Լրահոս

2025-05-25
2025-05-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները (https://armenia-am.gazprom.com/press/video/15/):
    23:58
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Արցախի մի խումբ գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան
    Հայաստանի և Արցախի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան․ «Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս և քաղհասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։ Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին , որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։ Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ եւ, առավել եւս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երեւան՝ լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։ Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը: Արտակ Բեգլարյան, «Արցախ Միություն» ՀԿ, Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Արա Ղազարյան, փաստաբան, Արփի Ավետիսյան, իրավապաշտպան, Արման Թաթոյան, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ», Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գառնիկ Կերկոնյան, « Հայ իրավական պաշտպանության ճակատ»»։
    23:45
    24.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական նահանջ. ռուսները նոր բնակավայրեր են գրավել, Զելենսկին Արևմուտքին է դիմում
    Ուկրաինական նահանջ. ռուսները նոր բնակավայրեր են գրավել, Զելենսկին Արևմուտքին է դիմում
    23:30
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին
    Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։
    23:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ է ստացվել, Մասիս քաղաքում մեքենա է այրվում
    Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ն․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում  առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    23:00
    24.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը հաջորդ տարի Երևան կգա՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելո՞ւ. եվրոպական ողջույններ՝ Փաշինյանին
    Ալիևը հաջորդ տարի Երևան կգա՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելո՞ւ. եվրոպական ողջույններ՝ Փաշինյանին
    22:45
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել
    Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։ Ավելին՝ տեսանյութում։
    22:30
    24.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին հեռացնելու շանսերը հիմա ավելի մեծ են.Միկոյանի արձագանքը՝ Քոչարյանի դեմ սկսված նոր արշավին
    Փաշինյանին հեռացնելու շանսերը հիմա ավելի մեծ են.Միկոյանի արձագանքը՝ Քոչարյանի դեմ սկսված նոր արշավին
    22:15
    24.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
    Այսօր Զարուհի Փոստանջյանին հնարավորություն է ընձեռնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել պահանջագիր։
    22:10
    24.05.25
    Ավելին