Լրահոս

2025-05-24
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել գետում հայտնաբերված 2-ամյա երեխայի մասին
    Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները ժամը 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։
    13:15
    24.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի մարմինը
    Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի մարմինը
    13:08
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան
    Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երևանյան երկխոսության» քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում. Կայք՝ https://yerevandialogue.com/ Facebook: https://www.facebook.com/YerevanDialogue X: https://x.com/YerevanDialogue Instagram: https://www.instagram.com/yerevandialogue LinkedIn: https://www.linkedin.com/showcase/yerevan-dialogue/
    13:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    2-ամյա Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
    Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրան Պետրոսյանի դին արտաքին զննությամբ վնասվածքներ չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ «Արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Ավդալյաը՝ հավելելով, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է տանից 7 կմ հեռավորության վրա:  2-ամյա երեխայի անհետացման մասին ահազանգը ՆԳ նախարարությունը ստացել էր մայիսի 4-ին ժամը 11։52-ին։ Ըստ նախնական տվյալների՝ փոքրիկը դուրս էր եկել տանից Մարմարիկ բնակավայրում և չէր վերադարձել։ Միջադեպի կապակցությամբ մայիսի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության և փրկարար ծառայության մեծաթիվ խմբեր, կիրառում էին նաև տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչու սարքեր և ջրասուզակների խումբ։ Մայիսի 24-ին փոքրիկի դին հայտնաբերվել է Հրազդան ՋԷԿ-ին հարակից կամրջի մոտակայքում:
    12:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փոքրիկ Տիգրանի մարմինը հայտնաբերել են Մարմարիկ գետում. նրան 20 օր փնտրում էին
    Հայլուր 12։30 Փոքրիկ Տիգրանի մարմինը հայտնաբերել են Մարմարիկ գետում. նրան 20 օր փնտրում էին
    12:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խառն են, շատ խառն են. «Փաստ»
    «Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն պատրաստվում է նոր վարչության ընտրությունների, որոնք կայանալու են սեպտեմբերի 20-ին։ Էկոնոմիկայի նախարար և կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչության կազմն էական փոփոխություններ է կրելու։
    12:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    12:00
    24.05.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 24.05.2025
    Մամուլի տեսություն 24.05.2025
    11:56
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը
    ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։
    11:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2-ամյա Տիգրանի դին հայտնաբերվել է ժամը 10։40-ի սահմաններում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ
    Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
    11:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը
    Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ին որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ջասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում:  Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր: 
    11:19
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ո՞րն է պատճառը
    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ 
    11:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է․ «Ժողովուրդ»
    Այսպիսով՝ 2024 թվականին նախորդ տարիների համեմատությամբ շահերի առերեւույթ բախման դեպքերի եւ համապատասխանաբար՝ դրանց ուսումնասիրությունների թիվն աճել է 8.5 անգամ: Հարկ է նկատել, որ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրված հրապարակումների եւ գրությունների գերակշիռ մասն առնչվել է գնումների գործընթացներին, հատկապես՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերին, պատվիրատու մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված առեւտրային կազմակերպությունների մասնակցությանը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ փոխկապակցված անձանց օտարման կամ օգտագործման, ինչպես նաեւ թույտվությունների տրամադրմանը: Նշվածը վկայում է առանձին ոլորտներում շահերի բախմանն առնչվող խնդիրների՝ համակարգային եւ համատարած լինելու մասին:
    11:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Տերյան-Պուշկին խաչմերուկում տեղի ունեցած վթարից
    Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Infiniti» մակնիշի ավտոմեքենան և «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
    10:45
    24.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Գեղեցիկը փրկող Փարաջանովի գույները՝ Նունե Ալեքսանյանի գրքի էջերում. կինոպոետի հավերժական շարժումը
    Գեղեցիկը փրկող Փարաջանովի գույները՝ Նունե Ալեքսանյանի գրքի էջերում. կինոպոետի հավերժական շարժումը
    10:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    590.000 դոլարի հափշտակության առաջին փորձը եղել է դեկտեմբերին. նոր մանրամասներ. «Փաստինֆո»
    Ինչպես արդեն հայտնել ենք՝ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։ 
    10:18
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում․ «Ժողովուրդ»
    Նույն «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որ ամենաթանկ գույքերն ու ձեռնարկությունները արտոնյալ պայմաններով գնում է, դատարանում անգամ չի առարկել, որ պարտք է «Օազիս»ին, սակայն միաժամանակ փախուստ է տալիս փաստացի, ըստ «Հետքի»՝ չի վճարում:
    10:10
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»
    Ի՞նչ է առաջարկվում։ Զբոսաշրջիկը գնում է ծառայություն, որի դիմաց հաշվարկվում և վերադարձվում է որոշակի տոկոս գումար, եթե զբոսաշրջիկը անցկացնում է առնվազն 5 գիշերակաց (գիշերակացերի քանակը հնարավոր է ավելացնել ստացված առաջարկությունների հիման վրա. ներկայացվել են հաշվարկներ թե՛ մինչև 5 գիշերակացի, թե՛ 5-ից ավել գիշերակացերի համար) Հայաստանում և վերջինիս ծախսը (առանց ավիատոմսի) կազմում է առնվազն 150 հազար դրամ։ Ծառայությունների պահանջարկի մեծացմամբ աճում է սպառումն ու տնտեսվարողների ստացած եկամուտները, ինչի հետևանքով ապահովվում են լրացուցիչ հարկային մուտքեր։
    10:00
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»
    Այստեղ ծագում են մի շարք հարցեր: Առաջինը՝ իսկ ո՞վ է այս պատկերի ու այս իրավիճակի մեղավորը: Հարկավ, նախկին ժամանակներում էլ են եղել բանակային ծառայությունից խուսափելու դրսևորումներ: Եղել են: Բայց այնպիսի տարածված ու զանգվածային բնույթ չեն կրել, ինչպես հիմա ու այն աստիճան, որ նույնիսկ հիշյալ օրինագծի նախաձեռնողն է մեծ տոկոսներ բարձրաձայնում, իսկ նրա յուրային նախարարն էլ սրտնեղում է, թե «պետական գաղտնիք է» հանրայնացվում: Հենց փաշինյանական իշխանությունն է Հայոց բանակը վարկաբեկել, գցել բանակի հեղինակությունը, բանակային ծառայությունը հանրային ընկալման մեջ կաղապարել որպես պատժամիջոց:
    09:54
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»
    Երեւանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից` որոշել է Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը նշել` հատկացնելով 8 մլն դրամ: Նաեւ ջազի փառատոն է անցկացնում՝ 34 մլն-ով, գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-9-ը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում: «Երեւանի գինու օրեր» անվանումով միջոցառումը Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց ամենատարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առեւտրային կազմակերպությանը՝ «Նումա» ՍՊԸ-ին:
    09:49
    24.05.25
    Ավելին