Լրահոս
2025-06-27
-
ՀասարակականՀորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն. Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի«Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն»,- նշվում է հաղորդագրությունում։Ավելին13:2627.06.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. 2 մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Mecedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին13:0227.06.25 -
ՀասարակականԲոլորս՝ դեպի Էջմիածին, ազգովին կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին. Գառնիկ ԴանիելյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է.Ավելին12:4427.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խայտառակ գրոհ՝ վեհարանի վրա. դիմակավոր ԱԱԾ-ականներ ու ոստիկաններ են լցվել Մայր ԱթոռՀայլուր 12։30 Խայտառակ գրոհ՝ վեհարանի վրա. դիմակավոր ԱԱԾ-ականներ ու ոստիկաններ են լցվել Մայր ԱթոռԱվելին12:3027.06.25 -
ՀասարակականՄայր Աթոռում իրավիճակը ծայրաստիճան լարված է․ ոստիկանները քաշքշում են հոգևորականներին ու քաղաքացիներինՄայր Աթոռում իրավիճակը ծայրաստիճան լարված է։Ավելին12:2527.06.25 -
ՀասարակականՏեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել Սրբազան (Տեսանյութ)Տեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ, չեմ լինի, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել ՍրբազանԱվելին12:1227.06.25 -
ՀասարակականՄայր Աթոռում hրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև (Տեսանյութ)Մայր Աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև:Ավելին11:5127.06.25 -
ԻրավականԱԱԾ-ն ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան. Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՄոտ 2 ժամ առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվել են, իրավապահները առգրավված նյութերով հեռացել են։ Առավոտյան էին մոտ 30 դիմակավորներ ներխուժել Շիրակի թեմի առաջնորդարան: Իրավիճակը մի պահ լարվել էր, երբ ոստիկանները բերման էին ենթարկել առաջնորդարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 17-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել: Ոստիկանները մոտ մեկ ժամ անգամ հոգևորականներին չեն թույլատրել մտնել առաջնորդարան։Ավելին11:4527.06.25 -
ՀասարակականՍուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիшկը. Հայր Ասողիկ Կարապետյան«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:Ավելին11:3927.06.25 -
ԻրավականՊոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու մասին կեղծ վկայականներ տրամադրելու նպատակովՔրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով:Ավելին11:2727.06.25 -
ԻրավականՄիքայել սրբազանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. ՔԿՄիքայելարքեպիսկոպոս Աջապահյանի բնակության հասցեումկատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:Ավելին11:2227.06.25 -
Արտաքին քաղաքականությունԽաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար. ԱմիրբեկովԲաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Մեքսիկայում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Սակայն դրա համար, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, պետք է վերացվեն երկու հիմնական խոչընդոտներ։ «Նախ՝ խոսքը Հայաստանի Սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը»,-ասել է պաշտոնյան։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև նշել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հանրապետության հետ: «Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը»,-նշել է նա։ Ամիրբեկովը նաև վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։Ավելին11:1427.06.25 -
ՄշակույթԱրարատով երդվող պոետը. Մերուժան Տեր-Գուլանյանի նոր գիրքն է լույս տեսելԼույս է տեսել գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի «Երդվում եմ Արարատով» բանաստեղծությունների ժողովածուն: Յոթ տարի դադարից հետո է նոր գիրքը ծնվել:Ավելին10:5827.06.25 -
ԻրավականԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում ՎեհարանումՄի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱԱԾ-ն այս պահին Մայր Աթոռի տարածքում է, բայց որևէ գործողություն այս պահին չի իրականացվել:Ավելին10:4627.06.25 -
ՔաղաքականԵրկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին․ Սամվել ԿարապետյանՄեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:Ավելին10:3927.06.25 -
Մամուլի տեսությունՆախարարները դաժան ռեպրեսիաների տակ են. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին ոչ միայն ընդդիմադիրներն են ռեպրեսիաների ենթարկվում, այլ ավելի դաժան ռեպրեսիաների են ենթարկվում կառավարական կաբինետի նախարարներն ու տեղակալները։Ավելին10:2327.06.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է Դավիթ Խուդաթյանը Թուրքիա գործուղվում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։Ավելին10:1527.06.25 -
Մամուլի տեսությունՈվքեր չմասնակցեցին Սրբազանի դեմ արշավին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Հեղաշրջման պլանը» բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ, նախօրեին սինքրոն «մարտնչում» էին նաեւ քաղաքական իշխանության` գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները, եւ անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում:Ավելին10:0827.06.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականը 2-րդ բնակարանն է գնել իշխանափոխությունից հետո․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործերը հեղափոխությունից հետո, կարծես, լավացել են։Ավելին10:0027.06.25 -
Մամուլի տեսությունԿառավարության բակը դատարկ է, նախարարները՝ լուռ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում. նախկինում ակտիվ եւ խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես «չքացել» էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նրանք խուսափում են իջնել ներքեւ։Ավելին09:5327.06.25