Լրահոս

2025-05-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Պռոշյան փողոցից վնասվածքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել՝ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ
    Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոց թիվ 22/1 հասցեում դանակահարված և գետնին ընկած երիտասարդ է եղել, ով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան փողոցից դանակահարվելու հետևանքով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել անհայտ քաղաքացու։
    11:38
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Լավ սովորեք, որ լավ ապրեք․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին դասի կապակցությամբ
    «Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես չի անում, և իրականում վերջին զանգը պետք է լինի քառյակներ առ մեր ուսուցիչները՝ համեմված մի քանի երգով։
    11:24
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին, ինչի արդյունքում վերջինս մահացել է։  Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
    11:12
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ․ «Ժողովուրդ»
    ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ գործադիրում նկատելիորեն սրվել է կանանց ներքին մրցակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու, աջակցությունն ապահովելու նպատակով։
    10:57
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    10:46
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում այսօր կհնչի Վերջին զանգը
    Այսօր՝ մայիսի 23-ին, Հայաստանի դպրոցներում կանցկացվեն Վերջին զանգին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։
    10:30
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում է ներսում։
    10:15
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ է ասել Լավրովը Սլավոնականում․ «Հրապարակ»
    «Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում, բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել՝ ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջեւ հետագա քննարկման առարկա կդառնա։ Լավրովը նաև հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թ․ ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել, ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է, եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։
    10:00
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։
    09:50
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին». «Հրապարակ»
    «ՔՊ-ի սորոսական թեւը, արեւմտամետները գժված են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց․ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։
    09:46
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթական շոուն է` նախընտրական նպատակներով․ «Հրապարակ»
    «Իրական, ապրող, ինքնիշխան Հայաստանի մասին ամեն օր բարբաջող իշխանությունը 7 տարի շարունակ քննարկում է նախկիններին, 30 տարվա արված-չարվածը, եւ 5 տարի շարունակ իրավապահները քննում են 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ կապիտուլյացիայից վրդովված մարդիկ փողոց էին դուրս եկել` այս իշխանությունների հանդեպ իրենց զայրույթը հայտնելու:
    09:38
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո ևս 84.5 մլն պետությունից. «Ժողովուրդ»
    ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, եւ արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Իսկ հետեւանքները մինչեւ այժմ «քերվում» են ՀՀ պետական բյուջեից։
    09:35
    23.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
    09:24
    23.05.25
    Ավելին
2025-05-22