Լրահոս

2025-06-12
  • Img default alt hy
    Սփյուռք
    Փաշինյա՛ն, Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ոչնչացումն ու արյունը․ Սվերդլովսկի հայերի միություն
    ՌԴ Սվերդլովսկի շրջանի հայերը դատապարտել են Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու համար՝ հիշեցնելով նրան իր քաղաքականության ողբալի արդյունքների մասին։ «Իսկական Հայաստանը կար ձեր չարաբաստիկ հեղափոխությունից առաջ, երբ մենք՝ Սփյուռքի հայերս, ապրում էինք հայ լինելու արժանապատվությամբ, իսկ ձեր հիվանդ երեւակայության մեջ ապրող «իրական Հայաստանը» այսօր մնացել է թուրքերի ողորմածությանը։ Պարոն «վարչապետ», դուք արդեն ազատագրել եք Արցախը հայերից, ձեր շնորհիվ կգա այն սև օրը, երբ ձեր իսկ շուրթերով Հայաստանը կհռչակեք Արևմտյան Ադրբեջան…»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի կողմից, և նրա հեղինակությունը թուլացնելու ցանկացած փորձ համայն հայության միասնությունն ու հույսը խաթարելու փորձ է։ «Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ձեր գործունեությունը` ոչնչացումը, ձեր առաքելությունը` արյունը, կորուստը և ցեղասպանությունը», – նշված է համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի տարածած հաղորդագրության մեջ։
    12:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը մշակել է իսրայելական գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան
    «Թեհրանը մշակել է պատասխան գործողությունների պլան, որը կարող է ներառել Իսրայելի ուղղությամբ անհապաղ հակահարված՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ», - ասել են թերթի զրուցակիցները։
    11:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում աշակերտը դպրոցի բակում դանակահարել է հասակակցին. 14-ամյա տղայի կյանքը փրկել են
    Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է, հայտնում է Shamshyan.com-ը:  Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:  Ոստիկանները պարզում են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից:  Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:    Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում: 
    11:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է Ճամբարակում պայթյուն-փլուզումի հետևանքով մահացածների և վիրավորում ստացած քաղաքացիների ինքնությունը
    Հայտնի է հունիսի 11–ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացած պայթյունի և փլուզման հետևանքով տուժածների ինքնությունը, գրում է Shamshyan.com–ը։ Ըստ այդմ, այդ շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը , 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակներից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր Սարգսյանի դիերը:
    11:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:
    11:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին՝ ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում՝ մեկ փամփուշտ էլ՝ փողում: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց ևս մեկ «Մակարով» ատրճանակ, «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ և երկու նռնակ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
    11:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ»
    «Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում լուրջ բարդություններ ստեղծել ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։
    10:50
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 12-ամյա տղայի դի
    Երեկ՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, հայտնում է Shamshyan.com-ը:  Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    10:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. «Ժողովուրդ»
    ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա:
    10:35
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    12 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
    Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
    10:26
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»
    ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգեւորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել՝ ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։
    10:20
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները․ Վարուժան Գեղամյան
    Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։
    10:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկարատև գործուղման է մեկնել. «Հրապարակ»
    ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։
    10:09
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»
    Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որի օրոք կարող են իրականություն դառնալ այնպիսի իրավիճակներ, որ տարիներ առաջ նույնիսկ ամենավատ երազում դժվար կլիներ պատկերացնել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անընդհատ նման օրինակներ են բոլորիս աչքերի առջև: Հիմա այդպիսի իրավիճակ է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված։ Նախկինում շատ դժվար էր պատկերացնել, որ իրեն երկրի ղեկավար համարող մարդը կարող է Եկեղեցու և եկեղեցականների հասցեին տգեղ, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ թույլ տալ՝ անցնելով բոլոր սահմանները։ Ավելին՝ պարզապես պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ:
    10:04
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օձուն գյուղում տրակտոր է այրվել
    Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր:
    10:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»
    Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը, դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնի զգալի առաջխաղացում է արձանագրել։ Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիք եւ պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով՝ սկսած «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ լինելուց մինչեւ շրջակա միջավայրի նախարար։ Հավելենք, որ հիշյալ ՍՊԸ-ն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչն է։
    09:54
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ. «Հրապարակ»
    Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել։
    09:49
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»
    Այն, ինչ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, առանց չափազանցության, կարևոր և առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր: Հազարավոր մարդիկ՝ վրդովված Հայ առաքեական եկեղեցու և Վեհափառի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին, գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
    09:42
    12.06.25
    Ավելին