Լրահոս
2025-06-13
-
ՀասարակականՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (Տեսանյութ)ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՊՊԾ աշխատակիցներն, ուժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից:Ավելին12:5813.06.25 -
ՏարածաշրջանԻրանում բարձրացվել է վրեժի խորհրդանիշ կարմիր դրոշը«Այժմ, երբ Երուսաղեմն օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանն արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին և նրա կողմնակիցներին», - հայտարարել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը։Ավելին12:4113.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մահացու հարձակում՝ Իրանի վրա. Իսրայելում սպասում են իրանցիների վրեժինՀայլուր 12։30 Մահացու հարձակում՝ Իրանի վրա. Իսրայելում սպասում են իրանցիների վրեժինԱվելին12:3013.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 13.06.2025Մամուլի տեսություն 13.06.2025Ավելին12:2513.06.25 -
ՄիջազգայինԻսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակաhարվածի հարցում. Իրանի ԶՈՒ ԳՇԻսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։Ավելին12:1413.06.25 -
ՔաղաքականՀՅԴ-ն Գերագույն ժողով է անումԱյսօր մեկնարկում է ՀՅԴ ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը, որ կտևի մինչև հունիսի 15-ը։Ավելին12:0613.06.25 -
ՔաղաքականԻրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել միջազգային իրավունքի նորմերը։Ավելին11:5113.06.25 -
ՄիջազգայինԻրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել Իսրայելի հարձակման պատճառովՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Իսրայելի կողմից գիշերը տեղի ունեցած հարձակման հետ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելության ղեկավար Ամիր Սաիդ Իրավանին համապատասխան նամակ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին։Ավելին11:3513.06.25 -
ՄիջազգայինԱյս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ․ Սուրեն ՍարգսյանՀետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։Ավելին11:2913.06.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Արարատում. 40-ամյա կինը տեղում մահացել էԱյսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մարգարիտ Հ.-ին:Ավելին11:1513.06.25 -
ՀասարակականԵրևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու ԴաբիԻսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։Ավելին11:0213.06.25 -
ՔաղաքականՀՀ ԶՈւ-Ն պետք է բերվի իրավիճակին համարժեք մարտական պատրաստության. ՈսկանյանՈրպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին10:5413.06.25 -
ՀասարակականԲախվել են վեց ավտոմեքենա․ կա տուժածՀունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մելքումովի փողոցում բախվել են վեց ավտոմեքենա․ մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին10:4513.06.25 -
ՔաղաքականԵթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը․ Վարուժան ԳեղամյանԵթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։Ավելին10:3713.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3013.06.25 -
Մամուլի տեսություն«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատուն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավական ակտերի էլեկտրոնային նախագծերի պորտալում քննարկման է դրվել մի կասկածելի նախագիծ, որից օգտվելու են հունգարական կամ այլ ավիաընկերություններ, տուժելու է ՀՀ պետբյուջեն:Ավելին10:1813.06.25 -
ՏարածաշրջանԻսրայելական հարվածներից սպանվել է Հոսեին ՍալամինԻսրայելական հարվածներից սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեին Սալամին: Նա Իրանի անվտանգության ասպարեզում առանցքային դեմքերից էր:Ավելին10:1113.06.25 -
Մամուլի տեսությունՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի»․ հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։Ավելին10:0413.06.25 -
Մամուլի տեսությունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 2018-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական տվեց` հայտարարելով, թե անձնական պատճառներով է հեռանում։Ավելին09:5313.06.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Նիկոլ Փաշինյանը, օդում ճոճելով Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ունեցած, այսպես ասած, կոմպրոմատները, նկատի ունի «Իմ քայլի» իր վաղեմի դաշնակից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ ունեցած ոչ հրապարակային խոսակցությունները:Ավելին09:4213.06.25