Լրահոս
2025-07-01
-
ԻրավականՓորձում են հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել․ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունըԱյն բանից հետո, երբ պարզվել է, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, իսկ Միքայել Սրբազանն էլ որևէ հանցավոր գործողություն չի կատարել, որպիսի հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից, դատախազությունը հրապարակային պարզաբանում է տարածել, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թվականին տրված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանզի Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել է նաև 2025 թվականի հունիսի 21-ին։Ավելին16:1501.07.25 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազը ԱԺ կգնաԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։ Այս մասին լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը։ Գրությունը դեռ չի ստացել։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։Ավելին16:0001.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19- 23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։Ավելին15:4501.07.25 -
ՔաղաքականԵթե ժողովուրդն ուրախ ու երջանիկ է, ուրախ ավտոբուսի համար վճարում է, այս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ. պատգամավոր«Տրամաբանական կլիներ, եթե զեկուցողը վիճակագրություն բերեր, թե Երևան քաղաքում տրանսպորտի գինը 50 դրամով թանկացնելուց հետո, արդյո՞ք մեր քաղաքացիները դրանից բավարար են և դրանից հետո տրաբանական կլիներ ասել՝ քաղաքացիները գոհ են, ուղղակի կան անպատասխանատու քաղաքացիներ, որոնց պետք է պատժել։ Չկա նման բան, չի բերել, հետևաբար, իրենք էլ են հասկանում, որ իրենց, այսպես ասած, ռեֆորմը, ինչպես և մնացած բոլոր ռեֆորմները՝ խայտառակ կերպով ձախողվել են և հիմա փող է պետք ու մում է քաղաքացին՝ որպես տուգանքի անսպառ մատերիալ»,- նշեց նա։Ավելին15:4001.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Լարվել է իրավիճակը՝ «Դալմա մոլում». մոլի արշավ՝ Սամվել Կարապետյանի ֆոտոների դեմՀայլուր 15։30 Լարվել է իրավիճակը՝ «Դալմա մոլում». մոլի արշավ՝ Սամվել Կարապետյանի ֆոտոների դեմԱվելին15:3001.07.25 -
ՀասարակականՎայքում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. նա հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին և հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին15:1501.07.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի դեմ ՔՊ-ն իրականացնում է դասական տեղեկատվական տեռոր. փաստաբանՉնայած գործադրված մեծագույն ջանքերին, չնայած ամեն տեսակ չար ու էժան հնարքներին՝ քպ-ականներին այդպես էլ չի հաջողվում հաղթել «հանրային կարծիքի դատարանում» ու պատվարժան մարդկանց պիտակել որպես «ահաբեկիչ»։ Սա գիտակցելով՝ ՔՊ-ն այսօր մեջտեղ է բերել ինչ-որ ավտոբուս հրկիզելու մասին կեղծ թեզ։ Ինչպես հրապարակավ նշում է Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ նման պնդում անգամ քննչականի առաջադրած մեղադրանքում է բացակայում։Ավելին15:1001.07.25 -
Հայաստան«Երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայր». Նարեկ ԿարապետյանԹողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Այն, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:Ավելին15:0001.07.25 -
ՄիջազգայինԻսրայելը շարունակում է կրակ թափել Գազայում. բնակիչները պատասխան են պահանջում ԹրամփիցԻսրայելը շարունակում է կրակ թափել Գազայում. բնակիչները պատասխան են պահանջում ԹրամփիցԱվելին14:4501.07.25 -
ՔաղաքականԼավ օրից չի, որ մարդիկ չեն կարողանում 150 դրամ վճարել, 15 հազար տուգանում եք․ Թադևոս Ավետիսյան«Այնպես ներկայացրեցիք նախագիծը, որ սովորական քաղաքացին չհասկացավ ինչի մասին էր. պարզ ասեիք, էլի, որ Երևան քաղաքում 100 դրամից 150 դրամ էք բարձրացրել հանրային տրանսպորտի ուղեվարձը, և հիմա չվճարելու համար տուգանում եք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին, որը զեկուցում էր Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար վարչական տուգանք նշանակելու լիազորություն սահմանող օրինագիծը։ Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը պարբերաբար բողոքել է սակագնի թանկացման դեմ և լավ օրից չէ, որ էդ մարդիկ չեն կարողանում այդ սակագինը վճարել։ «Հիմա էլ ասում եք՝ չեք վճարում, հետևաբար մենք ձեզ տուգանելու ենք։ Հուսամ որ միայն տուգանքով կվերջացվի, հետո էլ մի հատ նախագիծ չեք բերի քրեական պատասխանատվության ենթարկեք, կամ երկրից արտաքսեք»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորև և հարցրեց. «Էս ոնց եկաք եզրակացության, որ քաղաքացին ամեն դեպքում տուգանքի մատերիալ է»։ Ավետիսյանը հարցրեց, թե օրենքով ինչքան է սահմանված տույժերը Արմեն Սիմոնյանը նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նոր կետ է ավելացվելու, որով նախատեսված է, որ ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանքը նախատեսել 15 հազար դրամ, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերած, կամ արտոնություն ունեցող այլ անձի քարտից, նույնպես 15 հաղար դրամ կտուգանվի, և 3 հազար դրամ տուգանք է նախատեսված, եթե նման արտոնություն ունի, բայց տրանսպորտում չի վավերացրել կրիչը։ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, հետևաբար ուղեվարձը չվճարելու համար տուգանքը մեծ գումրա է աշխատող աղքատների համար։ «Աշխատող աղքատներին ասում եք՝ չես վճարում ուղեվարձը՝ ձեր աշխատավարձի 1/6 մասը կտուգանեմ»,-ասաց Ավետիսյանը։Ավելին14:4001.07.25 -
ՀասարակականՋրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայությանՀուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։ Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։ Պահպանե՛ք անվտանգության կանոնները՝ այդ կերպ պաշտպանելով ձեզ և մյուսներին»,-հայտնում են ՆԳ նախարարությունից։Ավելին14:3001.07.25 -
ՀայաստանԱմուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ․ Տեր Մովսես քահանա ՍահակյանԵկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է՝ վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):Ավելին14:1801.07.25 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական հարվածներից տասնյակ նոր զոհեր են գրանցվելՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Ուսամա Համդանն Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել է, որ շարժումը միջնորդների միջոցով ներկայացրել է համապարփակ տեսլական, որը կհանգեցնի համապարփակ համաձայնագրի, ներառյալ Գազայի հատվածի վրա ագրեսիայի դադարեցման, անցակետերի բացման: Նրա խոսքով, սակայն, Իսրայելը «անզիջում կերպով խանգարել է դրան»։Ավելին14:1501.07.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային հարցերՀանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը:Ավելին14:0001.07.25 -
ՔաղաքականԱնկեղծ ասեք՝ Վաղարշապատում ձեր սրտի թեկնածուին չկարողանալով անցկացնել, փորձում եք Խոյ համայնքն էլ միացնել՝ ձեր թեկնածուին նշանակելու նպատակով․ Արման ՂազարյանՂազարյանը պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ համայնքային լսումներ իրականացվել են, և ընդգծեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։Ավելին13:4501.07.25 -
ԻրավականՔՊ-ական քարոզիչների նոր կեղծիքը` իբրև թե պլանավորված է եղել ավտոբուսներ վառել․ փաստաբանՓաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ «ՔՊ-ական քարոզիչների նոր կեղծիքը` իբրև թե պլանավորված է եղել ավտոբուսներ վառել: Նույնիսկ քննչական կոմիտեի կեղծ մեղադրանքում այդպիսի պնդում չկա»:Ավելին13:3001.07.25 -
ՀասարակականՄայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարՀունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Ավելին13:1501.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:Ավելին13:0001.07.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է․ Աղվան ՎարդանյանՀայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայ ինքնության տաճար։Ավելին12:5401.07.25 -
ՔաղաքականԹռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարինԹռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարինԱվելին12:5201.07.25