Լրահոս

2025-07-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչքան անպիտան քպ-ական կա, գործի կտեղավորեն ՀԷՑ-ում․ Վարազդատ Հարությունյան
    Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեսա ՀԷՑ-ի նորմալ աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից: Աշխատակիցները հիմնավոր հայցեր կներկայացնեն դատարան: Էս ընթացքում ինչքան անպիտան քպ-ական կա, գործի կտեղավորեն ՀԷՑ-ում: Ազատված աշխատակիցները կհաղթեն դատարաններում ու ՀԷՑ-ը որպես փոխհատուցում միլիոններ կվճարի էդ մարդկանց: Հետո էն անպիտանները գործը կգցեն ոտքներին: Հետո երևի լույսին կակա կասենք»։
    12:18
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ
    Հուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված վիճակում հայտնվել ձորում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    12:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 22 մլն դրամ
    Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:
    12:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է Սպիտակում գործող կաթնամթերք արտադրող մասնավոր ընկերության գործունեությունը
    Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. - արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, - առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, - սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, - արտադրական շինությունում պահվում է սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, իրեր, - արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    11:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների. Արաղչի
    «Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Այս պահին՝ ոչ ուղիղ։ Եթե նրանք ցանկանան փոխշահավետ լուծում, ես պատրաստ եմ շփվել նրանց հետ։ Նկատի ունեմ, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել վստահության կառուցմանն ուղղված ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է՝ ապացուցելու, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և միշտ կմնա խաղաղ, և Իրանը երբեք չի ստեղծի միջուկային զենք։ Եվ դրա դիմաց մենք ակնկալում ենք, որ նրանք չեղարկեն պատժամիջոցները», - ասել է Արաղչին։
    11:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները Վերին Գետաշենում հայտնաբերել են կանեփի 1318 բույս (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1.318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։
    11:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինի․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    11:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»:
    10:48
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բարդիներ են տապալվել. ավտոմեքենա է վնասվել
    Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան: Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված. երթևեկությունը վերականգնվել է:
    10:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել»․ «Փաստ»
    Եվ բոլոր այն գործիչները, հրապարակային դեմքերը, ովքեր սուր, մի քիչ կոշտ կարծիք են հայտնում, որ փաշինյանական իշխանությունները պիտի հեռանան, անմիջապես մեղադրվում են «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, կալանավորվում, հասարակությունից մեկուսացվում: Հա, ըստ էության, «իշխանության զավթման կոչի» ու «ահաբեկչության նախապատրաստման» հոդվածներով մեղադրանքներն այլևս «նորաձև» են: Ու կարևոր չէ, որ այդ բոլոր մեղադրանքները դատարաններում փլուզվելու են: Դեռ «քննությունը» նոր մեկնարկած՝ ակնհայտ է, թե ինչ աչք ծակող «կարմիր թելերով» են այդ «գործերը» կարված:
    10:41
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ արքեպիսկոպոսը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ. «Հետք»
    Լիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան, գրում է «Հետքը»։ Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։ Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025թ. հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է։ Առաջադրվել էր ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք։ 2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։
    10:36
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առաջարկվում է կրճատել ուսհաստատությունների կողմից տրամադրվող տեղեկատվության ծավալը. «Փաստ»
    ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանում։ Ներկայում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) գրանցված են Հայաստանում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։
    10:20
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում․ «Հրապարակ»
    Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»... «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:
    10:10
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տիգրան Ավինյանի կեղծ չեզոքությունը. «Ժողովուրդ»
    Ի տարբերություն իշխանական թիմի բարձրաձայնող անդամների՝ Ավինյանը չի գրում ֆեյսբուքյան ստատուսներ, հրապարակային հայտարարություններով հանդես չի գալիս եւ խուսափում է կտրուկ գնահատականներից, անգամ երբ հարցը վերաբերում է երկրում ամենահին ազգային կառույցներից մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցուն։
    10:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում. «Փաստ»
    Թեմայի հետ կապված անդրադարձում մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյան-Ալիև տանդեմն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը հանձնվի, հայաթափվի, ադրբեջանական զորքերն էթնիկ զտումներ իրականացնեն Արցախում ու այսօր Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը. «Նույն ճակատագիրը սպասվում է նաև Սյունիքին, եթե Փաշինյանն ու նրա թրքամետ ու փողասեր խմբակը մնա իշխանության և վերարտադրվի նաև 2026 թվականին»:
    09:52
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին մասնակցելուն. «Հրապարակ»
    Մինչ ընդդիմադիր դաշտում ծանութեթեւ են անում Եկեղեցու դեմ գրոհին հակազդելու հարցը, ավելի ճիշտ` սպասում են Վեհափառի կոչին եւ չեն ուզում ռիսկի գնալ ու պայքարն առաջնորդելու կոչեր հնչեցնել, միայն հարցազրույցներ են տալիս, թե Եկեղեցու դեմ պատերազմը պետության լուծարման է հանգեցնելու, իսկ Փաշինյանը կազմակերպչական աշխատանք է տանում:
    09:48
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ»
    Վերջինս զրպարտության եւ վիրավորանքի համար դիմել է դատարան` ընդդեմ Թորոսյանի, եւ պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել` արգելանք դնել նրա հաշիվների վրա։
    09:42
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակաեկեղեցական քաղաքականություն. ո՞ւր է տանում Փաշինյանի «հեղափոխությունը». «Փաստ»
    Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի անհրաժեշտության մասին։ Հրապարակած ուղերձում նա նշել է. «Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունը) պետք է ազատի Վեհարանը... Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։ Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել «հեղափոխությունը» Հայ առաքելական եկեղեցում՝ համեմատելով այն իր իշխանության գալու՝ 2018 թ. շարժման հետ, երբ պաշտոնից հեռացվեց նախագահ Սերժ Սարգսյանը։
    09:38
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ. «Հրապարակ»
    Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։
    09:34
    22.07.25
    Ավելին