Լրահոս

2025-07-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղության հաստատման ջանքերին․ փոխվարչապետ
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը մասնակցել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
    22:30
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Իրանական որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի
    Հայաստանի կառավարությունը սահմանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ծավալները, կիրառվելու է սակագնային քվոտա, ինչպես նաև սահմանվում են ներմուծման լիցենզավորման ընթացակարգերը: Որոշումն հաստատվել է կառավարության հուլիսի 3-ի հերթական նիստում։ Որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից, նախատեսում է մի շարք ապրանքատեսակների նկատմամբ կիրառել սակագնային արտոնություններ, այդ թվում՝ քվոտաներ որոշակի ծավալների համար։ Նախագծով սահմանվում է, որ 2025 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշման նպատակներն են իրանական որոշ ապրանքների ներմուծման ծավալների վերահսկումն ու բաշխումը, ԵԱՏՄ համաձայնագրի դրույթների իրագործումը, ներմուծման լիցենզավորման կարգի հստակեցումը՝ մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերի հաստատմամբ։Հաշվի առնելով ԵԱՏՄ օրենսդրական պահանջները՝ սակագնային քվոտաների ներքո ապրանքների ներմուծման լիազոր մարմինը կդառնա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Վերջինս կիրականացնի նաև լիցենզիաների տրամադրումն ու վերահսկողությունը։Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
    22:15
    03.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Շիշ նետող է դարձել Հովիկ Աղազարյանը. բարձր լարում՝ ԱԺ-ում կամ ինչպե՞ս պետությունը վերցրեց ՀԷՑ-ը
    Շիշ նետող է դարձել Հովիկ Աղազարյանը. բարձր լարում՝ ԱԺ-ում կամ ինչպե՞ս պետությունը վերցրեց ՀԷՑ-ը
    22:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դալմա մոլի» ֆուդկորտում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը տարածել են պրոյեկտորով
    ՆԳՆ-ին ու քաղաքապետարանի ձրիակերներին առաջարկում են անմիջապես գալ և քառակուսի առ քառակուսի կրծել գիպսակարտոնը»։
    21:57
    03.07.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը պատին է դեմ տալիս Ալիևի որդուն. կրտսեր Հեյդարը խայտառակում է հորը
    Ռուսաստանը պատին է դեմ տալիս Ալիևի որդուն. կրտսեր Հեյդարը խայտառակում է հորը
    21:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը. Կաթողիկոս
    Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։
    21:37
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. մոտոցիլկավարը տեղափոխվել է հիվանանոց
    Այսօր՝ հուլիսի 3-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    21:30
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տուգանվել է 200 հազար դրամով․ մանրամասներ․ MediaHub
    ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը տուգանվել է 200 000 դրամի չափով 2023  թվականի հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար:
    21:15
    03.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանին
    Ռուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանին
    21:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել
    Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր, պայթուցիչ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 ԱՄՆ-ի պայթյունավտանգ պլանը՝ հայ-ադրբեջանական սեղանին. «միջանցք»՝ տարբեր անուններով
    Հայլուր 20։30 ԱՄՆ-ի պայթյունավտանգ պլանը՝ հայ-ադրբեջանական սեղանին. «միջանցք»՝ տարբեր անուններով
    20:30
    03.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ինչո՞ւ է սպառնում վարչապետը. Փաշինյանը վախենում է, որ ՀԷՑ-ի բողոքը փողոց կհանի մեծ թվով մարդկանց
    Ինչո՞ւ է սպառնում վարչապետը. Փաշինյանը վախենում է, որ ՀԷՑ-ի բողոքը փողոց կհանի մեծ թվով մարդկանց
    20:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը
    Նշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը:
    20:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն. հայտարարություն
    Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։
    19:52
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ «Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին»,–ասված է հաղորդագրության մեջ:
    19:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի բողոքն ընդդեմ մեր հաղթական վճռի՝ թողնվել է առանց քննության․ Սամվել Հակոբյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է․ «ՔՊ-ի բողոքը ընդդեմ մեր հաղթական վճռի` 2024թ.-ի կարմիր գծերի ապօրինի թանկացման վերաբերյալ, թողնվել է առանց քննության: Քանի որ սահմանված կարգով և ժամկետում բողոք չի ներկայացվել, և բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում չկա, հետևաբար, կարմիր գծերի թանկացումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հաստատելու նպատակով դիմում ենք ներկայացնելու դատարան»:
    19:32
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ. ՆԳՆ
    Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տույժը։ Առաջարկվում է սահմանել ևս մեկ կարգավորում․ քաղաքացին վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ։ Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար, վճարելով 30.000-45.000 դրամի սահմաններում պետական տուրք, վարորդի թեկնածուն կարող է ընտրել քննությունը հանձնելու իր նախընտրած օրը։ Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից:
    19:20
    03.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Մոխրացած մարմինները դուրս են բերել լուսադեմին. նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղի ողբերգական պայթյունից
    Մոխրացած մարմինները դուրս են բերել լուսադեմին. նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղի ողբերգական պայթյունից
    19:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին
    Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող ազդանշանային սարք՝ 3 փամփուշտով, 7,62 տրամաչափի 76 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը․ Արսեն Ջուլֆալակյան
    Այդ հաջողությունը ներառում է Արցախի հանձնումն իր ամբողջ հարստությամբ, հազարավոր զոհերն ու հաշմանդամները, ռազմական և տնտեսական կորուստը, պետության միջազգային կարևորության աննկարագրելի անկումը, անվտանգային առումով գերխոցելի դառնալը…
    18:45
    03.07.25
    Ավելին