Լրահոս
2025-07-22
-
ՀասարակականԿասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։ Արձանագրվել է, որ՝ - արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, - հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել, - պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից - արտադրամասի առաստաղն ապահով չէ, չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, - բացվող ներքին պատուհանները չունեն հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չի ապահովում կենդանիների, այդ թվում կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, hանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ:Ավելին19:0022.07.25 -
ՔաղաքականՎերին Լարսում ավտոմեքենաների հերթի երկարությունը 8 կիլոմետր է․ Ոսկան ՍարգսյանՌուսաստանից այսօր Հայաստան վերադարձած հարազատներս հայտնեցին, որ Վերին Լարսի անցակետն անցնելու, Ռուսաստանի և Վրաստանի սահմանը հաղթահարելու համար իրենք ընդհանուր առմամբ 10 ժամ են ծախսել։Ավելին18:4522.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ամենամեծ բացահայտումը՝ Թրամփ-Ալիև «սիրախաղի». Երևան-Բաքու թաքնված միջնորդըՀայլուր 18։30 Ամենամեծ բացահայտումը՝ Թրամփ-Ալիև «սիրախաղի». Երևան-Բաքու թաքնված միջնորդըԱվելին18:3022.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն. Անդրանիկ Թևանյան«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն։ Մի ժամանակ ասում էին, որ Արցախը պետք է տալ, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի։ Հիմա ասում են, թե ինչ լավ է, որ Արցախը հանձնեցինք, քանի որ Հայաստանը վերջապես ինքնիշխան դարձավ ու վերջապես «Զանգեզուրի միջանցքը» կլինի։ Բայց, ի հեճուկս ռուսների,– ասում են նիկոլենք,– միջանցքը կլինի ամերիկյան (դեռ բարձր չեն գոռում, որ կլինի թուրքական)։ Ահա այս թեզերն առաջ տանելու համար տարատեսակ քարոզիչներ են մեջ գցում։ Մի կին «ատամնատեխնիկ» էր երեկ հայտնվել իշխանական քարոզչամիջոցում՝ կարնեգիների փորաձեգետ էր, թե ինչ էր, էական չէ։ Նրա վրա «ֆիռմա» փորձագետի պիտակ կար։ Այդ կինը ապուշություններ էր դուրս տալիս՝ հատուկ դեբիլների համար՝ փորձելով հիմնավորել, որ –Թուրքիան ավելի լավ է, քան Ռուսաստանը, –միջանցքը լավ բան է, –Հայաստանի բախտը բերել է, որ կորցրել է Արցախը և կհանձնի միջանցքը, –Ադրբեջանը թուլանում է և մեզ համար շատ լավ է լինելու, –եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Արևմուտքը մեզ կօգնի ․․․ սանկցիաներ կիրառելով (այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին վերապահված է ուկրաինացիների պես մորթվելու ֆունկցիան, բայց «զատո» Ադրբեջանը կհայտնվի սանկցիաների տակ, այն էլ հարց է՝ կհայտնվի՞, թե՞ Ուրսուլայի մշտաժպիտ հայացքի ներքո ադրբեջանական գազն ավելի ծանր կկշռի, քան հայկական արյունը)։ Մի խոսքով, այս կինը պարզունակ մանիպուլյացիաներով էր զբաղված և կատարյալ ապուշություններ էր դուրս տալիս՝ ապացուցելու համար, որ ինչքան լավ կլինի Հայաստաի համար, եթե հայերը որոշեն Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ գնալ դեպի կառափնարան»։Ավելին18:1522.07.25 -
Քաղաքական«Զանգեզուրյան միջանցքը» ունենալու է զրոյական առևտրային-կոմերցիոն ՕԳԳ. Վահե ԴավթյանՈրևէ հաշվարկից դուրս, բացարձակ անհիմն այս ցուցանիշը շրջանառվում է մի պարզ նպատակով՝ ցույց տալ արտաքին դերակատարներին, որ Հայաստանի հարավով անցնող հաղորդակցությունը ոչ թե լոկալ, այլ առնվազն՝ մակրոտարածաշրջանային նշանակություն ունի:Ավելին18:0022.07.25 -
ՄիջազգայինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը«Մենք հստակ ասում ենք, որ Գազայի երեխաները բառացիորեն մահանում են սովից։ 2,3 միլիոն մարդ՝ Գազայի ողջ բնակչությունը, չի կարողանում մի կտոր հաց գտնել»,- Al Jazeera-ին հայտնել է Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը։Ավելին17:4522.07.25 -
ԻրավականՇուրջ 3 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի շարք անձինք, նրա հրամանով նշանակված լինելով հիշյալ դպրոցի վերանորոգողի, պահակի և հավաքարարի հաստիքներին, 2023-ից 2025 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն փաստացի չկատարած աշխատանքի համար որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ տնօրենը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է հիշյալ անձանց աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս իբրև թե նշված ժամանակահատվածում հաճախել են աշխատանքի: Խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ -ից բացակելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 3 անձանց: Նախաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ամբողջությամբ վերականգնվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3522.07.25 -
ՔաղաքականԱղբահանության վճարի թանկացումը՝ որպես սեփական գրպանը լցնելու հերթական միջոց. Գևորգ Ստեփանյան«ՔՊ ու հանրապետություն կոալիցիոն թալանչիների՝ հերթական «արարը»։Ավելին17:3022.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան–Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան–Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց–Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան ու Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:Ավելին17:1522.07.25 -
Հասարակական43-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՀուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ «Palermo Hoteli»-ի դիմաց Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ստուգման նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Ավելին17:0022.07.25 -
ԻրավականՆուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել էՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին16:5522.07.25 -
ՀայաստանՂեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին. Տեր Գաբրիել1 «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:Ավելին16:4522.07.25 -
ՏարածաշրջանԹբիլիսինն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ. Վրաստանի ԱԳ նախարար«Մենք միշտ ասել ենք և նորից կկրկնենք՝ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Ուրախ ենք, որ ապրիլի 17-ին եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեցանք։ Սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, երբ բոլոր երեք երկրների փոխնախարարները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով երեք երկրների միջև համագործակցությունը շարունակելու ներուժ ունենք։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, անշուշտ, շատ կարևոր են։ Այս համատեքստում կարևոր է մեր երկրների միջև համագործակցությունն ու գործընկերությունը։Ավելին16:4222.07.25 -
Իրավականէջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել․ նա հարցաքննվել է․ ArmLurՀայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:Ավելին16:3922.07.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:Ավելին16:3522.07.25 -
ՔաղաքականԿապիտույլանտը բացահայտ հայտարարել է, որ Մայր Աթոռի վրա արշավ է կազմակերպելու․ ո՞րն է լինելու մեր պատասխանը․ Լևոն ՋավախյանԹող նա բանտում ապրի իր ձևով, ապրի ու փթի իր ձևով… Կարևորը մեր կյանքն է, մեր անվտանգությունը, թեկուզ և թլպատված, թեկուզ և հավատափոխ… Էսքան դար որ հայ էինք` ի՞նչ շահեցինք… Որ նիկոլը թուրք կոչվելուց չի նեղվում` մենք ինչո՞ւ պիտի նեղվենք..Ավելին16:3022.07.25 -
ՔաղաքականՂպտի եկեղեցիներում շոկի մեջ էին կատարվողից․ Սուրեն ՍարգսյանՂպտի եկեղեցիներում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու խնդրանքով։ «Պատահաբար հանդիպեցի Ղպտի եկեղեցու մի քանի հետևորդների: Երբ իմացան, որ հայ եմ, նախ հարցրեցին՝ արդյո՞ք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ։ Իմ դրական պատասխանից հետո պատմեցին, որ կիրակի օրը իրենց եկեղեցիներում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու խնդրանքով… Շոկի մեջ էին կատարվողից»,- այս մասին գրել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։Ավելին16:1522.07.25 -
ԱշխարհՅակուտիայում ողբերգական վթարից փրկված վարորդը մանրամասներ է պատմումՅակուտիայում ողբերգական վթարից փրկված վարորդը մանրամասներ է պատմումԱվելին16:1022.07.25 -
ԱրցախԲելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է․ Արցախի ԱԺ նախագահԲանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների կողմից դրսևորված սկզբունքային մոտեցման վկայությունն է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, մասնավորապես՝ հայրենիք վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ճանաչման ուղղությամբ։Ավելին16:0022.07.25 -
ԱրցախԲնակապահովման ծրագրին դիմած և մերժում ստացած արցախցիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողով- ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը,Ավելին15:4522.07.25