Լրահոս

2025-06-22
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումն անդառնալի հետևանքներ կունենա
    «Միացյալ Նահանգները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակվելով, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և անդառնալի հետևանքներ կունենան: ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է մտահոգված լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական ու հանցավոր վարքագծի համար», - գրել է Արաղչին՝ նշելով, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, որը թույլ է տալիս ինքնապաշտպանության նպատակով օրինական արձագանք, Իրանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը։
    10:50
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք Երևանում՝ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև
    Հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/6 հասցեում պարսիկ և հնդիկ քաղաքացիները անվտանգության աշխատակցին ծեծի են ենթարկել և դիմում են փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին ժամը 02։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 18/3 հասցեի մոտ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Մոհամմեդ Ղասեմ Շայեգանինեջադին և 38-ամյա Մոսայեբ Ալիղոլի Ջահանդիդեը վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշես Մ․-ի և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
    10:40
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
    10:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին. Սուրեն Սարգսյան
    Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ հարվածներ։ Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։ Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու»,– գրել է նա։
    10:20
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Ժողովուրդը դուրս է եկել եկեղեցուն զորակցելու. աննախադեպ ուխտագնացություն՝ Սբ. Էջմիածնի տոնին
    Ուղիղ I Ժողովուրդը դուրս է եկել եկեղեցուն զորակցելու. աննախադեպ ուխտագնացություն՝ Սբ. Էջմիածնի տոնին
    10:10
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ. Թրամփ
    ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, եթե անհրաժեշտ լինի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով Իրանին հարվածներ հասցնելու կապակցությամբ իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձով։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել րոպեների ընթացքում», — ասել է ամերիկացի առաջնորդը։ Ըստ Թրամփի՝ Իրանում կան «շատ ավելի շատ թիրախներ», և կիրակի երեկոյան ԱՄՆ-ն կարողացել է հարվածել «դրանցից ամենադժվարին և, հավանաբար, ամենավտանգավորին»։
    10:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին
    «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,-  Truth Social սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    09:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տպավորություն էր, թե Հայաստան ինչքան ոստիկան կա, հսկում է այդ 100 կիլոմետրանոց հատվածը. Դերենիկ Մալխասյան
    «Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից: Յուրաքանչյուր խաչմերուկին, ամեն թփի տակ մի քանի ոստիկան էր կանգնած: Մարալիկից սկսած մինչև Երևան ոստիկանները կարող էին ձեռք ձեռքի տված քոչարի պարել: Տպավորություն էր, թե Հայաստան ինչքան ոստիկան կա, հսկում է այդ 100 կիլոմետրանոց հատվածը: Ոսկեվազի խաչմերուկից էլ ճանապարհը փակել էին` վարորդներին ուղղորդում էին Օշականով Երևան հասնել: Մտածեցի, թե խիստ վտանգավոր հանցավոր խումբ են փնտրում, մի ահասարսուռ հանցագործություն է կատարվել: 
    00:09
    22.06.25
    Ավելին
2025-06-21