Լրահոս
2025-06-16
-
ՀասարակականԳայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա:Ավելին14:2416.06.25 -
ՄիջազգայինԻրան-Իսրայել պատերազմը թեժանում է. Թեհրանը զանգվածաբար լքում են մարդիկԻրանն այս գիշեր շարունակել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին: Պայթյուններ են եղել Թել Ավիվում: Վնասված շենքեր կան, իսրայելական կողմը 5 զոհի մասին է հայտնել: Ըստ նույն աղբյուրների՝ վիրավորները 90-ից ավելի են: Համացանցում տարածված կադրերում երևում է, որ Իրանը հիպերձայնային հրթիռներ է կիրառել այս գիշեր: Կադրեր են տարածվում նաև Թեհրանից. ավտոմեքեների հսկայական քարավանով մարդիկ լքում են մայրաքաղաքը:Ավելին14:0916.06.25 -
ՀասարակականԳյումրի քաղաքի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին ժամը 10.30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10.30-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը:Ավելին14:0016.06.25 -
ՔաղաքականՏպավորություն է, թե Արցախը հանձնվել է, որովհետև կուսակրոնները խախտել են ուխտը․ Արշակ սրբազան«Խոր ափսոսանք եմ հայտնում, որ այս օրերին, երբ մեր երկիրը աղետալի պատերազմի հետևանքները չի հաղթահարել, շարունակում է դիմակայել ծանրագույն փորձությունների, երբ տարածաշրջանում ուղղակի ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ, ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ներազգային կյանքում քայքայում և հիմնախնդիրներ է առաջացնում»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Ավելին13:5116.06.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. օդի ջերմաստիճանը կնվազիՀունիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:Ավելին13:3816.06.25 -
ՀասարակականՍև ուռագանը խփեց, ընկանք ներս. Ապարանը պտտահողմի պատճառով դեռ հոսանքազրկված էՊտտահողմից տուժած Ապարանում այսօր շարունակվում են դրա հետևանքների վերացման աշխատանքները: Կիրակի կեսօրին տարածված կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական պտտահողմը ավերածություններ գործում քաղաքում: Ըստ համայնքապետարանի նախնական տվյալի՝ մոտ 100 շինություն է վնասվել պտտահողմի պատճառով, այդ թվում՝ տներ ու դպրոցներ:Ավելին13:1716.06.25 -
ՀասարակականՈւժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 33-ը` Շիրակի մարզումՀունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Ավելին13:0916.06.25 -
ԻրավականԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին12:4516.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ավերածություններ՝ Հայաստանի հյուսիսում. ուժեղ պտտահողմ, փոթորիկ, կարկտահարությունՀայլուր 12։30 Ավերածություններ՝ Հայաստանի հյուսիսում. ուժեղ պտտահողմ, փոթորիկ, կարկտահարությունԱվելին12:3016.06.25 -
ՀասարակականՕգոստոսի 1-ից QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի. ԱվինյանԹղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետևաբար «ԹելՍել»-ի մեր գործընկերների հետ հասկացեք որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից սկսած։ Այս մասին, այսօր՝ հունիսի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Ավելին12:1716.06.25 -
ՀասարակականԼրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքիցԱյսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:Ավելին12:0016.06.25 -
ԻրավականՄԻՊ-ը խիստ դատապարտում է ոստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունըՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Ավելին11:4316.06.25 -
ՀասարակականԿարմիր բերետավորը հարվածել է բողոքի ակցիան լուսաբանող լրագրողինՎաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրնասպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:Ավելին11:3616.06.25 -
ՀասարակականՔասախի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել, որից մեկը՝ անչափահասՔասախցիների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին11:1616.06.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համարՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:0016.06.25 -
ՀասարակականԱպարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի ենԱպարանում հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ վերականգնել համայնքի բնականոն կյանքը։Ավելին10:4416.06.25 -
ՔաղաքականՎճռական ենք՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը. ՀՅԴ ԳՄ«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար լրջագույն աշխարհաքաղաքական ու ներազգային սպառնալիքների պայմաններում։Ավելին10:3016.06.25 -
ՀասարակականՄեղրի-Քաջարան ավտոճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին և բռնկվելՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ավելին10:1516.06.25 -
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիաhшրվածների լայնածավալ ալիքըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։ Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։Ավելին09:5616.06.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Քասախում․ ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներինԱյսօր՝ վաղ առավոտից, Քասախի բնակիչները կրկին փորձում են փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Գյուղի տրանսպորտի հարցը դեռ լուծված չէ։ Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։Ավելին09:4216.06.25