Լրահոս

2025-07-03
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. «Ժողովուրդ»
    Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։
    09:42
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում․ «Փաստ»
    Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:
    09:38
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Հաղթանակ թաղամասում․ տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի
    Հուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
    09:34
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    03.07.25
    Ավելին
2025-07-02