Լրահոս
2025-06-12
-
ՀայլուրՀայլուր 15։30 Սարսափելի ավիավթար՝ Հնդկաստանում. ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրաՀայլուր 15։30 Սարսափելի ավիավթար՝ Հնդկաստանում. ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրաԱվելին15:3012.06.25 -
ՀայաստանՍա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը. Տեր Մովսես քահանաՏեր Մովսես քահանա Սահակյանը «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» վերտառությամբ գրառում է արել։ Նա հայտարարել է, թե երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։ «Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։ Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։ Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։ Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։ Ո՛չ։ Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։ Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։ Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։ Հայոց եկեղեցու սիրելի՛ զավակներ, այսօր մեզնից պահանջվում է հոգևոր դիմադրություն։ Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։ Դիմադրություն, որ չի զիջում եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։ «Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9): Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ մնալ մեր տեղում և դիրքում. եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։ Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։ Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։ Ով Աստծուն է հանձնում իր եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։ Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել սուտի ու սադրանքի առաջ։ Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր եկեղեցուց։ Եկե՛ք զգոն լինենք։ Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։ Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերն Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը»,- նշել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։Ավելին15:2012.06.25 -
ԻրավականԲավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել է Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողՀունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։Ավելին15:1512.06.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տեր-Գրիգորյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ:Ավելին15:0712.06.25 -
ՄշակույթԿԳՄՍՆ աշխատակիցները ծանոթացել են Տավուշի հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները՝ ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության հուշարձան, պետ. ցուցիչ՝ 10.9.5.1,) աշխատակիցները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին:Ավելին15:0012.06.25 -
ՔաղաքականՉկզող, ժողովրդին չպառակտող, հայրենասեր, օրը մեջ խոսքը չփոխող, հոգատար․ մենք էլ նոր վարչապետի նկարագիր ունենք«Մենք էլ նոր վարչապետի նկարագիր ունենք` ազնվազարմ, խելացի, իրապես կիրթ, ազնիվ, հմուտ, չկզող, ժողովրդին չպառակտող, հայրենասեր, օրը մեջ խոսքը չփոխող, հոգատար, ջանքերը մեկտեղող, բևեռները հանուն հաղթանակի մոտեցնող, իշխանություն պահելու համար ամեն ստորություն չանող, քաղաքական հակառակորդներին հարգող ու չհալածող ու սենց շարունակ...»:Ավելին14:4912.06.25 -
ՄիջազգայինԻսրայելի Քնեսեթը դեմ է քվեարկել խորհրդարանի լուծարման օրինագծինԸստ հրապարակման՝ Քնեսեթը լուծարելու վերաբերյալ ընդդիմության կողմից աջակցվող օրինագիծը չի անցել նախնական լիագումար ընթերցումը. օրենսդիրները դեմ են քվեարկել 62-51 հարաբերակցությամբ այն բանից հետո, երբ ծայրահեղ ուղղափառ օրենսդիրների մեծամասնությունը համաձայնել է չաջակցել այդ առաջարկությանը։Ավելին14:4512.06.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտպապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արպարան» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկութունների՝ «Opel»-ը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել «Volvo»-ի և մյուս տրանսպորտային միջոների վարոդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:Ավելին14:3012.06.25 -
ՄիջազգայինՈւժգին բախումներ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. անկարգությունները նոր թափ են ստանումՈւժգին բախումներ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. անկարգությունները նոր թափ են ստանումԱվելին14:1512.06.25 -
ՔաղաքականՀենց այսպես են ժողովրդին սուտ խոստումներով նախընտրական կուտ տալիս, որպեսզի թալանի աթոռին գամված մնան․ Արթուր ՉախոյանԴավիթ Անհաղթ այգին դարձել է Աջափնյակի մետրոպոլիտենը, ընտրություններից ընտրություն են «կառուցում»: Այս մասին տեսանյութին կից գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:Ավելին14:0012.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին13:4512.06.25 -
ՔաղաքականՀանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ ՓաշինյանինԿառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Իրեն բնորոշ ոճով՝ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց երկրորդ նախագահի հասցեին, ով անդրադառնում է համաժողովրդական հանգանակությամբ ձևավորված գումարների մսխմանը և հարցադրումներ անում։Ավելին13:3512.06.25 -
ՀասարակականՊուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-նԱյսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում վարորդները մեկմեկու էին մեղադրում վթարի համար։Ավելին13:3012.06.25 -
ԱշխարհՀնդկաստանում ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվելTimes of India-հայտնում է, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր, որն ուղևորվում էր դեպի Լոնդոն։ Այս պահի դրությամբ այլ մաTimes of India-ն հայտնում է, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել:նրմասներ հայտնի չեն։Ավելին13:2412.06.25 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում Ա․Ղ․-ի հագին եղած տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,40 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Քաղաքացի Ա․Ղ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին13:1512.06.25 -
ՀասարակականԻրանք ճոխ-ճոխ ուտում են,ժողովուրդը թող մեռնի. սարսափելի են թանկացումները սովորական քաղաքացիների համարԻրանք ճոխ-ճոխ ուտում են,ժողովուրդը թող մեռնի. սարսափելի են թանկացումները սովորական քաղաքացիների համարԱվելին13:0012.06.25 -
ՔաղաքականՏարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է․ Արմեն ԱյվազյանՕրինաչափ հարց է ծագում. պատահականությո՞ւն է արդյոք, որ հենց այս ճակատագրական պահին է Փաշինյանը ձեռնարկում գործողություններ, որոնց միակ արդյունքը լինելու է Հայաստանի դիմադրողականության քայքայումը, երկրում և Սփյուռքում նոր պառակտումների հրահրումը և համընդհանուր հուսալքումը»,-նշումէ նա։Ավելին12:4512.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ Նախիջևանում. նոր սպառնալիք չի տեսնում ՓաշինյանըՀայլուր 12։30 Թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ Նախիջևանում. նոր սպառնալիք չի տեսնում ՓաշինյանըԱվելին12:3012.06.25 -
ՀասարակականԱյս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները, ո՞ւր եք Դուք․ Հայր Ասողիկ«Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… »,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ Հայր Ասողիկը շարունակել է. «Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել: Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար: Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը… Արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք և ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաև, առավել ևս նաև Ձեր անսկզբունքայնության և անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը… Ողջախոհություն ունեցեք և օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»։Ավելին12:1512.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 12.06.2025Մամուլի տեսություն 12.06.2025Ավելին12:0512.06.25