Լրահոս
2025-05-31
-
ՏարածաշրջանԷրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվելԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ak Parti) քննարկում է հանրապետության գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ ժամկետով խորհրդարանում քվեարկության միջոցով առաջադրելու տարբերակը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ նշանակել։ Արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ է 360 պատգամավորի ձայն. ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) ներկայումս ունի 127 մանդատ, իսկ Արդարություն և զարգացում կուսակցության և Ազգայնական շարժում կուսակցության իշխող դաշինքը՝ 315։ «Սահմանադրության համաձայն՝ նախագահ Էրդողանը կրկին առաջադրման երկու ճանապարհ ունի։ Կամ խորհրդարանը որոշում կկայացնի ընտրությունների մասին, կամ Սահմանադրության 101-րդ հոդվածը, որը վերնագրված է «նախագահի թեկնածությունն ու ընտրությունը», կփոխվի: Իշխող կուսակցության կարծիքով՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փոխարեն Էրդողանի համար թեկնածու դառնալու ավելի խելամիտ միջոց ևս մեկ անգամ կլինի խորհրդարանի կողմից ընտրությունների մասին որոշման ընդունումը», - հայտնել է պարբերականը։ 2017 թվականին Թուրքիան հանրաքվեից հետո դարձավ նախագահական հանրապետություն։ Գործող սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվեց երկրորդ հնգամյա ժամկետով։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդում էին, որ սա իրականում երրորդ ժամկետն է, քանի որ Էրդողանը նախագահ է եղել 2014-ից 2018 թվականներին, բայց խորհրդարանական հանրապետության օրոք։Ավելին12:4531.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայհոյանքի արշավը շարունակում է Փաշինյանը. սրբապղծության մեղադրանք՝ հոգևորականներինՀայլուր 12։30 Հայհոյանքի արշավը շարունակում է Փաշինյանը. սրբապղծության մեղադրանք՝ հոգևորականներինԱվելին12:3031.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ:Ավելին12:1531.05.25 -
Մամուլի տեսությունՀայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ ՀՀ իշխանությունները. «Փաստ»Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:Ավելին12:0031.05.25 -
ՀասարակականԴավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին11:4531.05.25 -
ՔաղաքականՓաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունՆիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը, այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարությունում։ «Մոռանալով իր նպատակի մասին՝ վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից և գոյաբանական սպառնալիքներից։Ավելին11:3031.05.25 -
ՀասարակականՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարԱյսօր՝ մայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:1531.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին11:0031.05.25 -
Մամուլի տեսությունԸնդդիմությանը թիրախավորելը վաղուց այլևս «նորաձև» չէ․ մնում է եկեղեցին․ «Ժողովուրդ»Հնչեց և ներվեց, սակայն սկանդալը չավարտվեց Ազգային ժողովում, Փաշինյանը երեկ՝ առավոտյան, պայթեցրեց և փոթորկեց համացանցը՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» այս և այլ արտահայտություններով։Ավելին10:4531.05.25 -
ՀասարակականPlayCity-ն առաջինը Հայաստանում գործարկել է տեսաշարք, որն ամբողջությամբ պատրաստված է արհեստական բանականության իջոցովPlayCity-ն առաջինն է Հայաստանում, որ գործարկել է տեսաշարք, որն ամբողջությամբ պատրաստված է արհեստական բանականության (AI) միջոցով։ Այն հանրությանն է ներկայացվել ընդամենը մեկ շաբաթ առաջ, և դրա հեղինակն է Google DeepMind ընկերությունը։ Տեսաշարքը ստեղծվել է Veo 3 գերհզոր մոդելի հիման վրա, որը դեռևս հասանելի չէ հայ օգտատերերի համար։Ավելին10:3531.05.25 -
ՀասարակականՀրդեհ` «Վանաձոր քիմպրոմի» տարածքում. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:Ավելին10:3031.05.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները բյուջեի հաշվին շարունակում են իրենց գործուղումները Հայաստանում. «Հրապարակ»ՔՊ-ականները շարունակում են բյուջեի հաշվին գործուղումների մեկնել անգամ ՀՀ մարզեր։ Հունիսի 1-3-ը ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արմեն Խաչատրյանը կգործուղվեն Գորիս՝ մասնակցելու հայ-ֆրանսիական համաժողովին։Ավելին10:2031.05.25 -
Մամուլի տեսությունԿառավարությունը նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտցնի շրջանառության մեջ. «Ժողովուրդ»Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։Ավելին10:1031.05.25 -
Մամուլի տեսությունՏիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից. «Հրապարակ»Երեւանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին: Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»: Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։Ավելին10:0031.05.25 -
Մամուլի տեսությունԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է` մարտական պատրաստվածության գալ. «Հրապարակ»ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 24 թ․ բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված։Ավելին09:5531.05.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ․ «Փաստ»Արցախի նախագահի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են, և Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի: Ըստ Արցախի Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այսինքն, այսօր լրանում է տասնօրյա ժամկետը, երբ ԱՀ Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի:Ավելին09:5031.05.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը և Հակոբյանը, ըստ էության, եկեղեցու հասցեին հնչեցնում են մանկապղծության և ոչ առաքինի վարքի հրապարակային մեղադրանքներ. «Ժողովուրդ»Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 29-ին արած սուր ու սկանդալային գրառումը՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», ինչպես նաև նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունը, թե «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», լուրջ ալիք են բարձրացրել հասարակական և հոգևոր շրջանակներում։Ավելին09:4331.05.25 -
Մամուլի տեսությունՍամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության. գործը թեժ փուլում է. «Ժողովուրդ»Ավելին, մեր տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ հնարավոր է հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը։Ավելին09:3831.05.25 -
Մամուլի տեսությունԻշխանական զույգի այս ագրեսիան՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու, հրճվանք է պարգևել ադրբեջանական կայքերին․ «Ժողովուրդ»«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նիկոլ Փաշինյանի երեկվա այս հայտարարությունը և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումը, թե «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», բարոյական հարթությունում քննարկվելուց զատ, նաև իրավական գործընթաց են ենթադրում:Ավելին09:3431.05.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան». «Փաստ»Այս նախագծին իշխանությունների համաձայնությունը կհանգեցնի Հայաստանի վերացմանը, կարծում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը: Նա հիշեցնում է, որ, բացի 300 000 ադրբեջանցիներից, այստեղ է գալու նաև մեծ թվով ադրբեջանական ոստիկանություն, որը ճնշելու է հայերի բողոքները՝ ահաբեկելով նրանց: Հաջորդիվ նա գրում է. «Ադրբեջանական և հայ բնակչության միջև հակամարտություններ կսկսվեն։ Պատերազմի հիշողություններ, սպանված հարազատներ, վրեժխնդրության կոչեր։ Թուրքիան և ադրբեջանցիները կհայտարարեն, որ Հայաստանը չի կարող երաշխավորել իրենց անվտանգությունը, և կներխուժի Հայաստան, ինչպես ներխուժեցին Սիրիա։ Հայերը խուճապահար կփախչեն Սյունիքից և մնացած Հայաստանից։ Նրանք կդառնան պետություն չունեցող էթնիկ խումբ, ինչպես ասորիներն ու քրդերը»:Ավելին09:3031.05.25