Լրահոս

2025-05-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում մեքենա է այրվել
    Մայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։11-ին։ Այրվել են ավտոմեքենան և հարակից խորդանոցի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 քմ)։
    18:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադոն
    Ընտանիքի հայտարարության համաձայն՝ Սալգադոն 2010 թվականին մալարիայով վարակվել է Ինդոնեզիայում՝ աշխատելով իր «Genesis» նախագծի վրա։ Տասնհինգ տարի անց հիվանդության բարդությունները հանգեցրել են ծանր լեյկեմիայի, որն էլ դարձել է մահվան պատճառ։
    18:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զովունիում բախվել են 2 «Mercedes»-ները. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի բնակավայրի վարչական տարածքում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:    Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե և ցանցե պարսպին:    Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկը հայտնվել է ճանապարհի մեջտեղում և անհրաժեշտ է եղել, որպեսզի պարեկները տեղում ծառայություն կատարեն, որ խցանում չլինի, ինչը պարեկներին հաջողվել է:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
    17:45
    24.05.25
    Ավելին
  • Աշխարհ
    Երկաթի չինական մոգությունը. ավտոմեխանիկ Չեն Յուհաոն կյանք է տալիս մետաղին
    Երկաթի չինական մոգությունը. ավտոմեխանիկ Չեն Յուհաոն կյանք է տալիս մետաղին
    17:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
    Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ: Բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է:
    17:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-ադրբեջանական հակամարտությունը ավարտված չէ, այն մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի, գուցե` ավելի երկարատև ու ավելի դաժան․ քաղաքագետ
    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հնդկական պաշտպանական գերատեսչությանը մոտ հարթակները հայտնում են, որ հուլիսին Հնդկաստանը Հայաստան կուղարկի երկրորդ Akash-1C Surface to Air Missile հրթիռային համակարգի խմբաքանակը։ Ըստ հնդկական աղբյուրների, այս համակարգերը բավականին արդյունավետ են կիրառվել Պակիստանի դեմ։ Առավել հետաքրքիր էր հնդկական հրապարակումների մեկնաբանությունների բաժինը, որտեղ հնդիկները մահ էին գուժում Ադրբեջանի համար, իսկ պակիստանցիները հակառակը։ Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կարելի է ասել, որ արդեն դուրս է եկել զուտ այս երկրների սահմաններից, և կողմերից յուրաքանչյուրը իր դաշնակիցների շրջանակն է հավաքում։ Որ կողմը ավելի ազդեցիկ տարածաշրջանային դաշնակիցներ կհավաքի, այն կողմը ի վերջո կշահի հակամարտությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը ավարտված չէ, այն մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի, գուցե` ավելի երկարատև ու ավելի դաժան»։
    17:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    16-ամյա աղջիկներ են մահացել. ՆԳՆ-ից հերքում են` մահացածները շրջանավարտներ չեն
    Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
    16:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ արևմտյան,2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    16:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Ռուսաստան
    Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Թուրքիան մտադիր է վերահաստատել իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու նոր բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, ինչպես դա արվել էր 2022 թվականին, վերջին անգամ՝ 2025 թվականի մայիսի 16-ին՝ Ստամբուլում։
    16:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը
    Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. Ադրբեջանում Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը 2025 թվականի մայիսի 17-ին իր տելեգրամյան ալիքում իր իսկ մեկնաբանությամբ ու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ hայտնում է Գարեգի Նժդեհի հուշարձանի ոչնչացման մասին՝ ներկայացնելով հերոսին որպես Ֆաշիստ, իսկ հուշարձանի ոչնչացումը որպես հերոսություն։ Հուսեյնովը նշում է նաև ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման մասին։ Հարկ է նշել, որ ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը գտնվում էր Արցախի Մարտունի քաղաքում։ Այն քանդակվել էր քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից և տեղադրվել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Արցախի Մարտունու շրջանում տեղակայված Գարեգին Նժդեհի արձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
    16:00
    24.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Համբուրգի կայարանում 17 մարդու դանակահարած 39-ամյա կինը հնարավոր է հոգեբանական խնդիրներ է ունեցել
    Համբուրգի կայարանում 17 մարդու դանակահարած 39-ամյա կինը հնարավոր է հոգեբանական խնդիրներ է ունեցել
    15:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. Հայկ Կոստանյան
    Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ անվավեր են ճանաչվել: 2025թ. մայիսի 23-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։ Ավելի վաղ «Հետքը» հայտնել էր, որ դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը։
    15:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    82 միլիոն դրամը որտե՞ղ է ծախսվել․ Արմենակ Դանիելյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրել է․ «Երևանյան շատ գետնանցումներ այնպիսի անմխիթար ու վատ վիճակում են, որ այնտեղով անցնելը անտանելի է զզվելի, իսկ շատ դեպքերում վտանգավոր ու ռիսկային։ Նկարում Լամբադա կամուրջի գետնանցումն է, որտեղով նույնիսկ ցերեկով անցնելն է ռիսկային` նամանավանդ երեխաների, կանանց և աղջիկների համար։ Լուսավորության իսպառ բացակայություն։ Վերանորոգումը 0 (զրո)։ Որպեսզի Երևանյան գետնանցումները չվերածվեն հանրային զուգարանի, գողության և թմրամիջոցների օգտագործման ու տարածման վայրի, առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին վերանորոգի, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեսախցիկներ տեղադրի։ Հիշեցնեմ. 2024թ. ֊ին հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 82,382,900 դրամ, նախատեսված 89,473,500 դրամի դիմաց։ 2025թ. ֊ին Նույն ծրագրով նախատեսվել է ծախսել 80,000,000 դրամ։ Հ. Գ. Հետաքրքիր ա` էս գումարը (82 միլիոն 400 հազար դրամ) որտե՞ղ ա ծախսվել, որ մեր գետնանցումները շարունակում են 90 ֊ականները հիշեցնել»։
    15:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեռնոգորիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
    Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
    15:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների հինգերորդ փուլից հետո պայմանավորվել են շարունակել հետագա քննարկումները
    ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 23-ին Հռոմում կայացած բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Wall Street Journal-ի հրապարակման համաձայն՝ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
    14:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ ղեկին շրջանավարտներ են եղել․ ArmLur
    Այսօր՝ մայիսի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են: ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների նրանք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։ 4 ընկերներով նրանք գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել , որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ ArmLur.am-ի աղբյուր փոխացմամբ վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են։
    14:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. «Հետք»
    Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշենք, որ ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը: Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ: Ավագանու ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումն այն է, որ բարձրացնելով կոնկրետ փողոցներում տեղական տուրքը՝ պատասխանող վարչական մարմինը չի սահմանել ու չի բացահայտել, թե որն է այն լեգիտիմ նպատակը, որով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն կոնկրետ փողոցներում բարձրացնել ավտոկայանատեղերի վճարը: Բացի այդ, առնվազն նորմատիվ-իրավական ակտի մակարդակում չի կանխորոշել այն օրենքով սահմանված նպատակը, որը հետապնդում է փողոցներում այդչափ բարձր տեղական տուրքերի սահմանումը: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները կարծում են, որ եթե ավտոկայանատեղերի տեղական տուրքի թանկացումը դիտարկվում է բացառապես որպես Երևան քաղաքը խցանումներից ազատելու միջոց, ապա դա ինքնին լեգիտիմ նպատակ չէ, և նման իրավասությամբ տեղական ինքնակառավարման մարմինն օժտված չէ: Ճանապարհային երթևեկության ավտանգության, այդ թվում՝ խցանումներից ճանապարհը ազատելու իրավասություններով օժտված են Ներքին գործերի նախարարության պարեկային և ճանապարհային ոստիկանության ծառայողները: «Որևէ կերպ չեն քննարկվել ավելի մեղմ կամ ավելի քիչ ծախս ու դրամական պարտավորություն առաջացնող միջոցներ, հակառակի վերաբերյալ ապացույցներ և հիմնավորումներ չեն ներկայացվել»,-վարչական դատարանին հայտնել է խմբակցությունը: Դիմողը նշել է նաև, որ համարժեք իրավական մեխանիզմ կարող էր լինել նաև տարեկան վճարային համակարգի սահմանումը` ամսական (մաս-մաս) վճարումներ կատարելու միջոցով, ինչը չի կատարվել, քանզի ամսական վճարումներ կատարելու պարագայում տարեկան գանձվում է 56 000 դրամով ավելի շատ գումար, քան սահմանված է միանգամից տարեկան վճարը կատարելու դեպքում: Սա ևս դիտարկվել է ոչ իրավաչափ և ոչ պիտանի վարչարարության հերթական դրսևորում: «Մայր Հայաստան» խմբակցությունը նշել է, որ սոցիալական բեռի կտրուկ ավելանալը ապացուցվում է մի շարք տնտեսական ցուցանիշներով: Մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրության համաձայն` 2021թ. տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին` 320 հազար դրամ, մինչդեռ 2021 թվականին բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ, իսկ 2022-ին` արդեն 88 հազար դրամ: Բացի այդ, 2025թ-ին` ի տարբերություն 2024թ.-ի, պաշտոնապես կանխատեսվել է ավելի ցածր տնտեսական աճ, ավելացել է գործազրկության մակարդակը: Երևանի քաղաքապետարանը առարկություն է ներկայացրել դիմողի փաստարկներին: Նշվել է, որ պետական-իրավական փորձաքննության ենթարկելու նպատակով 2024թ. դեկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարին է հասցեագրվել գրություն՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին», «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» որոշման նախագծերը և դրանց ընդունման հիմնավորումները։ Քաղաքապետարանն արձանագրել է նաև, որ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը և սպասարկումը իրականացվում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից, և նույն ընկերության կողմից տրված տեղեկատվության համաձայն` վճարովի ավտոկայանատեղերի համար կատարված տարեկան ծախսը կազմում է՝ 447 մլն.125 հազ. 700 դրամ, ընդհանուր՝ 3.237 ավտոտեղի համար: Դրանից «Ա» գոտու համար ծախսը կազմում է 394 մլն 522 հազ. 676 դրամ՝ 2.417 ավտոտեղ և «Բ» գոտու համար` 52 մլն. 603 հազ 24 դրամ՝ 821 ավտոտեղ։ Հիմք ընդունելով ներկայացված ծախսերը՝ հաշվարկվում է 1 վճարովի ավտոկայանատեղի տարեկան ծախսը, որը կազմում է «Ա» գոտու համար 163 հազ. 251 դրամ, «Բ» գոտու համար` 64 հազ. 98 դրամ։ Վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, արձանագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը նույնպես պետք է համապատասխանեն օրենքին: Դատարանն արձանագրել է՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար փոխհատուցման վճարների դրույքաչափերը սահմանելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարչական մարմինը չի առաջնորդվել համաչափության սկզբունքով, քանի որ չի հիմնավորվում ընտրված միջոցի և անհրաժեշտ ծախսերի միջև արդարացի հավասարակշռումը՝ խախտելով օրենքի պահանջները: Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, վարչական դատարանը մերժել է: Նշենք, որ ավագանու նույն խմբակցությունը դատարան էր դիմել նաև 2024թ. դրույքաչափերը վիճարկելու պահանջով: 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը դարձյալ անվավեր էր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել էր, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Այդ ժամանակ նույնպես Վարչական դատարանը մերժել էր ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, որից հետո Երևանի քաղաքապետարանը բողոք է ներկայացրել և մինչ օրս վիճարկվում է վերադաս ատյանում: Փաստացի ստացվում է, որ Վարչական դատարանի որոշումներն ինքնանպատակ են և կյանքի չեն կոչվում, քանի որ Երևանի ավագանին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Ճիշտ է, դատարանն անվավեր է ճանաչում ավագանու որոշման դրույթները, բայց քանի որ ուժի մեջ մտնելու պահից դրանք անվավեր չի ճանաչում, իսկ քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգելու և որոշումը չկատարելու նպատակով բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար: Դատարաններում բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում: Ընթացիկ տարին ավարտվում է, և դատարանի որոշումը փաստացի արդեն կիրառելի չի լինում հաջորդ տարիների համար կամ արդեն վճարած քաղաքացիները հետագայում պետք է հայտնվեն բյուրոկրատիկ քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած գումարները հետ ստանալու փորձեր կատարելու համար: Նույն սխեման, կարծես թե, կրկնվում է արդեն երկրորդ անգամ:
    14:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 2 վիրավոր․ Ծաղկաձորում «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է
    Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր, հայտնում է Shamshyan.com-ը:  Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:  Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը:  Քննիչի հանձնարարականով՝ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
    14:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ:
    13:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    13:30
    24.05.25
    Ավելին