Լրահոս

2025-05-24
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»
    Ի՞նչ է առաջարկվում։ Զբոսաշրջիկը գնում է ծառայություն, որի դիմաց հաշվարկվում և վերադարձվում է որոշակի տոկոս գումար, եթե զբոսաշրջիկը անցկացնում է առնվազն 5 գիշերակաց (գիշերակացերի քանակը հնարավոր է ավելացնել ստացված առաջարկությունների հիման վրա. ներկայացվել են հաշվարկներ թե՛ մինչև 5 գիշերակացի, թե՛ 5-ից ավել գիշերակացերի համար) Հայաստանում և վերջինիս ծախսը (առանց ավիատոմսի) կազմում է առնվազն 150 հազար դրամ։ Ծառայությունների պահանջարկի մեծացմամբ աճում է սպառումն ու տնտեսվարողների ստացած եկամուտները, ինչի հետևանքով ապահովվում են լրացուցիչ հարկային մուտքեր։
    10:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»
    Այստեղ ծագում են մի շարք հարցեր: Առաջինը՝ իսկ ո՞վ է այս պատկերի ու այս իրավիճակի մեղավորը: Հարկավ, նախկին ժամանակներում էլ են եղել բանակային ծառայությունից խուսափելու դրսևորումներ: Եղել են: Բայց այնպիսի տարածված ու զանգվածային բնույթ չեն կրել, ինչպես հիմա ու այն աստիճան, որ նույնիսկ հիշյալ օրինագծի նախաձեռնողն է մեծ տոկոսներ բարձրաձայնում, իսկ նրա յուրային նախարարն էլ սրտնեղում է, թե «պետական գաղտնիք է» հանրայնացվում: Հենց փաշինյանական իշխանությունն է Հայոց բանակը վարկաբեկել, գցել բանակի հեղինակությունը, բանակային ծառայությունը հանրային ընկալման մեջ կաղապարել որպես պատժամիջոց:
    09:54
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»
    Երեւանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից` որոշել է Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը նշել` հատկացնելով 8 մլն դրամ: Նաեւ ջազի փառատոն է անցկացնում՝ 34 մլն-ով, գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-9-ը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում: «Երեւանի գինու օրեր» անվանումով միջոցառումը Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց ամենատարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առեւտրային կազմակերպությանը՝ «Նումա» ՍՊԸ-ին:
    09:49
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»
    Վերջերս Մակրոնը հայտարարեց. «Համոզված եմ, որ ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և ուզում եմ ասել Նիկոլին և Իլհամին, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ»։ Ի՞նչ ճնշման կարելի է սպասել Ադրբեջանի նկատմամբ, եթե եվրոպացիները ամբողջությամբ աջակցում են Իլհամին։ Իրադարձությունների զարգացման երկու սցենար կա։ Առաջին տարբերակ՝ Նիկոլը և Իլհամը արդեն որոշել են ամեն ինչ սուրճի բաժակի շուրջ, և Նիկոլը պարզապես խնդրել է գործընկերոջը սպասել մինչև ընտրությունները, որից հետո իսկապես մեզ սպասում է պայմանագիր, բայց, ցավոք, Ադրբեջանի պայմաններով։ Հավանական է, որ սուրճ խմելուց հետո Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Փաշինյանին. «Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի այն մասին, թե երբ և ինչ պայմաններով կարող են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալ իրենց հայրենի հողեր»։ Ե՞րբ. ընտրություններից հետո։ Կամ՝ երկրորդ տարբերակ.  համաձայնագիրը չի կնքվի, իսկ Փաշինյանը այն նորից կխոստանա 2030 թվականի ընտրությունների ժամանակ։
    09:42
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. «Ժողովուրդ»
    Միեւնույն ժամանակ տեղեկացնուծ ենք, որ ՀՀ մարզերում մշակութային միջոցառումներ իրականացնելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» դրամաշնորհի հատկացման մրցույթ է իրականացվել, եւ մարզային կազմակերպություններն այսուհետեւ կարող են ֆինանսավորում ստանալ` մասնակցելով դրամաշնորհային մրցույթի», – հայտնել է Դանիելյանը: Այսինքն՝ մշակութային ծրագրերում, բոլոր ասպարեզներում Դանիելյանը փայլուն արդյունքներ է գրանցել, ու միայն Եղեգնաձորի մշակույթի տունը չի կարողացել Դանիելյանի պահանջները բավարարել ու հայտնվել է նման խայտառակ վիճակում»։
    09:38
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Բախման հետևանքով «Kia Forte»-ն գլխիվայր շրջվել է և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ շտապօգնության բժիշկները վթարված ավտոմեքենայում են առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։  Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղադրված երթևեկության ցուցանակը, երթևեկությունը կարգավորող հատուկ հայելին, իսկ «Infiniti»-ն էլ բախվել է ծառին։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Infiniti»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Kia» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 
    09:34
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված․ «Հրապարակ»
    ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։
    09:30
    24.05.25
    Ավելին
2025-05-23