Լրահոս

2025-05-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի մայրացու ոչխարներին ու գառներին
    Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա ընտանքի անդամների հետ դուրս է գալիս և նկատում, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արայիկը ասում էր․ «Ժամը 01։20-ի կողմերը կլիներ, տարօրինակ ձայներ լսեցինք, ընտանիքով դուրս եկանք ու ինչ տեսնենք՝ մի իսկական աղետ։ Մի քանի գայլեր հոշոտել էին գառներից մոտ 70-ին, մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ Գայլերի կողմից հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ են, որ պետք է ծնեին, մի մասին իրենց հետ տարել են, մի քանիսին էլ սատկած բերել հասցրել են մեր տների մոտ։ Նույն պահին դեպքի մասին տեղեկացրեցինք գյուղապետին, ում հանձնարարականով տեղակալը եկավ, տեղեկացրեցինք նաև ոստիկանության Գավառի բաժին, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկան, արձանագրեցին տեղի ունեցածը, հիմա սպասում ենք լույսը բացվի, որպեսզի խնդրանքով դիմենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ գոնե մեզ օգնության ձեռք մեկնեն»։  Գյուղացիներն էլ նշում էին․ «Ընտանիքը գյուղի հարգված ու աշխատասեր՝ առավոտից իրիկուն ոչխարաբուծությամբ զբաղվող ու հող մշակող մարդիկ են։ Ընտանիքում ապրում են 65-ամյա Աշոտ Հայրապետյանը, 57-ամյա Սուսաննա Կարապետյանը, 35-ամյա Արայիկ Հայրապետյանը, 30-ամյա Ալվինա Անտոնյանը, 6-ամյա Աշոտ Հայրապետյանը, 4-ամյա Անգելինա Հայրապետյանը, 2-ամյա Ալեն Հայրապետյանը և 53-ամյա Կարեն Բադոյանը, իսկ ոչխարաբուծությամբ էլ զբաղվում են բանկերից վերցրած գումարներով։ Մարզպետարանը կարող է նաև օգնել, որպեսզի բանկերը մի 3 տարի վարկերը սառեցնեն, միչև մեջքները դզվի, էս աղետից դուրս գան»։ 
    11:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    10:52
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Ապարան-Քուչակ ճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վթարից
    Մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։
    10:47
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները մարզեր կմեկնեն․ «Ժողովուրդ»
    Փաշինյանը ևս շրջելու է մարզերում, բայց Կառավարության ներկայացուցիչների հետ․ առաջիկայում նախատեսված է այց Շիրակի մարզում»։
    10:44
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ապարան-Քուչակ ճանապարհին վթարից տուժած 27-ամյա քաղաքացուն սանավիացիայով կտեղափոխեն Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան
    «Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, 11-ը Ապարանի ԲԿ-ում են, ունեն տարբեր կոտրվածքներ։
    10:41
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
    10:38
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արենիում կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը վերացվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող «Գաուդա» պանրի արտադրատեսակի նմուշը, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։
    10:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 12 վիրավոր․ Քուչակում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel Zafira»-ն. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս և բռնկվել
    Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:    Վիրավորներից մի քանիսին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:    Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել:    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
    10:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրել ենթադրյալ տուժածին: Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունել է, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ: Հետագա միջոցառումներով պարզվել է, սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններում կատարված միակ գողությունը չէ: Տանտիրոջ բացակայությամբ և բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր ևս մեկ նկար, նաև հագուստ ու այլ կենցաղային իրեր: Ու սա էլ դեռ բոլորը չէր: Մեկ ուրիշ անգամ էլ, նույն հանգամանքներում, տղամարդը գողացել էր կենցաղային իրեր ու տանտիրոջ փաստաթղթերը: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել 50-ամյա տղամարդու տանը: Դիմաքանդակը, բնանկարները, տուժածի փաստաթղթերն ու գողացված որոշ կենցաղային իրեր հայտնաբերվել են: 50-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    10:07
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Վանաձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնցից մեկը զինծառայող է
    Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում՝ Վանաձոր քաղաքի սկզբնամասում, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են Վանաձորի բնակիչ 21-ամյա Սեյրան Նավասարդյանը, Վանաձորի բնակիչ 24-ամյա Արա Բարինյանը, Լոռու մարզի Գուգարք բնակավայրի բնակիչ 18-ամյա Սերժ Էվոյանը, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Դոխոլյանը և Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ  21-ամյա Արթուր Մարիկյանը։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատոկ տարածք։
    10:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:53
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
    Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ տուժածներ չկան:   Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    09:49
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։
    09:43
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատել․ «Ժողովուրդ»
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
    09:38
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լիլիթ Մակունցը չի հանձնվում. «Հրապարակ»
    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։
    09:34
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ժողովուրդ»
    2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբինյանը, գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո, միայն ձեռք բերեց բնակարան և ավտոկայանատեղի։
    09:30
    29.05.25
    Ավելին
2025-05-28