Լրահոս
2025-06-22
-
Զինված ուժերՎարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներովՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։Ավելին17:3022.06.25 -
ՄիջազգայինՌուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածներըԱյս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Մերձավոր Արևելքում, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի մեջ է, հակամարտության սրման ռիսկը զգալիորեն աճել է։Ավելին17:1522.06.25 -
ԻրավականԴատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան. Alpha News-Նախ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առանց կոչի փաստական տվյալի, զուտ լրատվականին հարցազրույցի համար, մեղսագրել իշխանության զավթման կոչի ենթադրյալ կատարում՝ լրիվ նոր աբսուրդային նշաձող է: Ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին: Մասնագիտական համայնքի համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորները, բացառությամբ մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի, չեն կարող անփոփոխ թողնել իրավունքի հետ առնչություն չունեցող Առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Ծանոթացել ենք հրապարակված այն տվյալներին, որ բողոքը մակագրվել է հենց այդ նշածս մեկ դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Հանրությանը հիշեցնեմ, որ այդ անձն տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ի դեպ ում նույնիսկ այլևս ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը համարում էր ամենավատ դատավորներից մեկը, իհարկե հիմա չգիտեմ այդպես է կարծում թե՝ոչ: Արմեն Դանիելյանը այն Դատավորն է ում նկատմամբ արդարամտության հասարակական ընկալումը բացակայում է: Նշված անձից որևէ պաշտպան երբևէ արդարադատության ակնկալիք չի ունենում արդեն տասնյակ տարիներ:Ավելին17:0022.06.25 -
ՀասարակականԵրևանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին16:3022.06.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին16:0022.06.25 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձըԱմբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։Ավելին15:4022.06.25 -
ՀասարակականՀրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով (25 քմ), տանիքի փայտե կառուցատարերի մոտ 5 քմ հատվածը․ բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին15:3022.06.25 -
ՏարածաշրջանԻրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպմանԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։ Նա Թեհրանին ասել է «խաղաղություն հաստատել», այլապես ապագայում «շատ ավելի մեծ» հարվածներ կլինեն։Ավելին15:0022.06.25 -
ՀասարակականԵրևանում տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված ոսկեգույն փամփուշտներովՏեղում Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում նա ու համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, մեկնում են Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, որտեղ էլ հայտնաբերում են Բախշի Ս.-ին և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան տեղափոխում են Շենգավիթ ոստիկանություն։Ավելին14:3022.06.25 -
ՀասարակականԻշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը. ԿաթողիկոսԵղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում. այս մասին իր ուղերձում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում: «Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա ընդգծել է, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությանն ու ուղիղ հարված հայոց պետականությանը: «Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն՝ շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները», - շեշտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին՝ Գարեգին Բ-ն նշել է.«Ատելությամբ և թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի»:Ավելին14:2022.06.25 -
ՀասարակականՈ՞ր հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:0022.06.25 -
ՀասարակականՀավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներըՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները: 1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը 2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը 4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը 5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը 6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը 7. Սկևռայի մասանց պահարանը: Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։Ավելին13:3022.06.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:Ավելին13:0022.06.25 -
ՄիջազգայինԻսրայելը հայտարարել է Իրանի ռազմական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասինՀաղորդվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 20 կործանիչներ հունիսի 21-ի երեկոյան հարձակվել են Իրանի կենտրոնական հատվածում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների վրա՝ գործելով ճշգրիտ հետախուզական տվյալներով:Ավելին12:5222.06.25 -
ՔաղաքականՄեր դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է, ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ մասշտաբ. ԳեղամյանԹեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին` մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ` աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի:Ավելին12:3022.06.25 -
ՀասարակականԻրանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրել և դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ամենավճռական կերպով դատապարտում է Միացյալ Նահանգների դաժան ռազմական ագրեսիան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աննախադեպ ու լուրջ խախտում է»,-մասնավորապես, նշված է հայտարարության մեջ:Ավելին12:1022.06.25 -
ՔաղաքականՏարածաշրջանն ուղղակի սլանում է դեպի աննախադեպ լարվածության և հակամարտության հորձանուտ․ ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այս գիշեր ԱՄՆ-ը օդային հարված է իրականացրել Իրանի երեք միջուկային ենթակառուցվածքի վրա՝ որպես նպատակակետեր ընտրելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային կենտրոնները։ Վնասի չափերի և հարվածի մանրամասների մասին առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չկա։ Միևնույն ժամանակ ոչ պաշտոնական տեղեկատվություն է տարածվում, որ ներքին խողովակներով ԱՄՆ-ը տեղեկացրել է Իրանին, որ այլ հարվածներ չեն լինելու։ Իրանական կողմից հայտարվել է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավումը տարածաշրջանում ամերիկյան ցանկացած ռազմակայան դարձնելու է թիրախ։ Տարածաշրջանն ուղղակի սլանում է դեպի աննախադեպ լարվածության և հակամարտության հորձանուտ, և այս ամենը հենց մեր սահմանին»։Ավելին12:0022.06.25 -
ՀասարակականԿատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։Ավելին11:3022.06.25 -
ՄիջազգայինԻրանում միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով տիրող իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ գնահատական կտրվի․Իրանում երեք միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյում, հասցված հարվածներից հետո տվյալ պահին արտաքին ճառագայթման մակարդակի աճի մասին հաղորդագրություններ չեն ստացվել:Ավելին11:2022.06.25 -
ՔաղաքականՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետո. ՍուրենյանցԱյդ հայտարարությունը, սակայն, շարքային քաղաքացու, այլ խոսքով՝ երկրում փոփոխությունների հիմնական սուբյեկտի, նրա շահերի պաշտպանության մասին է:Ավելին11:0022.06.25