Լրահոս

2025-06-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիդյա Մանթաշյանը սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ. Մարիա Գալստյան
    «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանն իր զորակցությունն է հայտնել «Սրբազան պայքար» շարժման աջակից, երկու ամսով կալանավորված Լիդյա Մանթաշյանին. «Սիրելինե՛րս, սրբազան պայքարի, Հայրենիքի ազատագրման համար մտահոգ ու աջակցող մարդիկ, զորակցությունս եմ հայտնում շատերիս համար հարազատ դարձած երիտասարդ կնոջը` Լիդյա Մանթաշյանին: Երբ մենք խոսում ենք պայքարի, արդարության, հայրենիքին նվիրվելու մասին, հաճախ առաջինը հիշում ենք ուժը, զենքը, մարտը։ Բայց ես այսօր ուզում եմ անդրադառնալ մի այլ կանացի ուժի, որը չի աղմկում, բայց երբեք չի լռում ու կորչում։ Լիդյան հիմա ազատազրկման մեջ է ու իր մեջ կրում է արժանապատվության լռությունը, սրտում պահում է ցավը որպես աղոթք։ Անազատության մեջ, բանտախցում, իր վահանը սերն է, իսկ ճշմարտությունը՝ սուր։ Վերջերս կորցրեց հորը և ներանձնային ցավի մեջ երբեք չվախեցավ ու չսասանեց իր հավատամքը, քանի որ իր ներսում ունի հավատ, որը բազմակի զորավոր է, ինչպես մեր տեսիլքներն ու իղձերը, քան մեր ապրած տարիներն ու ժամանակը։ Նա քայլում է լույսի մեջ՝ աներկյուղ, հույսի ջահը ձեռքին՝ հանուն նրանց, ովքեր մոլորվել են խավարում։ Նա ոչ միայն պայքարող կին է, այլ խորհուրդ՝ կանգուն սյուն սերնդի համար, որ ապրում է ոգու լույսով, ոչ միայն ներկայությամբ։ Նա սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ։ Նա գիտի՝ սրբազան պայքարն անհնար է թերի հավատով, և պատրաստ է իր կյանքը զոհաբերել ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի լուսավոր գաղափարի։ Լիդո ջան, կամքդ կոփվել է ցավի ու փորձության բոցերի միջով, սիրտդ բաբախում է հայրենիքի համար՝ ոչ որպես հողի, այլ որպես սրբազան պատառ հոգևոր հանձնառության, արժանապատվության ու ճշմարտության: Ու թերևս ինձ համար կյանքդ երգ չէ, որ պետք է լսվի, այլ աղոթք է, որ շատերիս հիմա ապրեցնում է և անսասան պահում մեր հավատամքի մեջ: Պի´նդ կաց, քեզ հետ ենք»:
    18:35
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Միքայել սրբազանին ևս բանտարկություն է սպառնում. քրեական վարույթ՝ արքեպիսկոպոսի դեմ
    Հայլուր 18։30 Միքայել սրբազանին ևս բանտարկություն է սպառնում. քրեական վարույթ՝ արքեպիսկոպոսի դեմ
    18:30
    26.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Ցավի հետ չհարմարված արտիստը. Հայաստանը վերջին հրաժեշտն է տվել Գուժ Մանուկյանին
    Ցավի հետ չհարմարված արտիստը. Հայաստանը վերջին հրաժեշտն է տվել Գուժ Մանուկյանին
    18:15
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավիթին առանց փաստերի պարզապես կալանավորեցին, որովհետև նա անհայրենիք ապրելը չընկալեց․ Մետաքսե Հակոբյան
    «Դավիթը ՀԱՅ է։ Դավիթն իմ ընկերն է, իմ եղբայրն է։ 2018-ից Դավիթի հետ, մոռանալով սեփական բարեկեցությունը, գիտակցելով ՀՀ-ում իշխանազավթման հետևանքները, չընդունելով շատերի «գլուխը դինջ ապրելու» կեցվածքը, նետվեցինք պայքարի։ 2020-ի սկզբից արդեն քրեական գործեր էին «կարում» մեզ վրա, միայն այն բանի համար, որ ամենօրյա ռեժիմով խոսում էինք, որ ահասարսուռ պատերազմ է լինելու, որ Արցախը հանձնելու են, որ ի վերջո գաղթական ենք դառնալու։ Ավաղ… շատերն ի պատասխան տարակուսում էին. «հանգիստ ապրեք էլի», «ձեզ պե՞տք է», «չեք վախենու՞մ»… Սրանք չեն փոխվել, էլի են նույնը ասում ու վախից ծվարած գոյությունն են քարշ տալիս։
    18:09
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը․ մեր հաղթանակը այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան
    Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժղովրդին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. Իմ շատ սիրելի ժողովուրդ, Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության և զորակցության համար և ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։ Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։ Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։ Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին, Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։ Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի… Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու։ Բագրատ արք. Գալստանյան 
    18:05
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանը, իսկ գազը ստանա Ադրբեջանից․ քաղաքագետ
    Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել. այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեց, օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով, իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»: Նկատի ունի, որ արևային էլեկտրակայանների հզորությունն արդեն երկու անգամ ավելի շատ է, քան ատոմակայինը: Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են պահանջում, որ ատոմակայանը փակվի, փաստորեն դուրս է գալիս, որ արդեն խոստացել է փակել: Հաջորդ փուլը էլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանն, իսկ գազը ստանա Ադրբեջանից, որպես «խաղաղության» ու «համագործակցության» երաշխիք: Դեևս երկու-երեք տարի առաջ ՔՊ պատգամավորներից մի քանիսն այդ միտքը բարձրաձայն հայտնել էին: Իսկ իր ԱԺ նախագահն ասում է, պայմանագիրը Ադրբեջանը որ ստորագրի, ադրբեջանցիները հանգիստ կապրեն Հայաստանում, ինչպես՝ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում բլոգերին դատում են, որ հայերի հետ նամակագրություն է ունեցել: Սա է ծրագիրը, սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը»։
    18:00
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը
    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։ Առաջին զբոսաշրջային գնացքը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով, որը կանցնի Հայաստանի և Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաև Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի։ Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կապահովվեն բարձր հարմարավետությամբ՝ տեղակայվելով ՀԿԵ ընկերության վագոններում, որոնք կհանդիսանան, որպես հյուրանոցային սենյակներ։ Գնացքում նախատեսված են հարմարավետ քնելու պայմաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ։ Այս ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը և տեսարժան վայրերին։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»։ Չարտերային ուղևորությունները նորություն չեն ՀԿԵ-ի համար. ընկերությունն արդեն մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։ Gepard Express ընկերությունը երկաթուղային զբոսաշրջության ոլորտում ունի երկարամյա փորձ և մասնագիտացված է միջազգային տուրիստական երթուղիների կազմակերպման մեջ։ Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ բնությունը, հարուստ մշակույթը և պատմական ժառանգությունը խոստանում են դարձնել այս նախաձեռնությունը յուրահատուկ և հիշարժան բոլոր մասնակիցների համար։
    17:45
    26.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Բողոքի ուժգին ալիք՝ Եվրոպայում. ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել ռազմական ծախսերը
    Բողոքի ուժգին ալիք՝ Եվրոպայում. ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել ռազմական ծախսերը
    17:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի առաջին արբանյակի շուրջ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում. «Հետք»
    2024-ի աշնանը մամուլը գրեց, որ արբանյակի վերաբերյալ առկա է քրեական վարույթ, որով նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում: Սակայն Գլխավոր դատախազությունը թեմայի շուրջ լրագրողների հարցումներին չի պատասխանում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, որի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:
    17:15
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն՝ Գոգավանում․ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
    Հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը  21։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ արտաքին լսուղու արյունային արտադրություն» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն է դիմել մի տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Լոռու մարզի Գոգավան գյուղում վայր ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արման Ս․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 9-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գոգավան գյուղում գտնվող բեռնատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիում վարորդներից կայանման վճար վերցնելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Արամ Ս․-ի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Վարդան Շ․-ի միջև, որին միացել են նաև վերջինի որդիներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Վանո Շ․-ն, 22-ամյա Նարեկ Շ․-ն և Արման Ս․-ի հայրը, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Զավեն Ս․-ն, որի ժամանակ Վարդան Շ․-ն ու նրա երկու որդիները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արամ Ս․-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը։ Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
    17:08
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    17:00
    26.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռեպրեսիաներ՝ Էրդողանի՞ հրահանգով. Փաշինյանը Թուրքիայում է փնտրում անվտանգության երաշխիքներ
    Ռեպրեսիաներ՝ Էրդողանի՞ հրահանգով. Փաշինյանը Թուրքիայում է փնտրում անվտանգության երաշխիքներ
    16:45
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
    Հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։ 
    16:40
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺՄ-ն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող բոլոր քաղաքացիներին․ Վազգեն Մանուկյան
    «ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։
    16:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը մանրամասներ է ներկայացրել Թրամփի և Մակրոնի հետ հանդիպումներից
    Նա հայտնել է, որ  իր ամերիկացի գործընկերոջը փոխանցել է իր այն սպասումը, որ Թրամփը ջանքեր կգործադրի Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները դադարեցնելու համար, ինչպես արել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ: 
    16:23
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատա­րանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:
    16:15
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հույս ունենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն․ Վահան Կոստանյան
    «Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանանում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ»,-հայտնել է ԱԳ նախարարի տեղակալը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տեղաշարժ կա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ։
    16:08
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել
    ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ, Ֆ1 տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի 233 փամփուշտ: Հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:
    16:00
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    15:45
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. ամուսիններն ու նրանց 6 ամսական աղջնակը տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:05-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցում բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 
    15:40
    26.06.25
    Ավելին