Լրահոս

2025-07-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստացի ուխտադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը. Վահե Գրիգորյան
    Այս երկու ծրագրերում էլ իշխող ուժը սևով սպիտակի վրա գրել է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման անհրաժեշտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։
    23:24
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալուն
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ գործակալությունն է, որը լիազորված է լուծել այս խնդիրները, և նրա աշխատանքը միաձայն ճանաչել են ոլորտի առաջատար կազմակերպությունները, ինչպիսիք են Վաշինգտոնում Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանը, Համաշխարհային հրեական կոնգրեսը և դրա ամերիկյան բաժինը, ինչպես նաև Ամերիկյան հրեական կոմիտեն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցել է 85 երկրի՝ համապատասխան գործիքներ ներդնելու և մանկավարժներին վերապատրաստելու հարցում՝ Հոլոքոստի և ցեղասպանությունների մասին դասավանդելու, ինչպես նաև Հոլոքոստի ժխտման և ատելության խոսքի դեմ պայքարելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի իրականացնել այս առաջադրանքները՝ չնայած ռեսուրսների անխուսափելի կրճատմանը»,-վստահեցրել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
    23:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ազգայնացված» աղբահանությունը պատշաճ չի կատարվում Երևանում. Արշակ Սարգսյան
    Իսկ շինարարական աղբի արտապատվիրակումը գրեթե չի կատարվում»:
    23:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է
    Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հավելել է, որ այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ 
    22:45
    22.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրան-Ռուսաստան-Չինաստան հավաք՝ Թեհրանում. ռազմաքաղաքական մեսիջներ՝ ԱՄՆ-ին, Իսրայելին և Ադրբեջանին
    Իրան-Ռուսաստան-Չինաստան հավաք՝ Թեհրանում. ռազմաքաղաքական մեսիջներ՝ ԱՄՆ-ին, Իսրայելին և Ադրբեջանին
    22:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զարթոնք» կուսակցությունը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ
    Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից: Այդ մասին հայտնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը․ «1. ԱՌԱՋԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Ն.Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Ս.Կարապետյանին: Կուսակցությունը գտել է, որ` – Ն.Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը: – Իսկ ԱԺ-ն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով հանցագործության փաստը, ինչպես նաև այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն: – Այսինքն, պետությունը, ի դեմս ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ-ն ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բացահայտ կերպով, հրապարակայնորեն արտահայտելով իր կանխակալ վերաբերմունքը ընթացող քրեական վարույթների նկատմամբ, հրապարակայնորեն կատարելով պնդումներ, որոնք վերաբերում են դեռևս ապացուցման ենթակա հանգամանքներին, ուղղորդում և ուղղակի ազդեցություն են գործադրում անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց կալանավորելու վրա: Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է: Վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 420-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով արգելված արարքներին: 2․ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է ի հակասումն հետևյալ նորմերի պահանջների, այն է՝ – ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: – «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: – «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` … չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ միջամտելով Եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 18-րդ կետի համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվում է ցկեանս Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում, համաձայն համապատասխան կանոնադրության: Վերոհիշյալ կանոններից հետևում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ամբողջ կյանքի ընթացքում՝ Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից: Հետևաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելով Կաթողիկոսի այս իրավունքի դեմ վնաս է պատճառում ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես էլ Եկեղեցու շահերին՝ խոչընդոտելով Եկեղեցու գործունեությունը: Արդեն մի քանի անգամ է Եկեղեցին փոխում է իր ծրագրերը (այդ թվում՝ ժողովները, հանդիպումները) պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ վարքագծով: Կուսակցությունը գտել է, որ վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով արգելված արարքներին»:
    22:20
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սիլիկյան խճուղում ձերբակալվել են թմրամիջոցներ տեղափոխող անձինք
    Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
    22:15
    22.07.25
    Ավելին
  • Հայաստան
    Երիտասարդներին բարկացնում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. եկեղեցու վարկանիշն աճել է
    Երիտասարդներին բարկացնում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. եկեղեցու վարկանիշն աճել է
    22:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում բախվել են «Volkswagen Multivan»-ը և «Opel Astra»-ն
    Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Multivan» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանենրը և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
    21:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցել
    Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։
    21:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավաճանները եկեղեցու վրա հարձակման արդեն 3-րդ կեղծ ահազանգը տվեցին. Հովհաննես Իշխանյան
    Ու Կարմիր Մահիկի մեքենաները բերում էին Ասկերանի մոտ կանգնեցնում, որ ներս խուժեն, հիմա էլ սրանք իրենց հանրահավաքը դեռևս բանավոր բերում են եկեղեցու մատույցների մոտ:
    21:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը կարող է ինձ հաղթել, եկեղեցուն չի կարող. Բագրատ Սրբազան
    Կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել։ «Փաշինյանը կարող է ինձ հաղթել։ Կարող է մյուսին հաղթել։ Բայց Եկեղեցուն չի հաղթելու։ Չի կարող հաղթել։ Անհնար է դա։ Որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, և որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել և չի էլ կարող հաղթահարել դա։ Այս մասին հայտարարություն է տարածել Չարի՛ք, լավ լսիր։ Ինչ էլ որ սարքելու լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել»։
    21:03
    22.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դատարանի դուռն են ընկել ՔՊ-ականներն ու «պեչատով զրպարտիչները». վիրավորանքի զսպաշապիկ
    Դատարանի դուռն են ընկել ՔՊ-ականներն ու «պեչատով զրպարտիչները». վիրավորանքի զսպաշապիկ
    21:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը․ Տեր-Պետրոսյան
    «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերեւս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։
    20:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Մայր աթոռի վրա նոր հարձակման հետաձգում. ի՞նչն է զսպել Փաշինյանին
    Հայլուր 20։30 Մայր աթոռի վրա նոր հարձակման հետաձգում. ի՞նչն է զսպել Փաշինյանին
    20:30
    22.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Գերեզմանոցից են դույլերով բերում խմելու ջուրը Ավշարում. ծարավ են մնացել Հայաստանի շատ բնակավայրեր
    Գերեզմանոցից են դույլերով բերում խմելու ջուրը Ավշարում. ծարավ են մնացել Հայաստանի շատ բնակավայրեր
    20:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը․ Ֆիդան
    «Մենք զգուշացնում ենք, որ  որևէ ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։ Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ։ Մեզ համար նման գործողությունները համարվում են ուղղակի սպառնալիք, և Թուրքիան կարձագանքի համապատասխանաբար»,- նշել է նախարարը։
    20:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանազատման հետևանքով կարևոր բարձունքներն անցել են Ադրբեջանին. Ոսկան Սարգսյան
    2024թվականին սահմանազատման անվան տակ ,միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց֊Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը։ Դրա հետևանքով մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքները հայտնվեցին Ադրբեջանի զինուժի ձեռքին։
    19:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. վիրավոր կա
    Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ով Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը անտառային հատված, քանի որ կրակը տարածվել էր դեպի խոտածածկ գոտի։
    19:30
    22.07.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևն ու Թրամփը լայքում են միմյանց. ո՞վ և ինչպե՞ս տարավ սպիտակ ձին՝ Փաշինյանի տակից
    Ալիևն ու Թրամփը լայքում են միմյանց. ո՞վ և ինչպե՞ս տարավ սպիտակ ձին՝ Փաշինյանի տակից
    19:15
    22.07.25
    Ավելին