Լրահոս
2025-06-26
-
ՄիջազգայինՀիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես․ ՊուտինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, հույս է հայտնել, որ այն արդեն անցյալում է։ Աայս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ «Հիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես, փառք Աստծո։ Եկեք համարենք, որ դա անցյալում է»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կկարողանա զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի հետ։Ավելին22:1526.06.25 -
ԻրավականԼոմով ապամոնտաժել են Սամվել Կարապետյանի նկարով էկրանները. փաստաբաններն արդարություն են պեղումԼոմով ապամոնտաժել են Սամվել Կարապետյանի նկարով էկրանները. փաստաբաններն արդարություն են պեղումԱվելին22:0026.06.25 -
ՔաղաքականԿա մարդ, կգտնվի հոդված. Ստալինի ոճո՞վ է Փաշինյանը չեզոքացնում ընդդիմադիրներինԿա մարդ, կգտնվի հոդված. Ստալինի ոճո՞վ է Փաշինյանը չեզոքացնում ընդդիմադիրներինԱվելին21:4526.06.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանի փաստաբանը մանրամասներ է հայտնում․ «Փաստինֆո»«Թեև խտրական և անարդար իրավիճակում ենք գտնվում, քանի որ ՔԿ-ն և Civic-ը պարբերաբար քրեական վարույթից տարբեր նյութեր են հրապարակում, իսկ մեզ արգելված է որևէ բան ասել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով, այնուամենայնիվ, կալանավորման միջնորդության մեջ նշված էր մի ուշագրավ ձևակերպում, որ Սրբազանը պետք է կալանավորվի, որովհետև ունի ընդդիմադիր հայացքներ և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։ Սա նշանակում է, որ այսուհետ ցանկացած անձ, ով ունի ընդդիմադիր հայացքներ, կարող է ենթարկվել կալանավորման։ Այս եղանակով վախի մթնոլորտ են ստեղծում՝ ցույց տալով, թե ընդվզելու կամ դժգոհություն արտահայտելու դեպքում մարդը կհայտնվի քրեակատարողական հիմնարկում», — ընդգծել է Սերգեյ Հարությունյանը։Ավելին21:3526.06.25 -
ՀայաստանՓաշինյանի կազմած խմբերը պաստառներով և լոզունգներով ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահարելու համար.168.amԱյս ֆոնին փորձ է արվելու սադրանքների միջոցով եկեղեցականներին ներքաշել պրոցեսի մեջ և ձերբակալել կաթողիկոսին ու ակտիվ եկեղեցականներին:Ավելին21:2926.06.25 -
ՔաղաքականԹուրքերի պահանջով ատոմակայանը փակո՞ւմ է Փաշինյանը. ՀԷՑ-ի պետականացումն առաջին ծիծեռնակն էԹուրքերի պահանջով ատոմակայանը փակո՞ւմ է Փաշինյանը. ՀԷՑ-ի պետականացումն առաջին ծիծեռնակն էԱվելին21:2526.06.25 -
ԻրավականՔրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարարի նկատմամբ. Factor.amՄեր հրապարակումների հետքերով և Հովհաննիսյանի հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը դիմել էին մի խումբ փաստաբաններ՝ Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, հակակոռուպցիոն դատարանն իրենց բողոքները մերժել է, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 3-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝ – «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1,000,000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության՝ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին: – 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն:Ավելին21:1526.06.25 -
ՀայաստանՆշվածը պարզապես աննախադեպ է կորպորատիվ իրավունքի տեսանկյունից. իրավապաշտպանը` ՀԷՑ-ը պետականացնելու օրինագծի մասինԱյսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով՝ առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են «ՀԷՑ»-ը կառավարելու ԲՈԼՈՐ լիազորությունները։Ավելին21:0026.06.25 -
ՀասարակականՀանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմՄիաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:Ավելին20:4526.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բռնաճնշումներ՝ Ստալինի ոճով և Էրդողանի հրամանո՞վ. փաշինյանական սրացումների պատճառներըՀայլուր 20։30 Բռնաճնշումներ՝ Ստալինի ոճով և Էրդողանի հրամանո՞վ. փաշինյանական սրացումների պատճառներըԱվելին20:3026.06.25 -
ՀասարակականՈւրեմն բոլորս էլ ահաբեկիչներ ենք. մարդիկ չգիտեն՝ լացե՞ն, թե՞ խնդան Փաշինյանի սարքած բարդակի վրաՈւրեմն բոլորս էլ ահաբեկիչներ ենք. մարդիկ չգիտեն՝ լացե՞ն, թե՞ խնդան Փաշինյանի սարքած բարդակի վրաԱվելին20:1526.06.25 -
ՀասարակականԵրևանում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքումՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։Ավելին20:1026.06.25 -
ՀայաստանՍրբությունը քամահրողներն ու ծաղրողները խոսում են վեհությունից... խելքի աշեցեք. Տեր Փառեն քահանա ԱռաքելյանՀայհոյանքը պարզ մարդու կենցաղ բերողները, սրբությունը քամահրողներն ու ծաղրողները խոսում են վեհությունից... խելքի աշեցեք, այս մասին հայտարարել է Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ «Փա՜ռք Աստծո, գիտենք, որ մարդկանց մեծամասնությունը պարկեշտ են և չեն կիսում որոմ ցանողների կարծիքը, ուղղակի «Խաչը հանիր նրա» գոռացողներն են ակտիվացել։ Պարկե'շտ մարդիկ, «Խաչը հանիր նրան» բղավողներին հավանություն մի՛ տվեք։ Ու հիշե՛ք, բարին միշտ պարզ ճակատով է քայլում։ Աստված օգնական, Վեհափառ Տեր»,- նշել է Տեր Փառենը։Ավելին20:0026.06.25 -
ՔաղաքականՊետք է բացառվի քրվարույթի ընթացքում իրավապահներին պարգևատրելը, գովելը կամ ինչ-որ եղանակով ուղղորդելը. Խուդոյան․ News.amՆորմալ, ադեկվատ իշխանության պարագայում, նորմալ երկրում առհասարակ պետք է բացառվի քրեական վարույթի ընթացքում, դատական ակտ չեղած պայմաններում նման տեսակի միջամտությունը և իրավապահներին գովելը կամ ինչ-որ եղանակով ուղղորդելը: Եթե նախկինում գործերով դա արվում էր ինչ-որ կես խոսքերով, ուղղորդումներով, երբեմն գաղտնի, երբեմն տեսնում էինք, որ այդ իրավապահները պարգևատրվում են, բայց դա ներկայացվում էր որպես ընթացող գործողություն, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից խոստում կամ խոստման կատարում, դրանք դեռ թույլ դրսևորումներ էին: Հիմա արդեն շատ բաց, պարզ և ստարտն են ազդարարում քաղաքական հետապնդումների, և տեղում էլ արդեն հընթացս կառավարում կեղծ ինֆորմացիոն հոսքերը, և փաստորեն, պարգևատրում այն պաշտպանող անձանց, որոնք ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարում»,– ասաց փաստաբանը։Ավելին19:4526.06.25 -
ՔաղաքականՊոլի փետերով հեղաշրջման փորձը կանխելու համար Փաշինյանը կպարգևատրի «գործեր կարողներին»Պոլի փետերով հեղաշրջման փորձը կանխելու համար Փաշինյանը կպարգևատրի «գործեր կարողներին»Ավելին19:3026.06.25 -
ԻրավականԻրավական ամենաթողություն Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ․ փաստաբանական թիմի հայտարարությունըՆախ՝ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կարճելու վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև՝ Դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է զուտ նրա համար որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր: Միաժամանակ սրանով Արմեն Դանիելյանը չի սահմանափակվել: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև սահմանել է նոր նշաձող իրավունքի սահմանազանցման՝ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել՝ ևս վարույթ է ընդունվել: Ավելին՝ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:Ավելին19:2426.06.25 -
ՄիջազգայինՀունգարացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանըԽորհրդակցական հանրաքվեն, որը ներառում էր Հունգարիայի կողմից ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության հարցը, անցկացվել է ապրիլի սկզբից մինչև հունիսի 20-ը։ Հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն Հունգարիայի կառավարության համար։Ավելին19:1526.06.25 -
ՀասարակականԱրարատի մարզում պարեկն ինքնասպանություն է գործելԱյսօր՝ հունիսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը տանը ինքնասպանություն է գործել։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով։Ավելին19:0026.06.25 -
ՔաղաքականԴատապարտում ենք իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը. հայտարարությունՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն կազմակերպական իր ողջ կառույցով, դատապարտում է Հայաստանի Հանրապետության գործող վարչախմբի շղթայազերծած հալածանքի արշավը ՀՅԴ Հայաստանի կառույցի և ընդդիմադիրների դեմ։ «Այս վարքագծով Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված վարչախումբը, կամայականորեն ու նենգորեն ևս մեկ անգամ ոտնահարում ու հարված է հասցնում ժողովրդավարության տարրական սկզբունքները ու հստակորեն բացահայտում է բռնատիրության ճանապարհով իշխանությունը երկարաձգելու իր դիտավորությունը։ ՀՅԴ Կանադայի կառույցը վերահաստատում է իր ամբողջական ներուժը ի գործ դնելու Հայաստանի եւ Արցախի հանդեպ իր հանձնառությունը։ Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը: Միաժամանակ, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցին եւ պահանջում ենք, որ անհիմն մեղադրանքներով դրսևորված քաղաքական հալածանքի այս նոր ալիքը անհապաղ վերջանա»,– ասվում է հայտարարության մեջ։Ավելին18:4926.06.25 -
ՔաղաքականԸնդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում․ ԳալստյանՍա էլ բավարար չէ․ Փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում, և մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե, ահաբեկչությունը, բնականաբար, սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թույլ կտա ապահովագրել իրեն՝ երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրի քողով։ Իսկ միջազգայիններն էլ, իհարկե, պարտավոր են հավատալ և քաջալերել «պրոռուսական ագենտ ահաբեկիչների» դեմ պայքարը։Ավելին18:4526.06.25