Լրահոս
2025-06-12
-
ՔաղաքականԵթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբшպիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լևոն Տեր-ՊետրոսյանԵթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը»,- նշել է նա։Ավելին17:4812.06.25 -
ՄիջազգայինՄահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիրՄահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիրԱվելին17:4512.06.25 -
ԱշխարհՀնդկական ինքնաթիռի բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներԱհմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությունը։Ավելին17:3512.06.25 -
ՀասարակականԱպամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարությամբ Տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել Երևանի Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայաններում։ Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։ Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել են, որոնք հետագայում տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են։ Վերահսկողական գործառույթների արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճ. 125 հասցեում հայտնաբերվել է «Հայր և Որդի Հարոյաններ» ՍՊ ընկերության շահագործվող հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։ Հաշվի առնելով նշված օբյեկտում առկա հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, տնտեսվարողն ապամոնտաժել է պահեստարանը։Ավելին17:3012.06.25 -
ԻրավականՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան․ «Ազատություն»Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հյուծված մարդուն այլևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն էլ չեն կարող այցելել, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող գերիներին։Ավելին17:2712.06.25 -
Իրավական«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Ավելին17:1512.06.25 -
ՀասարակականԶբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համարՊայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝Ավելին17:0512.06.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀունիսի 12-ին, ժամը 12:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:0012.06.25 -
Քաղաքական100 միլիոն դոլար լափվել է Համահայկական հիմնադրամից. Բագրատ Միկոյան100 միլիոն դոլար լափվել է Համահայկական հիմնադրամից. Բագրատ ՄիկոյանԱվելին16:5312.06.25 -
Իրավական42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4812.06.25 -
ՀասարակականԲրուցելոզը գյուղացու մեջքը կոտրեց. Աշոցքի գոմերը դատարկվում ենԲրուցելոզ է տարածվել Աշոցքի գյուղերում. դատարկվում են գոմերըԱվելին16:4512.06.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք Ռուսաստանի ԱԳՆ մեր գործընկերներին և բոլոր ռուսաստանցիներին՝ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս նշանակալի օրը Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին մաղթում ենք բարեկեցություն և բարգավաճում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին16:3012.06.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։Ավելին16:1512.06.25 -
ՀասարակականՎթար՝ Գյումրիում․ տուժածը հոսպիտալացվել էՀունիսի 12-ին, ժամը 13:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով բախվել կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին16:0012.06.25 -
ԱշխարհՀնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա․ կան զոհերՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտնել է ճգնաժամի արձագանքման թիմերի ստեղծման մասին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Հնդկաստանում։Ավելին15:5412.06.25 -
ՀասարակականՃամբարակի պայթյունից հետո Երևան տեղափոխված տուժաներից մեկի կյանքը չի հաջողվել փրկելՃամբարակի պայթյունից հետո Երևան տեղափոխված 3 տուժաներից 1-ի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասավ 6-ի։Ավելին15:4812.06.25 -
Քաղաքական«Անառակության» մասին է խոսում մեկը, ով մեր սրբությունները ճանաչել է ադրբեջանական․ Ռուբեն ՄելիքյանՓաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Փարիսեցիության» մասին է խոսում մեկը, ում տակ գործող իրավապահ համակարգը բացահայտ վերածվել է կուսակցական ստորաբաժանման — մեկ տարի անցավ հունիս 12-ից. ո՞ւր են մարդկանց գլուխ ջարդած, ապօրինաբար նռնակներ նետած ոստիկանների մեղադրանքները։ Զրո մեղադրանք։ «Վաշխառության» մասին է խոսում մեկը, ով անընդհատ միլիարդներով պարտք է վերցնում՝ սեփական աջակիցների գրպանները լցնելու ու «ասֆալտ-օպերացիան» շարունակելու նպատակով, վաշխն էլ թողնում է մեր սերունդների վզին։ «Անառակության» մասին է խոսում մեկը, ով Գանձասարն ու Ամարասը, Դադիվանքն ու մեր մյուս սրբությունները ճանաչել է ադրբեջանական՝ սեփական աթոռը պահելու նպատակով։ Հավելում է, թե «չունի թեկնածու»։ Շատ լավ։ Լրագրողներին առաջարկում եմ՝ թող հարցնեն նրան, թե ո՛ւմ է նշանակել իր ձևավորած «Քամ» կոմիտեի առաջին տասը անդամներ։ Թո՛ղ հրապարակի։ Ու երբ հրապարակի, անմիջապես պարզ կդառնա, որ լա՜վ էլ ունի թեկնածու։ Ովքե՞ր են առաջին 10 «քամականները»։ Բա հրապարակի՝ տեսնենք։ ՀԳ. Ուղղակի նոնսենս է՝ իրեն հռչակել Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ու Աստծո Օծյալին անվանել ավազան անունով։ Ուղղակի նոնսենս է»։Ավելին15:4512.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովինՆախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:Ավելին15:3512.06.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սարսափելի ավիավթար՝ Հնդկաստանում. ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրաՀայլուր 15։30 Սարսափելի ավիավթար՝ Հնդկաստանում. ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրաԱվելին15:3012.06.25 -
ՀայաստանՍա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը. Տեր Մովսես քահանաՏեր Մովսես քահանա Սահակյանը «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» վերտառությամբ գրառում է արել։ Նա հայտարարել է, թե երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։ «Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։ Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։ Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։ Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։ Ո՛չ։ Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։ Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։ Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։ Հայոց եկեղեցու սիրելի՛ զավակներ, այսօր մեզնից պահանջվում է հոգևոր դիմադրություն։ Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։ Դիմադրություն, որ չի զիջում եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։ «Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9): Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ մնալ մեր տեղում և դիրքում. եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։ Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։ Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։ Ով Աստծուն է հանձնում իր եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։ Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել սուտի ու սադրանքի առաջ։ Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր եկեղեցուց։ Եկե՛ք զգոն լինենք։ Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։ Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերն Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը»,- նշել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։Ավելին15:2012.06.25