Լրահոս

2025-07-03
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով. Ermenihaber
    Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով, այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
    14:41
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը Ստեփանակերտ է մեկնում
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ հուլիսի 4-ին կայցելի Ադրբեջան։ Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նշվում է, որ նա Ստեփանակերտում մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։ Ինչպես հայտնել է Ֆահրեթթին Ալթունը՝ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։
    14:34
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության․ Բագրատ Սրբազան
    Տեղեկատվական սուղ վիճակում՝ գտնվելով անհավասար հնարավորությունների դաշտում, կալանավայրի ազատության պայմաններում արտաքին «բանտի» հետ հարաբերության և սահմանափակ տեղեկություններիս միակ աղբյուրը իմ շնորհաշատ և նվիրյալ փաստաբան-իրավապաշտպաններն են, որոնք ոգի ի բռի պայքարում են ճշմարտության համար։ Այս վերջին երկու օրերին կրկին ցինիզմով և ստով միմյանց հերթ չտալով մեր կյանքի և կենսագրության ահաբեկիչները՝ իրենց հատուկ կերպով խախտելով բոլոր կարգերն ու սահմանները, անմեղների արյան խրախճանք են անում։
    14:25
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում
    Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում: Առաջիկա օրերին շահառուները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն, որում նշված կլինի դրական մնացորդի չափը․ միայն դրանից հետո վերանորոգման վարկի ստացման և գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի դիմել գործընկեր բանկ, իսկ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար անհրաժեշտ կլինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի (ցանկն առաջիկայում կհրապարակվի) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։ Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով․ դիմելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնել դիմում-բողոք մերժումը ստանալուց հետո՝ 2 ամսյա ժամկետում։ Դիմում-բողոքներն ընդունվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից․ հանձնաժողովն ուսումնասիրելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին առնչվող դեպքերը։ Անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ Փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։ Հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
    14:20
    03.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Աղազարյանը շիշ է շպրտում, նրան հայհոյում են. թեժ կրքեր՝ խորհրդարանում
    Աղազարյանը շիշ է շպրտում, նրան հայհոյում են. թեժ կրքեր՝ խորհրդարանում
    14:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենքի նախագիծը
    Ըստ նախագծի՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահը կարող է վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառումներ կիրառել։
    14:09
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանաչու կապոցի միջից հայտնաբերել են թաքցված սմարթ ժամացույց
    ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հանձնուքում առկա ռեհանի և սամիթի կապոցի միջից ծառայողները հայտնաբերել են սմարթ ժամացույց։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    14:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը․ կա 4 վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 77-ամյա Էդիկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 31-ամյա Րաֆֆի Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
    13:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կվերանան ֆիզիկական խանութները, կոմերցիոն տարածքները երկարաժամկետում կհայտնվեն ճգնաժամի մեջ, հնարավոր է` ընդհանրապես դառնան անպիտան. գործարար
    Չի կարող մի բան իր անդադար ծախսերով և դրանց հետևանքով ավելի թանկ պրոդուկտով մրցակցել ավելի էժան պրոդուկտի հետ։ Օնլայնը չունի վարձավճարի, վաճառողների, կոմունալ ծախսերի, թանկարժեք գույքի խնդիր, հետևաբար օնլայն վաճառքը վերջնական թաղելու է օֆլայնին։
    13:35
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
    13:30
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։
    13:15
    03.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Ողբերգական հրդեհ՝ Երևանում. երկու կնոջ և մեկ նորածնի դի են հայտնաբերել հրշեջները
    Ողբերգական հրդեհ՝ Երևանում. երկու կնոջ և մեկ նորածնի դի են հայտնաբերել հրշեջները
    13:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Քըրքորյանը և Ազնավուրը ողջ լինեին ու աջակցեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նրանք էլ կհայտնվեին այս կարգավիճակում․ պատգամավոր
    Ընդդիմադիր պատգամավորն անդրադառնալով ներկա և նախկին ՔՊ-ականների վեճին՝ նշեց․ «Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի և ձեր մեջտեղը։ Ձեր գործընկերն ա, ճանապարհ ունեք անցած՝ ամոթ ա, չի կարելի»։
    12:54
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Յուրաքանչյուր ՔՊ-ական պաշտոնյա, ով ներգրավված կլինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրել քաղաքական և իրավական պատասխանատվություն. պատգամավոր
    Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է մեր պատմական հիշողության համար, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
    12:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
    Հուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում: «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ։
    12:34
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Շիշ է շպրտել Հովիկ Աղազարյանը ՔՊ-ականների ուղղությամբ. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
    Հայլուր 12։30 Շիշ է շպրտել Հովիկ Աղազարյանը ՔՊ-ականների ուղղությամբ. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
    12:30
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին
    Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց.«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։Middle East Eye-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը՝ կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։Այս համատեքստում կայքը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։Middle East Eye-ը մեջբերել է այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության հետևյալ հատվածը.«Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ»:
    12:19
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ
    Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ «Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողներ: Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա երկու տղամարդ, որոնք օտարերկրացու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երեք կիլոգրամ 530 գրամից ավելի մարիխուանա: Քիչ անց` ժամը 16.20-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ ձերբակալվեց ևս երկու հոգի` 36-ամյա երևանցի և 35-ամյա աշտարակցի տղամարդիկ: Վերջինիս վարած ավտոմեքենայով նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց 680 գրամ մարիխուանա: Եվս մի քանի ժամ անց` 20.30-ին, Պռոշյան-Երևան ավտոճանապարհի Գևորգ Չաուշի խճուղու հատվածում ձերբակալվեց երկու օտարերկրացի` 28 և 31 տարեկան: Ուղևորի մոտ 540 գրամ մարիխուանա կար: Միջոցառումները շարունակվեցին առավոտյան: Ժամը 8.15-ին Դիլիջանի Կամոյի փողոցում ձերբակալվեցին վանաձորցի 34-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը: Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Դիլիջանի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երկու կիլոգրամ 440 գրամից ավելի մարիխուանա: Ձերբակալվածները կալանավորվել են»,- ասված է հաղորդագրությունում: Նախաքննությունը շարունակվում է:
    12:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
    Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։
    12:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի վերջին Դուբայում կհանդիպեն։ Այս մասին հայտնում է Middle East Eyeպարբերականը: Սպասվում է, որ Ալիևն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության համաձայնագրի նախագիծը։
    11:55
    03.07.25
    Ավելին