Լրահոս

2025-07-01
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում իսրայելական հարվածներից տասնյակ նոր զոհեր են գրանցվել
    ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Ուսամա Համդանն Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել է, որ շարժումը միջնորդների միջոցով ներկայացրել է համապարփակ տեսլական, որը կհանգեցնի համապարփակ համաձայնագրի, ներառյալ Գազայի հատվածի վրա ագրեսիայի դադարեցման, անցակետերի բացման: Նրա խոսքով, սակայն, Իսրայելը «անզիջում կերպով խանգարել է դրան»։
    14:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային հարցեր
    Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը:
    14:00
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկեղծ ասեք՝ Վաղարշապատում ձեր սրտի թեկնածուին չկարողանալով անցկացնել, փորձում եք Խոյ համայնքն էլ միացնել՝ ձեր թեկնածուին նշանակելու նպատակով․ Արման Ղազարյան
    Ղազարյանը պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ համայնքային լսումներ իրականացվել են, և ընդգծեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։
    13:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՊ-ական քարոզիչների նոր կեղծիքը` իբրև թե պլանավորված է եղել ավտոբուսներ վառել․ փաստաբան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ «ՔՊ-ական քարոզիչների նոր կեղծիքը` իբրև թե պլանավորված է եղել ավտոբուսներ վառել: Նույնիսկ քննչական կոմիտեի կեղծ մեղադրանքում այդպիսի պնդում չկա»:
    13:30
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
    Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
    13:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:
    13:00
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է․ Աղվան Վարդանյան
    Հայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ  սրան էլ եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայ ինքնության տաճար։
    12:54
    01.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
    Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
    12:52
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
    Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։
    12:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանադրական օրենքների հերն անիծելն արդեն ավանդույթ է դարձել․ Արծվիկ Մինասյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
    «Հիմա դուք եկել եք այստեղ, ասում եք, որ էնքան կարևոր է, որ պետք է քննարկվի, ռազմավարական նշանակության հարց է, առանց պատշաճ ուսումնասիրության եզրակացությունը ներկայացնում եք այստեղ։ Ընդամենը երեկ է տեղադրվել եզրակացություն, առանց ամփոփաթերքի, այն էլ՝ միայն կառավարության կայքէջում, ԱԺ-ի կայքէջում ընդհանրապես չկա, չկա որևէ մարմնի տեսակետ»,-ասաց Մինասյանը։
    12:34
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Շտապում է Փաշինյանի թիմը. ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը՝ արագացված ռեժիմով
    Հայլուր 12։30 Շտապում է Փաշինյանի թիմը. ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը՝ արագացված ռեժիմով
    12:30
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ Երևանում
    Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց առաջացած արտակարգ դեպքերի հետևանքների արագ վերացմանը, հետագա հնարավոր վտանգների կանխմանը, բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։ Մասնավորապես՝ հունիսի 28-ին փրկարարական աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Տեղում իրականացվել են տապալված և վտանգ ներկայացնող ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։ Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։ Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմեքենա: Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են մոտ 500 ք.մ. մակերեսով տանիքի, ինչպես նաև երկու շենքի շուրջ 60մ երկաթե ճաղավանդակների ապամոնտաժման աշխատանքներ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել է վթարավտանգ իրավիճակը։ Մեկ այլ ահազանագ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շինության տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։ Ինժեներական տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ապամոնտաժել են շինության երկաթե կոնստրուկցիաներով տանիքը՝ մոտ 450 ք.մ. և հեռացրել գազի բաշխիչ կայանի վրայից: Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել է 23 փրկարարական ծառայող: Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փրկարարները համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ուժերով ապամոնտաժել են թուլացած գովազդային վահանակը։ Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրում փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով մասնատել և տեղափոխել են 2 ծառ: Արարատի մարզի Արարատ քաղաքում փրկարարական ստոաբաժանումների կողմց իրականացվել են տան տանիքի ամրացման աշխատանքներ։ Ըստ ստացված տեղեկատվության ուժեղ քամու հետևանքով վնասվել է 11 տրանսպորտային միջոց։
    12:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նման մոտեցմամբ հնարավոր է վտանգել ոչ միայն ոլորտի արդյունավետ կառավարումը, այլև ներդրումային մթնոլորտը. Մանուկյանը՝ Արմեն Սիմոնյանին
    ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ վերաբերվելով «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին։
    12:09
    01.07.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.07.2025
    Մամուլի տեսություն 01.07.2025
    12:05
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
    Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։
    12:00
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դանիան վեց ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը
    «ԵՄ նախագահության համար կառավարության առաջնահերթությունները ուշադիր ընտրվել են՝ Եվրոպայի առջև ծառացած սուր մարտահրավերներին արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Եվրոպային մինչև 2030 թվականը պաշտպանելու կարողության ապահովմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է բարձրացնել Եվրոպայի մրցունակությունը։ Ահա թե ինչու Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը և ծանր կանոնակարգերի վերացումը` միաժամանակ աջակցելով կանաչ անցմանը, ԵՄ-ի դանիական նախագահության ամենակարևոր առաջնահերթություններից երկուսն են», - ասել է նա մամուլի ասուլիսում։
    11:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում
    Երեկ՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 87 շենքի մոտ ծառը տապալվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը, հայտնում է Shamshyan.com-ը։
    11:30
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»
    «Այս օրերին ՔՊ-ն ու մերձքպականները սաստիկ աղմուկ են բարձրացրել մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման, «Սրբազան շարժմանը» «ռազմական հեղաշրջում» վերագրելու շրջանակում: Այդ աղմուկի աստիճանը հակադարձ համեմատական է քրեականի անվան տակ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումների տակ իշխանությունների դրած «հիմքերին» ու հիմնավորումներին:
    11:25
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի
    «Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։
    11:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանապետ Արամ Ղազարյանը վերահաստատել է Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը (տեսանյութ)
    ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը: Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
    11:00
    01.07.25
    Ավելին