Լրահոս
2025-05-31
-
ՄիջազգայինՍիրիայի քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասինՍիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ իր խմբավորումը պահպանում է ուղիղ կապեր Թուրքիայի հետ և բաց է երկխոսության համար, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման ճանապարհով։Ավելին17:3031.05.25 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ․ բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Հայաստան․ անասունների մի մասը անկել էԱրդեն 10 օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետի աշխատակիցները չեն թույլատրում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, պատճառաբանելով, որ ինչ-որ փաստաթղթային խնդիրներ են առկա, այնինչ բեռնատարներում գտնվում են 200-ից ավելի անասաուններ, որոնք նման պայմաններից անկում են և արդեն 30 հատը բեռնատարի թափքի մեջ սատկել է։Ավելին17:1531.05.25 -
ՔաղաքականԱյդպես էլ մնացիր ժողովրդի էմոցիան գողացող և սադրանքներով փող գռփող քո նախկին մասնագիտության անզուգական ներկայացուցիչը․ Ռուբեն Հակոբյան«Նիկո՛լ, դու ոչ միայն վիժվածք ես, նաև վերջացած սրիկա ես: Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է… Թշնամին, քո խոսքերը մեջբերելով, ոգևորված նշում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբապիղծ ու մանկապիղծ կառույց է։ Այսօր էլ, Սրբազան Միքայել Աջապահյանի խոսքն ընդհանուր տեքստից նենգորեն կտրելով ու մեջբերելով և թշնամու պահանջն ամենօրյա ռեժիմով ծնկաչոք կատարելով, նորից ստորաբար փորձում ես նվաստացնել և ստորացնել Եկեղեցին։Ավելին17:0031.05.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին16:4531.05.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են Բերքանուշ գյուղում բռնկված հրդեհըՄայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 04։17-ին: Այրվել են տանիքի կառուցատարրերից մոտ՝ 50 քմ և պահեստավորած գույք։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:Ավելին16:3031.05.25 -
ՍպորտԱրթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիրՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը կարիերայում երրորդ անգամ հռչակվել է նաև Եվրոպայի չեմպիոն: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող առաջնության հենացատկի եզրափակչում Դավթյանը փայլուն ցատկով հավաքել է 14,799 միավոր և դարձել ոսկե մեդալակիր:Ավելին16:1531.05.25 -
ՔաղաքականԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։Ավելին16:0031.05.25 -
ՀասարակականՔիմ Քարդաշյանի անհավանական շքեղ ակնոցի հեղինակը՝ լեգենդար Ալեն Միկլին, գաղտնիքներ է բացահայտումՔիմ Քարդաշյանի անհավանական շքեղ ակնոցի հեղինակը՝ լեգենդար Ալեն Միկլին, գաղտնիքներ է բացահայտումԱվելին15:4531.05.25 -
ԻրավականԵրևանում 42-ամյա կինը մահացել է, 2-ամյա երեխան՝ տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներՄայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին15:3031.05.25 -
ՀասարակականԴիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում․ Տեր ԱսողիկԱշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:Ավելին15:1531.05.25 -
ՀասարակականՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կկատարվեն պայթեցման աշխատանքներ«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ։Ավելին15:0031.05.25 -
ՀասարակականԵրևանում «BMW X5»-ը վարել է 13-ամյա տղան. ավտոմեքենայում են եղել ոչ սթափ հայրն ու ընտանիքի 4 անդամԵրեկ՝ մայիսի 30-ին, «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարել է անչափահաս: Տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է: Ավտոմեքենան Գ. Վարոսյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս: Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ: Կարելի է պնդել, որ պարեկների աշխատանքի շնորհիվ Երևանում կանխվել է մի ամբողջ ընտանիքի մասնակցությամբ հնարավոր ավտովթարը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենան անչափահաս է վարել ու մասնակցություն է ունեցել ավտովթարին: Անչափահասի մասնակցությամբ վերջին դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզում, ով «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հետիտնին, ապա դիմել փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել էր:Ավելին14:4531.05.25 -
ՀասարակականԽոզնավարում այս գիշեր էլ հանգիստ չի անցել, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է եկեղեցու դեմ հաշվեհարդարով․ MediaHubԻնչպես Հայաստանի մտահոգ հասարակությունը, այնպես էլ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ևս մարդիկ դեռ ուշքի չեն գալիս. Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու և Սրբազանի դեմ արված հանրային հայտարարություններն, ասում են, միայն թշնամին կարող էր ասել։Ավելին14:3031.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին14:1531.05.25 -
ՔաղաքականՓաշինյանի ֆեյսբուքյան արշավը եկեղեցու դեմ շարունակվում էՓաշինյանի ֆեյսբուքյան արշավը եկեղեցու դեմ շարունակվում էԱվելին14:1031.05.25 -
ՄիջազգայինՆեթանյահուն կրկնում է Ալիևի սցենարը.կոտորվող պաղեստինցիները սնունդ են գողանում, ծեծում, սպանում իրարՆեթանյահուն կրկնում է Ալիևի սցենարը.կոտորվող պաղեստինցիները սնունդ են գողանում, ծեծում, սպանում իրարԱվելին14:0031.05.25 -
Մամուլի տեսություն«Խելացի էր, աշխույժ, բարի, այնքան երազանքներ ու նպատակներ ուներ Էրիկս». Էրիկ Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին. «Փաստ»Շատ աշխույժ էր, չարաճճի, խելացի։ Իր ակտիվությամբ որևէ մեկին վնաս չի տվել։ Անասելի բարի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան՝ Դոնի Ռոստովի շրջան, քաղաք Նովոչերկասկ: Այնտեղ Էրիկը մանկապարտեզ է հաճախել։ Հետո 2007-2016 թթ. սովորել է տեղի թիվ 6 դպրոցում: Ուսման ընթացքում ունեցել է բազում հաջողություններ, այդ թվում՝ ստացել գերազանցության պատվոգրեր, մրցումներում և օլիմպիադաներում հաջողություններ գրանցել, արժանացել պատվոգրերի և հավաստագրերի։ «Առաջինից մինչև չորրորդ դասարան ամեն տարի գովասանագրեր է ստացել, գերազանց առաջադիմության համար պատվոգրեր մաթեմատիկայից և ռուսաց լեզվից։ Բոլոր ուսուցիչներն իրեն շատ են սիրել։ Տարիքի հետ իր առաջադիմությունը մի փոքր թուլացավ, բայց ուսուցիչների վերաբերմունքը չփոխվեց Էրիկիս նկատմամբ»։ Մայրիկի խոսքով, որդու տարերքը ավտոմեքենաներն էին, փոքր տարիքից կարողանում էր մեքենա վարել:Ավելին13:4531.05.25 -
ԱշխարհՊակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունըՊակիստանի Սենատը հավանություն է տվել օրենքին, որը արգելում է անչափահասների ամուսնությունը երկրի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, նախագահը մոտ ապագայում կստորագրի օրենքը։ Իրավապաշտպաններն ակնկալում են, որ այս նախաձեռնությանը շուտով կհաջորդեն նաև երկրի մյուս շրջանները։Ավելին13:3031.05.25 -
ՀասարակականԹույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով․ Մարմաշեն վանքի վանահայրՏեր Փառեն քահանա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն` խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց՝ անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա, իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր, ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում. Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։ Թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին։ Մինչև չդաստիարակվեն ու կարգի ու չափի չգան, չապաշխարհեն ու զղջումով, խոնարհաբար, ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը և չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։ Ի գիտություն` ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնյայի կարգավիճակը` ի՞նչ է մտածում, ի՞նչ է շնչում, և ի՞նչ գաղափարներ ունի։ Բավական է արդեն` չափը շատ անցաք և համբերության բաժակը լցրեցիք դուք»։Ավելին13:1531.05.25 -
ՀայաստանԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Կաթողիկոս (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:0031.05.25