Լրահոս

2025-06-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպшռնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. Գեղամյան
    Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս՝ նրանց, ովքեր պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի աստիճանական օկուպացիայի դեմ, ու ճնշում է ազգային առաջնորդներին, եկեղեցուն ու բոլոր մնացածին՝ կառուցելով պրոթուրքական բռնապետություն, թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» (այսօրվա Հայաստանի տարածքի) մասին ու հայտարարել է. «Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը։ Սա խաղաղություն հաստատելու, բարիշելու և տարածաշրջանում մարդու իրավունքների ապահովման համար կարևոր պայման»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ի՞նչ եք կարծում՝ քանի պատասխան, կատաղած ելույթ, ֆեսյբուքյան գրառում, հայհոյախոս սպառնալիքներ ու քրեական գործեր կհարուցվեն Ալիևի այս հայտարարության հետքերով՝ Հայաստանի պետության ինքնիշխանությունը խաթարելու ու ոտնահարելու համար։ Ալիևը հո ազգային եկեղեցի, բարերար կամ իր գործն անող լրագրող չի, որ հարձակվեն վրան»,- գրել է նա:
    12:51
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչ ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը՝ լսելով իր վերաբերյալ իշխանության զավթման մեղադրանքը. մանրամասներ․ ArmLur
    Ինչ ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը, երբ քննիչը ասել է , որ նա մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն Սամվել Կարապետյանը քննիչին ասել է, որ սա ապօրինություն է, ցանկացած անձ կարող է միացնել իմ հարցազրույցը ու լսել ես որտեղ եմ նման կոչեր հնչեցնում։ Նշենք, որ այս պահին հերթապահ կալանքի դատարանը Ավանի դատարանն է ու ենթադրվում է ,որ Սամվել Կարապետյանին պետք է ներկայացնեն Ավանի դատարան, որ դատարանը քննի նախաքննական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասով։
    12:45
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ի՞նչ մեղադրանք են առաջադրել Սամվել Կարապետյանին
    Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, այն մեր վստահորդը չի ընդունում։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նա նշեց, որ միջնորդություն է ներկայացնում դատարան՝ կալանքի սանկցիայի համար։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել «Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, սա է մեղադրանքի հիմքում։ Դա բացարձակ իրականության հետ կապ չունի։ Մեղադրանքն առաջադրվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, տուգանք պատժատեսակ, նաև՝ հանրային աշխատանքներ։ Նման  հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»,-ասաց փաստաբանը։
    12:34
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ամենակոշտ միջոցներով է սպառնում Փաշինյանը Սամվել Կարապետյանին
    Հայլուր 12։30 Ամենակոշտ միջոցներով է սպառնում Փաշինյանը Սամվել Կարապետյանին
    12:30
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը. ԶԼՄ-ներ
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իսրայելի և Իրանի միջև սրվող պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։ 
    12:22
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում․ կա տուժած
    Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    12:15
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է․ Ուղիղ
    «Տաշիր » ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, ուր տեղափոխվել է 6-րդ վարչությունից։
    12:10
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին
    Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը կմասնակցի միայն այսօր նախատեսվող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը բյուջեի կատարողականի քննարկման դեպքում երբեք էլ չի մասնակցել հարցուպատասխանին և այսօր էլ բացառություն չէ։ «Բյուջեի քննարկման օրակարգով ելույթներ ունենք, և եթե Փաշինյանը ներկա է և լսում է, անիմաստ է դառնում հարց ու պատասխանին ևս մասակցելը, մենք մեր ասելիքը կասենք»,- նշեց պատգամավորը։ Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տևական ժամանակ է՝ չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին և այսօր ևս բացառություն չէ։
    12:00
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի գյուղապետերից մեկը դաժանորեն ծեծել է մի կնոջ ու նրա եղբորը. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
    Հունիսի 17–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։ Հիվանդանոցում պարզվել է, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։ Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ այս պահին հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ Կարո Մ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կայքի տեղեկություններով՝ Մարո Մ.-ն ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից և երբ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում է եղել ու մի խումբ քաղաքացիներ հարձակվել ու ծեծի են ենթարկել նաև նրան։ Կան օպերատիվ տեղեկություններ, որ այդ ծեծը կազմակերպված է եղել գյուղապետի կողմից։ Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամքներ այս պահին դեպքի վերաբերյալ չենք հրապարակում, իսկ կասկածյալը Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է։
    11:54
    18.06.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.06.2025
    Մամուլի տեսություն 18.06.2025
    11:48
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել․ Սուրեն Պարսյան
    Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է․ «Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Ուշքի եկեք, առանց հասկանալու մի’ քանդեք տնտեսությունը, դրա փլատակների տակը առաջին հերթին շարքային քաղաքացիներն են մնալու, մի’ փորձեք չհիմնավորված գործողությունները արդարացնել պոպուլիզմով, եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք: Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինում 4,7 ՀՀ դրամով, և այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել ՀԷՑ-ի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել»:
    11:45
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան
    Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։ Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի և գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ: Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»։
    11:34
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լրագրողին ոստիկանի կողմից hարվածելու փաստով հարուցվել է քրեական վարույթ. փաստաբան
    Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
    11:30
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Լվովյան փողոցում
    Հունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել են վագոն-տնակի (50 քմ) փայտե կառուցատարրերը։
    11:20
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Երբվանի՞ց է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
    Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են Հայաստանի իշխանություններից դադարեցնել եկեղեցին պաշտպանող գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է թեմի հաղորդագրության մեջ։ «Երբվանի՞ց է ազգային սրբություններին հավատարմություն ցուցաբերելը և Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվել հանցագործություն... Ցավալի և վիրավորական է, որ իշխանությունները արշավ են սկսել ազգն ու երկիրը պահպանելու համար ոչինչ չխնայող և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ ձեռք բերած Կարապետյանի դեմ»։ Թեմից հավելեցին, որ խստորեն դատապարտում են իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգը՝ որպես հնագույն մշակույթի կրող»:
    11:10
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավապահները Փաշինյանի խոսքն ուղիղ էին հասկացել․ «Հրապարակ»
    Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, եւ ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին:
    11:04
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ 
    11:00
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը և Իսրայելը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները, Թրամփը պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»
    Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածներ են փոխանակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից հետո առաջին երկու ժամվա ընթացքում Իրանը երկու անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
    10:54
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին
    Հունիսի 16-ից 24-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվում է «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:
    10:48
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն
    Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:
    10:43
    18.06.25
    Ավելին