարհում Իսրայելի ներկայացուցչություններում և պետական ներկայացուցիչների համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։Ավելին13:1522.05.25