Լրահոս
2025-06-18
-
ՀայլուրՀայլուր 18։30 Նյարդային սպասում՝ դատարանի մոտ. հոգևորականները միացան Սամվել Կարապետյանի աջակիցներինՀայլուր 18։30 Նյարդային սպասում՝ դատարանի մոտ. հոգևորականները միացան Սամվել Կարապետյանի աջակիցներինԱվելին18:3018.06.25 -
ՀասարակականՄի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Մաս Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ջի Բի ԱՐ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Աշոտ Միրզոյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Տնկարան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե-Էմիլյա Աշտարակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե-Էմիլյա Զվարթնոց» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բուատ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մանիգրանտ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳԳ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Քոչարյան Կարինե» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, «Էյ Թի Էմ» ՍՊԸ-ի, «Միլքո» ՓԲԸ-ի, «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, «Ա․Կազումյան» ՍՊԸ-ի, «Պետրոսյան Դավիթ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա, 2ա, 3ա, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին18:1518.06.25 -
ՀասարակականՎեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել․ Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԲացառվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական հետապնդումների ֆոնին հեռանա, մտքներիցդ հանեք»,-ասաց Գուգարաց թեմի առաջնորդը։Ավելին18:0718.06.25 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին18:0018.06.25 -
ՔաղաքականԻլհամ Ալիևը Էրդողանի հրավերով վաղը ուղևորվում է ԱնկարաԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Իլհամ Ալիևը վաղն ուղևորվում է Անկարա՝ Էրդողանի հրավերով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Կարծես թե՝ Նիկոլ Փաշինյանի սիրելի «միջազգային հանրությունը» կամաց-կամաց հավաքվում է, որ ասի էլ ինչ նշաձող իջեցնի, որ բացառիկ կոնսոլիադացիա ապահովի Հայաստանի շուրջ, ինչպես որ եղավ Արցախի հարցում․․․ Մի հատ միասին քննարկեն ու ամսի 20-ին հստակ կասեն էլի՝ էլ ինչ հակահայկական ու հակապետական քայլեր պետք է անի Հայաստանի դեմ»։Ավելին17:4818.06.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն այցելել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն:Ավելին17:4518.06.25 -
ՄիջազգայինԻսրայելում տասնյակ շենքեր են հավասարվել հողին. Թել Ավիվը՝ ծխի և խուճապի մեջԻսրայելում տասնյակ շենքեր են հավասարվել հողին. Թել Ավիվը՝ ծխի և խուճապի մեջԱվելին17:3018.06.25 -
ՀասարակականՑանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ ունի Սամվել Կարապետյանի նման զավակ․ Եզրաս Սրբազան«Սամվել Կարապետյանը հավատարիմ է ազգային արժեքներին, ժողովրդին ու պետականության շահերին՝ հակառակ ամեն տեսակ փորձության։Ավելին17:2018.06.25 -
ՀասարակականԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները: Ըստ այդմ՝ լաբորատոր փորձաքննության են հանձնվել ևս 2՝ Մարիաննա և «Յուրմենշին» ՍՊԸ-ների, արտադրամասերում առկա պաղպաղակի նմուշները: «Մարիաննա» ՍՊԸ-ից վերցված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել: «Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրության «Կաթ պարունակող մթերք «Маша и Медведь»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 55գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Կաթ պարունակող մթերք վանիլային ICE HOUSE»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 75գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք «Ֆանտազիա» վանիլային» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 100գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք վանիլային «SQUIRREL»» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 80գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: «Կուտ» ՍՊԸ-ն ներկա պահին պաղպաղակի արտադրության իրականացման համար չունի անհրաժեշտ տարածք, վերջին անգամ արտադրել է ս/թ փետրվար ամսին, պահեստավորած արտադրանք չունի։ Անհատ Ձեռնարկատեր Վանուհի Մովսիսյանը պաղպաղակի արտադրություն չի իրականացնում։ «Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար տրվել են իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։Ավելին17:1518.06.25 -
ՏարածաշրջանՈչ բարեկամական երկրների միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչները կմասնակցեն Պուտինի հետ հանդիպմանը․ ՊեսկովՈչ բարեկամական երկրների միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կլինեն, այո», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նախագահի հանդիպումը լրատվական գործակալությունների ղեկավարների հետ տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան: Հեռախոսազրույցը կանցկացվի «հարց ու պատասխան» ձևաչափով և նվիրված կլինի Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության արդիական ասպեկտներին, ինչպես նաև առանցքային համաշխարհային իրադարձություններին, նախօրեին հայտնել են Կրեմլում: Ռուսաստանի նախագահը ՊՄՏՀ-ի շրջանակներում ավանդաբար հանդիպում է միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ։ Անցյալ տարի նման Հանդիպմանը մասնակցել են Reuters-ի, Kyodo-ի, AP-ի, DPA-ի, EFE-ի, AFP-ի և համաշխարհային այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հանդես է գալիս որպես ֆորումի տեղեկատվական գործընկեր:Ավելին17:0818.06.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան դիվանագետների ընտանիքներին դուրս է բերել Թել Ավիվից և ԵրուսաղեմիցՄեծ Բրիտանիայի կառավարությունն Իսրայելից դուրս է բերել Թել Ավիվի դեսպանությունում և Երուսաղեմի հյուպատոսությունում աշխատող դիվանագետների ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։Ավելին17:0018.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. Ստեփան ԴանիելյանՍույն անձի հիստերինան, որը պանիկայի դրսևորում է, ունի հենց այդ կոնկրետ պատճառը: Իր ոչ ադեկվատ քայլերով նա փորձում է ՔՊ ֆրակցիային ու իրավապահ համակարգին համոզել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին ու պատրաստ է բոլոր քայլերին, որպեսզի իր հենարանները չսահեն իր ոտքերի տակից:Ավելին16:4518.06.25 -
ՔաղաքականԱռաջարկում եմ «Գազպրոմ Արմենիան» ազգայնացնել և հանձնել «Իմ քայլը» հիմնադրամին․ Գեղամ Մանուկյան«Նիկոլ Փաշինյա′ն, առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք․ մեկ է` էս երկու օր է, ԱԺ դահլիճից եք գրում։ Ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ՝ մի քանի օրվա ընթացքում որոշել եմ, առաջարկում եմ «Գազպրոմ Արմենիան» ազգայնացնել և հանձնել «Իմ քայլը» հիմնադրամին»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորը մի դրվագ պատմեց ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ կապված․ «Օրերս ՊՆ հանձնաժողովի նիստում, երբ ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրենին ասացի՝ որպես անվտանգության պատասխանատու, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կուսակրոնություն և այլն, դա անվտանգության հարց գնահատում ե՞ք, պատասխանը կարճ էր՝ այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Այդ օրը պարզ էր՝ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին»։Ավելին16:3418.06.25 -
ԱրցախՄարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջև․ արցախցի հանրային գործիչԴրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։Ավելին16:3018.06.25 -
ՀայաստանՈւղիղ I Հոգևորականներ՝ դատարանի բակում. Սամվել Կարապետյանի կալանքի հարցն է քննվումՈւղիղ I Հոգևորականներ՝ դատարանի բակում. Սամվել Կարապետյանի կալանքի հարցն է քննվումԱվելին16:2118.06.25 -
ԻրավականՀայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին. Վրաստանի ՆԳՆՎրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով։ Բեռնատարը բեռնված է եղել հրակայուն աղյուսներով, որոնք իրականում պարունակում էր թմրանյութեր։ Դրանք պետք է Բաթումիով ուղարկվեին Եվրոպա։ Հայտնում են, որ մանրամասն ստուգման ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են աղյուսների նմանակող 600 պլաստիկե տարա։ Դրանք պարունակում էին 298 կգ հերոին, որի արժեքը կազմում էր 85 միլիոն լարի (31 միլիոն դոլար)։ Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։Ավելին16:1518.06.25 -
ՔաղաքականՀՀ-ում ձևավորվել է մեկ անձի իշխանություն՝ մերժելով ցանկացած այլախոհություն. Մանե ԹանդիլյանՀայաստանի Հանրապետությունում ձևավորվել է մեկ անձի իշխանություն՝ յուրացնելով պետական կառավարման բոլոր ճյուղերը և մերժելով ցանկացած այլախոհություն։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով և գործելաոճով իրացնում է «Պետությունը ես եմ» հայտնի սկզբունքը․ եթե խոսում ես իր դեմ, ապա խոսում ես պետության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: «Այսօր այլևս կասկած չկա, որ պետության կառավարումը մոնոպոլիզացվել է մեկ անձի կողմից, որի միակ մոտիվացիան իշխանության պահպանումն է՝ անձնական անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Հասարակության մեջ կուտակվող արդարացի դժգոհությունը նրանք փորձում են ճնշել վախի, պիտակավորման, հայհոյանքի միջոցով՝ մոռանալով, որ ժողովրդին հնարավոր չէ երկար ժամանակ լռեցնել։ Հայաստանում իշխանությունը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ անձանց անձնական շահերին և որևէ համագործակցությունն այդ իշխանության հետ ուղիղ մասնակցություն է ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների։ Հետևաբար, պետական համակարգի աշխատողնե՛ր, այսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, տնտեսվարողնե՛ր՝ այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը՝ դուք։ Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին։ Վաղը ուշ կլինի։ Ոչ ոք չի փրկվելու «ես իմ գործն էի անում» կամ «ես ծառայում էի պետությանը» եզրույթներով․ այսօր պետությունը ոչ թե ձեր ծառայության, այլ ձեր օգնության կարիքն ունի։ Հիշեք, որ ժողովուրդը չի մոռանալու ձեզ, ՔՊ ռեժիմին պահողներ և նրանց հետ համագործակցողներ։ Ժամանակը հասունացել է․ Հայաստանը ազատագրվելու է բռնապետական ռեժիմից, երկրում հաստատվելու է խոսքի, մտքի և խղճի ազատություն, իսկ այս խմբակը կանգնելու է դատաստանի առաջ՝ երկրային և երկնային։ Քաղաքացիական համերաշխության և համարձակության միջոցով մենք կարող ենք վերադարձնել պետությունը ժողովրդին։ Հ․Գ․ Հատուկ ՔՊ «պալատական վերլուծաբանների» համար․ չմոռանաք սա սքրին անել, տարածել, գրել` 5-րդ շարասյուն, պուծինի մարդ, փողերը լափած, դարակազմիկ «վերլուծություններ» արեք, ես ձեր երևակայության հետ չեմ մրցի, բայց հիշեք․ ցուցակված եք»,- գրել է նա:Ավելին16:0818.06.25 -
ՔաղաքականՄի սկանդալային հետապնդման պատմություն. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի թիրախումՄի սկանդալային հետապնդման պատմություն. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի թիրախումԱվելին16:0018.06.25 -
ՄիջազգայինԵրուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնանԵրուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի վարչությունը։Ավելին15:4518.06.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը վերադառնալու» իրավունքը. Ալիև«Սա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար»,- նշել է նա: Հիշեցնենք` 2024 թ. վերջին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ մոտ 300 հազար ադրբեջանցիներ պաշտոնապես դիմել են Հայաստանի ղեկավարությանն՝ իրենց վերադարձի և վերաինտեգրման համար պայմաններ ստեղծելու խնդրանքով։ Նա նշել էր, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանը լքած ադրբեջանցիների մասին է։Ավելին15:3418.06.25