Լրահոս
2025-06-12
-
ՀասարակականԿադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.NewsՏեսանյութում երևում է, թե ինչպես են պարեկները փակել փողոցը, կանգնեցրել երթևեկությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը անցնի:Ավելին21:2512.06.25 -
ՄիջազգայինՊուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ. համապատասխան հեռագիր է տեղադրվել Կրեմլի կայքում։ «Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի կործանման ողբերգական հետեւանքների կապակցությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում։ Նախագահը խնդրել է անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում աղետի հետևանքով բոլոր տուժածներին։ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Air India-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և տասը բորտուղեկցորդուհի։Ավելին21:1912.06.25 -
ՔաղաքականՍրբուհի Գալյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Քննարկվել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդնումը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, իրավահավասարության ապահովումը։ Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է բարեփոխումների նշանակալի առաջընթացը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար օժանդակելու դրանց հաջող իրականացմանը։Ավելին21:1512.06.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ «Սևան» գաղութի մոտԱյսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին21:0012.06.25 -
ՔաղաքականԻմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմԻմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմԱվելին20:4512.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանը Թուրքիա՞ է գնում. Էրդողանի հետ մոտալուտ հանդիպման մասին է հայտնում 24News-ըՀայլուր 20։30 Փաշինյանը Թուրքիա՞ է գնում. Էրդողանի հետ մոտալուտ հանդիպման մասին է հայտնում 24News-ըԱվելին20:3012.06.25 -
ԻրավականՁերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ«31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,- հաստատեցին ՔԿ-ից:Ավելին20:1512.06.25 -
ՀասարակականՄայր Աթոռը հայտարարություն է տարածել2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ստորև ներկայացնում ենք արարողությունների ժամանակացույցը։ • Հունիս 16 - Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն - ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում, - ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները, - Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ, • Հունիս 17 - Սուրբ Գայանյանց կույսերի տոն - ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, - ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները, - Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ, • Հունիս 19 - Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն - ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները, • Հունիս 21 - Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն - ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները, • Հունիս 22 - Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն - ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում, - Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Տոնի առիթով դուրս կբերվեն՝ 1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, 2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, 3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, 4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, 5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, 6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը, 7. Սկևռայի մասանց պահարանը: Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։Ավելին20:0012.06.25 -
ՀասարակականՍարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-իՍարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-իԱվելին19:4512.06.25 -
ՔաղաքականՄենք խորապես տպավորված ենք այն զարգացումներով, որոնք ՀՀ-ն ունեցել է վերջին 30 տարիների ընթացքում. Ալեն ԲերսեՈղջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարվա ընթացքում նշանավորվել են հագեցած օրակարգով։Ավելին19:3012.06.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովինԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպել են «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխատաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկխոսության կայացումը վկայում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության խորացման մասին։ Այս համատեքստում նախարարը նշել է կրթության ոլորտում ԵՄ-ի հետ երկխոսության հարթակի ձևավորման մասին և իր շնորհակալությունն է հայտնել կրթական բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի հետևողական աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկխոսության ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ ձևավորված հարթակը նոր ծրագրերի և գաղափարների իրականացման հիմք է դառնում։ «Մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ներուժը շատ մեծ է։ Սա այն ոլորտն է, որտեղ կարող ենք ունենալ երկուստեք կարևոր և շոշափելի արդյունքներ, որոնցից կշահեն թե՛ Հայաստանը, թե՛ Եվրոպական միությունը, որովհետև մշակույթը փոխադարձաբար հարստացնում է մարդկանց»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է հատկապես «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը տարեցտարի ընդլայնվում է։ «Առաջիկայում մեդիա բաղադրիչի ներգրավմամբ նոր հնարավորություններ կստեղծվեն հայաստանյան ստեղծագործողների և կազմակերպությունների համար՝ համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ։ Այս ամենը սերտորեն փոխկապակցված է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության հետ, որի իրականացման գործընթացում արդեն իսկ արձանագրում ենք լուրջ առաջընթաց»,- նշել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությունը՝ շեշտելով ստեղծարար արդյունաբերության, մշակույթի տնտեսական ներուժի բացահայտման և զարգացման, մշակույթը հանրային ու տնտեսական կյանքի ինքնաբավ ոլորտ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: «Մշակույթը հաճախ ընկալվում է սոսկ որպես մշտական հոգածության կարիք ունեցող ոլորտ՝ առանց հավելյալ ակնկալիքների։ Իհարկե, հոգածությունն անհրաժեշտ է, բայց մշակութային գործունեությունը նաև կարող է լինել ինքնաբավ և զգալի ազդեցություն ունենալ թե՛ հանրության, թե՛ տնտեսության վրա։ Այն կարող է ստեղծել հավելյալ արժեք, որը չափելի է և արտահայտվում է հանրային կյանքի ամենօրյա զարգացման մեջ։ Վստահ եմ՝ կան կոնկրետ գործիքակազմեր այս ճանապարհով առաջ գնալու համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ դեռևս անելիքներ դեռ շատ կան, թեև տարբեր ոլորտային կառույցներ իրականացնում են լայնածավալ աշխատանք: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ արդեն իսկ թատերահամերգային մի շարք կազմակերպություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, կինոյի ոլորտում գործարկվել է ներդրումների վերադարձի հնարավորություն, թանգարաններում և մշակութային ժառանգության ոլորտում կիրառվում են աշխատանքի նոր մեթոդներ։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ ընթացքի մեջ են տարբեր նախաձեռնություններ։ Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը համագործակցության պատրաստակամության և ներդրած ջանքերի համար։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և վերահաստատել Հայաստանի հետ մշակութային համագործակցության խորացման հանձնառությունը: «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ միասին այսօր վերահաստատեցինք մշակույթի ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ մեր համատեղ հանձնառությունը։ Մշակույթը միայն ժառանգություն չէ․ այն կամուրջ է մեր ժողովուրդների միջև, նորարարության խթան և ներառական ու կայուն զարգացման հիմնասյուն։ Այս աշխատաժողովը մեզ հնարավորություն է տալիս ձևավորելու համահունչ և փոխլրացնող տեսլական ԵՄ-Հայաստան մշակութային ճանապարհային քարտեզի և Հայաստանի մշակույթի ազգային ռազմավարության միջև, ինչպես նաև մշակութային ոլորտում ներդնել Թիմ Եվրոպա մոտեցումը՝ ապահովելով առավել մեծ ազդեցություն միասնության, ստեղծարարության և գործընկերության միջոցով»,- ասել է Վասիլիս Մարագոսը: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքը, ինչպես նաև ԵՄ կողմից մշակութային ոլորտին ցուցաբերվող և նախատեսվող աջակցությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խոսել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդհանուր ուղղությունների մասին ԿԳՄՍ համակարգման շրջանակում՝ մասնավորապես անդրադառնալով մշակութային երկխոսության օրակարգին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը ներկայացրել են վերոնշյալ ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի ընթացքը: Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված էին նաև Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության ներկա վիճակի ներկայացման, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչին միանալու գործընթացի վերաբերյալ հարցեր: Ելույթներով հանդես են եկել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի համակարգող Անի Հովսեփյանը, «Մեդիա» բաղադրիչին միանալու հարցերով փորձագետ Արա Ղազարյանը, «EU4Culture» ծրագրի երկրորդ շրջափուլի պատասխանատու Անատոլի Բեյֆերտը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը: «Կատապուլտ» ծրագրի արդյունքների և «ԱՍԱ» ցանցի ապագա քայլերի մասին հաշվետու ելույթով հանդես են եկել ծրագրի համակարգող Սեդա Գրիգորյանը: Հայաստանում Գյոթեի ինստիտուտի աշխատանքներն ու ծրագրերը ներկայացրել է Յան Թագ-Քյուհլինգը: Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային կազմակերպությունների տնօրեններ, Հայաստանի մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:Ավելին19:1512.06.25 -
ԻրավականՁերբակալվել են Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներըՔրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։Ավելին19:1012.06.25 -
ԻրավականՉարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց: Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի Զիլ գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ՝ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշտ զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր: Նշանակվել է փորձաքննություն: 24-ամա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած «Տեսլան»` պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին19:0012.06.25 -
ՀասարակականԿոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՀայ Առաքելական եկեղեցին, Կոտայքի թեմի հոգևորականաց դասը ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, ինչպես նաև թեմի հավատավոր ժողովուրդն իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Ամէն։Ավելին18:4512.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պայթյունավտանգ դրություն. Իրանի վրա հարձակման վտանգը մեծ է, Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ինՀայլուր 18։30 Պայթյունավտանգ դրություն. Իրանի վրա հարձակման վտանգը մեծ է, Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ինԱվելին18:3012.06.25 -
ՔաղաքականՀՅԴ-ն կընտրի նոր Գերագույն մարմին«Ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները և հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Ժողովի ավարտին տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություն։Ավելին18:2512.06.25 -
ՔաղաքականԷջմիածին համայնքի ղեկավարի ընտրության արտահերթ նիստը չկայացավՀիշեցնենք, որ օրեր առաջ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել։Ավելին18:2012.06.25 -
ՀասարակականՖինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները: Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը:Ավելին18:1512.06.25 -
ՔաղաքականՄեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն ՊետրոսյանՎերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն՝ հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։Ավելին18:0012.06.25 -
Հասարակական68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատուհանիցԱյսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել, հատնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։Ավելին17:5212.06.25