Լրահոս
2025-06-22
-
ՏարածաշրջանԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ՄոսկվաՆախարարը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։Ավելին23:0022.06.25 -
ՀասարակականԵրևանում հայտնի ռեստորանային համալիրում հայտնաբերվել է կնոջ դիՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 9-ին Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, նշված ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ բժիշկների թիվ 6-րդ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարվարա Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին22:3022.06.25 -
ՀայաստանՄենք մեր ձևով արդարություն կպահանջենք. Սամվել Կարապետյանի որդու կոչըՄի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ, գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության և ողջամտության հանդեպ։ — Իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։ «Ես բարերարի հպարտ զավակ եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, որը մի քանի օր առաջ բանտարկվեց ներկայիս ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող խոսքերի համար։ Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր կառավարությունն առանց այն էլ լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագար են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ կրոնասեր լինել, որպեսզի հարգես քո արմատներն ու արժեքները, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորել է մեզ բոլորիս։ Միլիոնավոր հայեր՝ Ռուսաստանի հայեր, Ֆրանսիայի հայեր, Ամերիկայի հայեր, Լիբանանից և աշխարհի այլ մասերից եկած հայեր՝ միշտ եղել են այս ազգի հոգին։ Եվ մարդկանց մի փոքր խումբ, որը փորձում է բաժանել մեր ազգը իրենց փոքրաթիվ կողմնակիցների և բոլոր մյուսների միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ լինել այդ «բոլորի» մեջ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Մենք մեր ձևով կպահանջենք արդարությունը։ #մերձևով, և ճշմարտությունը մեր կողմն է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ», — հայտարարել է Կարապետյանը։Ավելին22:0022.06.25 -
ՄիջազգայինՉինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում:Ավելին21:3022.06.25 -
ՍպորտԿայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է:Ավելին21:0022.06.25 -
ՄիջազգայինԱհաբեկչություն՝ Դամասկոսում․ կան զոհեր և վիրավորներԱհաբեկչություն Սիրիայի Դամասկոսում՝ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Սուրբ Եղիա եկեղեցու շենքում։ Ինչպես հայտնում է Syrian Coast Monitor-ը առնվազն 10 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։Ավելին20:4022.06.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավարՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը՝ գիշերային հարվածներ հասցնելով երեք օբյեկտների:Ավելին20:3022.06.25 -
ՀասարակականԻսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. վիրավոր կաՏեղում պարզվել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ անակնկալ հրդեհ է բռնկվել, ինչից հետո վնասվել է նաև նրա հետևով ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենան։Ավելին20:0022.06.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աղվանի-Լծեն ճանապարհի խոշոր ավտովթարիցՀունիսի 22-ին, ժամը 13:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տուժածներին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:Ավելին19:3022.06.25 -
ՀասարակականՀավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրին Մայր Աթոռի անսասանության համարՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության և երկրպագության համար դուրս էին բերվել նաև Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սկևռայի մասանց պահարանը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը: Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի զանգակատան առջև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։Ավելին19:0022.06.25 -
ՔաղաքականՆիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանի հանդիպմամբ: Նշվում է, որ Իրանում Նիգերիայի դեսպանատունը խնդրել է անվտանգ անցում ապահովել իրենց քաղաքացիների համար, և Հայաստանը սիրով համաձայնել է օգնություն ցուցաբերել: Հաղորդագրության համաձայն ՝ այս ժեստն ընդգծում է հումանիտար համագործակցության և միջազգային համերաշխության կարևորությունը ճգնաժամի ժամանակ: Այն հաստատում է, որ Նիգերիան գնահատում է Հայաստանի հետ իր ամուր դիվանագիտական կապերը և ակնկալում է փոխադարձ հարգանքի և միջազգային համերաշխության վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդում:Ավելին18:5022.06.25 -
ՄիջազգայինԹուրքիան խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքների վերաբերյալ«Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանային հակամարտությունն անցնի գլոբալ մակարդակի։ Մենք չենք ցանկանում, որ այս աղետալի սցենարը կյանքի կոչվի։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու կերպով. ներկայումս փոխադարձաբար դադարեցնել հարձակումները և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա մարդկային զոհերի և ավերածությունների»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:Ավելին18:3022.06.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Գետաշեն գյուղի տներից մեկում. վիրավոր կաԱյսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում 1 հարկանի տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ նշված տանից «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տան բնակիչ 85-ամյա Մամիխան Շ.-ն, ով ստացել է այրվածնքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին18:0022.06.25 -
Զինված ուժերՎարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներովՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։Ավելին17:3022.06.25 -
ՄիջազգայինՌուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածներըԱյս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Մերձավոր Արևելքում, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի մեջ է, հակամարտության սրման ռիսկը զգալիորեն աճել է։Ավելին17:1522.06.25 -
ԻրավականԴատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան. Alpha News-Նախ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առանց կոչի փաստական տվյալի, զուտ լրատվականին հարցազրույցի համար, մեղսագրել իշխանության զավթման կոչի ենթադրյալ կատարում՝ լրիվ նոր աբսուրդային նշաձող է: Ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին: Մասնագիտական համայնքի համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորները, բացառությամբ մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի, չեն կարող անփոփոխ թողնել իրավունքի հետ առնչություն չունեցող Առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Ծանոթացել ենք հրապարակված այն տվյալներին, որ բողոքը մակագրվել է հենց այդ նշածս մեկ դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Հանրությանը հիշեցնեմ, որ այդ անձն տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ի դեպ ում նույնիսկ այլևս ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը համարում էր ամենավատ դատավորներից մեկը, իհարկե հիմա չգիտեմ այդպես է կարծում թե՝ոչ: Արմեն Դանիելյանը այն Դատավորն է ում նկատմամբ արդարամտության հասարակական ընկալումը բացակայում է: Նշված անձից որևէ պաշտպան երբևէ արդարադատության ակնկալիք չի ունենում արդեն տասնյակ տարիներ:Ավելին17:0022.06.25 -
ՀասարակականԵրևանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին16:3022.06.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին16:0022.06.25 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձըԱմբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։Ավելին15:4022.06.25 -
ՀասարակականՀրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով (25 քմ), տանիքի փայտե կառուցատարերի մոտ 5 քմ հատվածը․ բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին15:3022.06.25