Լրահոս
2025-06-20
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:4520.06.25 -
ՀասարակականՀուդան 30 արծաթով հոգին ծախեց, ես արծաթ եմ ծախում, որ հոգիս պահեմ. Լևոն Ջավախյանը 75 տարեկան էՀայտնի արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը երեկ տոնել է ծննդյան 75-ամյակը: Իր աշխատանքի վայրում՝ Վերնիսաժում, Ջավախյանը արծաթ վաճառելու գործի հետ հասցրել է Գայանե Մովսիսյանին պատմել իր՝ կյանքից էլ իրական պատմվածքների մասին:Ավելին10:3420.06.25 -
ՔաղաքականՓաշինյան- Էրդողան հանդիպումից հետո հնարավոր համատեղ հայտարարությունը լի է լինելու թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով. Վարուժան ԳեղամյանԱյսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարող Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:Ավելին10:3020.06.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ:Ավելին10:1520.06.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է ստորագրվելու Թուրքիայում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Ստամբուլ: Այցն աշխատանքային է, այլ մանրամասներ կողմերը չեն հայտնել մինչ օրս։ Խորհրդարանում էլ մեր հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ «Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,-ասաց նա։Ավելին10:0920.06.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանի տեսակցությունները արգելվել են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։Ավելին10:0420.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա` անհետ կարածների ծնողների մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են, ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտան շուրջ 3 օր փակած անհետ կորածների ծնողների հետ:Ավելին10:0020.06.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականներին հրահանգվել է Սամվել Կարապետյանին որակել «նախկին»․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։Ավելին09:5020.06.25 -
Մամուլի տեսությունԻնչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությունում ուշագրավ արձանագրումներ կան։Ավելին09:4420.06.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ թիմը շատ անհանգիստ է իր առաջնորդի պահվածքով ու առողջությամբ: Նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած եւ ընկճված տեսք ունի: Իսկ երեկ օրենսդիրի ամբիոնի մոտ այնքան անադեկվատ էր, որ ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ:Ավելին09:4020.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետեւում իր թիմակիցների հետ քննարկել է Թուրքիա իրականացվող իր այցի նպատակները։ Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը բացատրել է, որ մեկնում է Անկարա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ վարչապետը շեշտել է, որ ամեն գնով անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի ընտրությունները ունենալ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթ՝ «Խաղաղություն» վերնագրով։ Քաղաքական թիմում սա գնահատվում է որպես ռազմավարական քայլ՝ իր իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար։ Հետաքրքիր է, սակայն, որ «խաղաղության» ճանապարհին մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան. ի՞նչ է լինելու գերիների ճակատագրի հետ, ի՞նչ փուլում են օկուպացված տարածքների շուրջ բանակցությունները, ի՞նչ ընթացք է ունենալու անհետ կորածների որոնումը եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյունիքից պահանջվող միջանցքի գաղափարին։ Թիմակիցների մի մասի համոզմամբ միջազգային «խաղացողները»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, չեն կարողացել ապահովել կայունություն՝ չնայած իրենց ֆիզիկական ներկայությանը տարածաշրջանում։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է ուղիղ կապի մեջ մտնել Անկարայի հետ՝ Խաղաղության համաձայնագրի արագացված կնքման հույսով, որ 2026 թվականին վերընտրվի: Մնացածը՝ հետո։ Կամ կլինի, կամ ոչ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարումԱվելին09:3620.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3020.06.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:Ավելին09:2420.06.25
2025-06-19
-
ՄիջազգայինԻսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու«Գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է: Երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների սպառնալիքը: Միաժամանակ, ակնհայտ է, որ իրանական ռեժիմն անկայուն կլինի: Դա (Իրանում իշխանության տապալումը - խմբագրություն) չէ նպատակը, բայց դա կարող է դառնալ հետևանքը»,- նշել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ դա Իրանի ժողովրդի գործն է:Ավելին23:5819.06.25 -
ՀասարակականԻսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԵրեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:15-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Դիջիթեյն» ընկերության հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վահագն Դ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Nissan Elgrand»-ից վարորդին դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «Nissan Elgrand»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ «Nissan Elgrand»-ը բախվել է գովազդային երկաթե սյանը։Ավելին23:4519.06.25 -
ՀայաստանՉլավացած վերքերով՝ կառավարության մոտ. արցախցիները պահանջում են չկրճատել սոցիալական աջակցությունըՉլավացած վերքերով՝ կառավարության մոտ. արցախցիները պահանջում են չկրճատել սոցիալական աջակցությունըԱվելին23:3519.06.25 -
ՀայաստանԲարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին. Սերգեյ ՍմբատյանՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ «Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։Ավելին23:2519.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի ոչ մի խոսքին չեն հավատում, պահանջում են անհետ կորածների հարցը բարձրացնել ԹուրքիայումՓաշինյանի ոչ մի խոսքին չեն հավատում, պահանջում են անհետ կորածների հարցը բարձրացնել ԹուրքիայումԱվելին23:1519.06.25 -
ՄիջազգայինԻրան-Իսրայել հրթիռային գրոհները ուժգնանում են. Թրամփը Իսրայելին միանալու վերջնական որոշում դեռ չունիԻրան-Իսրայել հրթիռային գրոհները ուժգնանում են. Թրամփը Իսրայելին միանալու վերջնական որոշում դեռ չունիԱվելին23:0019.06.25 -
Հասարակական«Արմենալ» ՓԲԸ-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդՕրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Վազգեն Դ․-ն է, ում ընկերը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը Գրիբոյեդով փողոցի 25 հասցեում գտնվող «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում բարձր լարման աղեղի ապամոնտաժում իրականանացնելու ժամանակ ինդիկատորի խափանման հետևանքով տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով Վագզեն Դ․-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։Ավելին22:4519.06.25