Լրահոս
2025-06-13
-
ՄիջազգայինԳիտակցում ենք՝ Իրանի պատասխանը ծանր կարող է լինել. ՆեթանյահուԻսրայելը գիտակցում է, որ Իրանի պատասխան հարվածը կարող է շատ հզոր լինել և պատրաստվում է նվազագույնի հասցնել հետևանքները, հայտարարել է Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։Ավելին22:1513.06.25 -
ՔաղաքականՀայաստանը՝ վառոդի տակառի վրա. Սյունիքի շուրջ վտանգը մեծանում էԸստ թյուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ եթե Իրան-Իսրայել ռազմական գործողությունը վերաճի լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը: Իրանի դեմ ռազմարշավում Իսրայելը կարող է ներգրավել իր դաշնակից Ադրբեջանին, որը վերջին ամիսներին, Գեղամյանի ձևակերպմամբ, «բառացիորեն լցոնվել է իսրայելական զենքով»։Ավելին22:0013.06.25 -
ՄիջազգայինՊուտինը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրացումը կանխելու համարՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ հեռախոսազրույց է անցկացրել ինչպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այնպես էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։Ավելին21:4913.06.25 -
ՄիջազգայինԻրանի դեմ երկրորդ ճակատ կբացվի՞ Ադրբեջանի տարածքով. լայնածավալ պատերազմի ռիսկը մեծ էԻրանա-իսրայելական հակամարտության նոր փուլը կարող է վերաճել լայնածավալ պատերազմի։ Թեհրանից ահազանգում են՝ դա կարող է պայթեցնել ամբողջ տարածաշրջանը: Ըստ թեհրանաբնակ վերլուծաբան Արամ Շահնազարյանի՝ Իսրայելը գործի է դրել «լիբանանյան սցենարը»՝ փորձելով գլխատել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։Ավելին21:3513.06.25 -
ՔաղաքականԱտոմային ռումբ բանակի տակ. փողով ազատվելու սկանդալային նախագիծը մերժեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովը«Փողով բանակից ազատվելու» օրինագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում: Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկհարույց օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ:Ավելին21:2213.06.25 -
ՔաղաքականՓաշինյանն Էրդողանի մոտ է գնում քննարկմա՞ն, թե՞ խնդրանքի համար. ՀՀ ԱԽ քարտուղարը վտանգ չի տեսնումՇարունակում է քննարկումների առանցքում մնալ Հայաստանի վարչապետի՝ հունիսի 20-ին Անկարա նախատեսվող այցը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատում է հանդիպման հնարավորությունը, սակայն հանդիպման նպատակները դեռևս գաղտնի են։Ավելին21:0913.06.25 -
ՀասարակականԳայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և ևս չորս մեքենաներ․ վիրավոր կաՀունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Օնիկ Մ․-ի վարած «JIN BEY» մակնիշի, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի, 52-ամյա Արամ Գ․-ի վարած «Hyundai» մակնիշի, 59-ամյա Մեսրոպ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:0213.06.25 -
ՏարածաշրջանԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքում որևէ դեպք չի գրանցվել, հայ համայնքից տուժածներ չկան, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։Ավելին20:4513.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սյունիքի վրա ադրբեջանական հարձակման ռիսկը մեծացնո՞ւմ է Իրան-Իսրայել նոր բախումըՀայլուր 20։30 Սյունիքի վրա ադրբեջանական հարձակման ռիսկը մեծացնո՞ւմ է Իրան-Իսրայել նոր բախումըԱվելին20:3013.06.25 -
ՄիջազգայինՍարսափելի հարձակումները շարունակվում են. վրեժի կարմիր դրոշներ են ծածանվում ԻրանումԻրան-Իսրայել երկարամյա դիմակայությունը, կարծես, հասնում է անդառնալիության կետի: Գիշերվանից իսրայելական զինուժը ռմբակոծում է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները: Իրանում վերջին 5 տարիների ընթացքում 4-րդ անգամ բարձրացվել է վրիժառության կարմիր դրոշը: Իսրայելը նախատեսում է Իրանի միջուկային օբյեկտների դեմ գործողությունը շարունակել երկու շաբաթ:Ավելին20:1513.06.25 -
ՔաղաքականԵրևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա. ԱԽ քարտուղարԵրևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:Ավելին20:0013.06.25 -
ՀասարակականԳազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. մանրամասներ՝ Սևան-Երևան ճանապարհի պայթյունիցՀունիսի 13-ին՝ ժամը 13:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին19:4813.06.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 3-ամյա տղայի մարմինՀունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում 3 տարեկան երեխա է հանկարծամահ եղել։Ավելին19:3313.06.25 -
ՄիջազգայինԹրամփն ավելի դաժան հարձակումներով է սպառնում Իրանին. տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին էՄԱԿ-ը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու տարածաշրջանային այլ դերակատարներ կոչ են անում Իսրայելին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել և կանգ առնել «մեծ պատերազմի շեմին»։ Իրանի վրա միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է որակել Հայաստանի արտգործնախարարությունը, դատապարտել ռազմական գործողությունները, կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք և պահպանել միջազգային իրավունքը:Ավելին19:2613.06.25 -
ՀասարակականԻրանում ՀՀ-ի դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն․ ԱԳՆ«Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.Ավելին19:1813.06.25 -
ՀասարակականԿանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ«Մեր Հայրը Ավետարանն է, Մայրը՝ մեր Առաքելական սուրբ Եկեղեցին»․ ԵղիշեԱվելին19:0613.06.25 -
Իրավական300 հազար ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած և դրա դիմաց կաշառք ստացած նախկին պաշտոնատար անձը դատապարտվել է ազատազրկմանՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը, ով կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:Ավելին18:4413.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Իրանը՝ մեծ պատերազմի շեմին. իսրայելական կատաղի հարձակումներ՝ միջուկային օբյեկտների վրաՀայլուր 18։30 Իրանը՝ մեծ պատերազմի շեմին. իսրայելական կատաղի հարձակումներ՝ միջուկային օբյեկտների վրաԱվելին18:3013.06.25 -
ՀասարակականԱրգիշտիի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՄասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար:Ավելին18:2413.06.25 -
Հասարակականroadpolice.am հարթակը վերագործարկվել է՝ քաղաքացիներին մատուցելով առավել արագ և հարմարավետ հանրային ծառայություններՆերքին գործերի նախարարությունը լավարկել է հաշվառման-քննական բաժիններում նախկինում գործող հերթագրման համակարգը։Ավելին18:1213.06.25