Լրահոս

2025-07-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Գավառում 72-ամյա վարորդը «ՎԱԶ 2115»-ով վրաերթի է ենթարկել թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
    Հուլիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության և Շահումյան փողոցների խաչմերուկում Գեղարքունիքի մարզի բնակիչ 72-ամյա Վանիկ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Գագիկ Աղլամազյանին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    14:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է
    Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Գողթ գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
    14:15
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը
    Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ-ում հետապնդումն անընդունելի է, իշխանությունների նման գործողությունները խաթարում են ինստիտուտների նկատմամբ վստահությունը և վնասում հայ ժողովրդի միասնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին նշել է Շվեդիայի Հայ Ազգային Միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։ «Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի իրավիճակին, մենք այն համարում ենք անընդունելի՝ հետապնդել մի մարդու, ով հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը – խմբգր.), այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը հումանիտար և ենթակառուցվածքային ծրագրերին, օգնությունը դժվարին ժամանակներում, ինչպես նաև իր մշտական նվիրվածությունը հայկական ազգային արժեքներին, արժանի են հարգանքի, ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ РИА Новости-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից նման քայլերը ոչ միայն խաթարում են պետական ինստիտուտների հանդեպ հանրային վստահությունը, այլև վտանգում են հայ ժողովրդի միասնականությունը։
    14:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևանի ավտոբուս»-ի խոսնակը՝ ավտոբուսի վարորդի և hարբած ուղևորի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
    Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Այս մասին գրել է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»,- գրել է նա:
    13:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում: Վերահսկող մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    13:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե մեկն այդքան հանդգնություն ունի վայրահաչելու եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա դեր ստանձնել մեր ծիսական կյանքում. Տեր Մարկոս
    Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրել է. «Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության: Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է: Եվ բնավ կապ չունի՝ այդ անձը ՔՊ-ակա՞ն է, թե՞ ոչ: Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու: Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր»:
    13:15
    18.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Հորդառատ անձրևը հեղեղել է Հարավային Կորեայի կենտրոնական հատվածը
    Հորդառատ անձրևը հեղեղել է Հարավային Կորեայի կենտրոնական հատվածը
    13:06
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ
    Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 53-ամյա մի կին ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան՝ իբրև թե ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստահակի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:
    13:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք
    Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակի պայթուցիչ և պայթուցիկ նյութեր։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:
    12:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները ներխուժել են Վերին Դվին համայնք և ձերբակալություններ են իրականացնում (տեսանյութ)
    Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը. Ինձ են դիմել Հ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է Ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել։
    12:40
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր սկանդալ է թեժանում. քահանան արգելել է ՔՊ-ականին կնքահայր լինել
    Հայլուր 12։30 Նոր սկանդալ է թեժանում. քահանան արգելել է ՔՊ-ականին կնքահայր լինել
    12:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ
    Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի: Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում: Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ: Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը: Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ: Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի: Եթե ունեք շաքարային դիաբետ․ Վերահսկենք գլյուկոզի մակարդակը: Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում: Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը: Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին: Ընդհանուր խորհուրդներ․ Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ: Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր: Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները: Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից: Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին:
    12:15
    18.07.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.07.2025
    Մամուլի տեսություն 18.07.2025
    12:05
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ․ կա վիրավոր
    Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի սկզբնամասում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Սաշիկ Մ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ։ Վթարի հետևանքով, ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:50
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ
    Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է Prithvi-II և Agni-I փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի Չանդիպուրի զինափորձարանում: Հրթիռների արձակումն իրականացվել է Ռազմավարական ուժերի հրամանատարության հսկողության ներքո:  «Բոլոր տեխնիկական և շահագործման պարամետրերը հաստատվել են», - ընդգծել են Հնդկաստանի ռազմական գերատեսչությունում: Prithvi-II-ը և Agni-I-ը Հնդկաստանի ռազմավարական զինանոցի մի մասն են և նախատեսված են բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու համար: Prithvi-II-ը կարող է կրել 0,5-ից մինչև 1 տոննա զանգվածով մարտալիցք, դրա թռիչքի հեռահարությունը կազմում է 250-ից մինչև 350 կմ: Այն հանդերձված է հրթիռներից խույս տալու տեխնոլոգիաներով և օգտագործում է դեպի թիրախն ուղղորդման նորագույն համակարգ:  Agni  շարքի բալիստիկ հրթիռները ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության կառավարվող արկերի մշակման համալիր ծրագրի շրջանակներում: Երկրի սպառազինության համակարգում կան չորս տեսակի այդպիսի հրթիռներ: Agni-I-ի թռիչքի հեռահարությունը հասնում է 700 կմ-ի:
    11:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղարքունիքի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում. ՄԻՊ
    Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև նրանց հանրակրթության և բարձրագույն կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներին։ Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում և տարբեր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։ «Կրթության իրավունքն առանցքային նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և հանրային կյանքին լիարժեք մասնակցության համար։ Մեզ համար առաջնահերթ է, որ այդ իրավունքն ապահովվի ոչ միայն իրավական ակտերի համատեքստում, այլ նաև գործնականում։ Այդ համատեքստում կարևորվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը, ինչը ներկայում շարունակում է մնալ մարտահրավեր։ Պետք է համատեղ ջանքերով լուծենք այս հիմնախնդիրները», – նշել է Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Մասնակցել են պետական մարմինների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտը կարգավորող իրավական ակտերին ու դրանց նախագծերին, մասնագիտական կադրերի պատրաստման գործում առկա դժվարություններին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական գրականության և մասնագիտական նյութերի սակավությանը։ Միջոցառման մասնակիցները կարևորել են նաև կրթական միջավայրի ներառականության խթանումը՝ հիմնվելով բազմազանության և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա։
    11:15
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
    Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 18-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ 
    11:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանյան խճուղում բախվել են հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ն․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի դիմաց բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը:
    10:45
    18.07.25
    Ավելին