Լրահոս

2025-07-22
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ավելի են սրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Կրեմլն արձագանքել է Ալիևին
    Հայլուր 15։30 Ավելի են սրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Կրեմլն արձագանքել է Ալիևին
    15:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայր Աթոռի վրա հարձակումը հետաձգվում է․ 24News
    Այսինքն, մինչ ողջ քաղաքական դաշտն ու մամուլը գուշակություններով է զբաղված, թե երբ է Փաշինյանը նախաձեռնելու իր «հոգևոր հավաքը» Էջմիածնում, որը, մեծ հաշվով, Մայր Աթոռի վրա հարձակվելու սկիզբն է դառնալու, նա պատրաստվում է գործուղման ՌԴ, ինչը նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ գործողությունները առնվազն մի քանի օրով հետաձգվում են։
    15:26
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գլխավորած խուժան խաժամուժի հարձակումից հետո ունենալու ենք ավելի կարգապահ և նվիրյալ հայ հոգևորականություն․ Արմեն Այվազյան
    2) Ինչպես նշել էի դեռևս հունիսի 27-ի գրառման մեջ, «Քրիստոնեական հավատքն ու եկեղեցին առավելապես հզորանում են հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում»։ Այս միտքն ապացուցված է հարյուրավոր օրինակներով։ Այստեղ կարող ենք հիշել Գրիգոր Լուսավորչին, Սուրբ Հռիփսիմյանց ու Սուրբ Գայանյանց կույսերին, ինչպես նաև մեր բյուրավոր այն նահատակներին, ովքեր կյանքը նվիրեցին ազգի և հավատի համար։ Պետական ճնշումներին ու հածանքներին վճռականությամբ ու Քրիստոսի և ազգի հանդեպ սիրով դիմագրավելու միջոցով էր, որ Եկեղեցին ամրանում և դեպ իրեն էր ձգում ժողովրդին։ Նույնը տեսնում ենք այսօր․ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց լկտի գործողություններով ոչ թե խաթարում են Եկեղեցու վարկը, այլ, հակառակը, կտրուկ բարձրացնում են և՛ Վեհի, և՛ Եկեղեցու հեղինակությունը՝ միաժամանակ կործանելով սեփականը։ Դա արդեն Աստծո ծրագիրն է։ Ինչպես ընդգծել էի նշված գրառման մեջ․ «Իրոք՝ անքննելի են Աստծո ուղիները. երբեմն Նա գործում է նույնիսկ ծանծաղամիտների միջոցով»։
    15:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում
    Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև: Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Ուստի, վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: Իրականացված հիմնական փոփոխություններն են. Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը: Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն): Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն): Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի: Չի թույլատրվում. կրեմային հրուշակեղեն, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ), կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ): Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ. ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով: Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:
    15:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Տարածքային պահանջները պետք է բացառվեն ՀՀ Սահմանադրությունից․ Բայրամով
    Թբիլիսիում Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել: Կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Բայրամովը վրացի գործընկերոջ հետ խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին և նշել. «Խաղաղության համար լավ հեռանկարներ կան, սակայն այդ ճանապարհն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել տարածքային պահանջները և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»:
    14:50
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող. կարող է ընդամենը փորձել վարկաբեկել․ Ստեփան Դանիելյան
    Որքանով ես եմ հասկանում, կաթողիկոսի ու եկեղեցու թեման երկար նվագող ձայնասկավառակ է։ Եկեղեցու ու հավատքի թեման իրենց մեջ «ներվ» են պարունակում ու դա խելապակասին պետք էր, ու մոտակա ամիսներին էլ պետք է լինելու իր համար ճակատագրական թեմաներից ուշադրություն շեղելու համար։
    14:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը քննադատել է 25 երկրների կոչը՝ Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ
    Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը մեկնաբանել է հայտարարությունը՝ նշելով, որ փաստաթուղթը «չի պարունակում ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու մասին ոչ մի խոսք, սա ոչ միայն անարդար է, այլև վնասակար»։ Գենդելմանը նաև մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «հրադադարի յուրաքանչյուր փորձ խափանելու, Իսրայելի կողմից բազմիցս ներկայացված հստակ և արդարացի առաջարկները մերժելու մեջ»։
    14:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս
    ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:
    14:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես. Րաֆֆի Հովհաննիսյան
    Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
    14:10
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս
    Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի պահաբաժիններում իրականացվող ապօրինի ծառահատումների, փայտանյութի մթերման և վաճառքի մասին՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, բանավոր ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել այդ փաստերը հայտնաբերած անտառապետերին և անտառապահներին, որպեսզի վերջիններս չարձանագրեն ապօրինի ծառահատումների դեպքերը և դրանք թաքցնելու ուղղությամբ կատարեն որոշակի գործողություններ: Արդյունքում, մասնաճյուղի ենթակայությամբ գործող պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է 3221 տարբեր տեսակի ծառ, ինչը հայտնաբերվել է միայն վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անտառտնտեսության մասնաճյուղի տարբեր պահաբաժիններում իրականացված ստուգման արդյունքում: Մասնաճյուղի տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 377 հզր 625 ՀՀ դրամի գույքային վնաս: Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Նախաքննության ընթացքում պատճառված վնասից 21 մլն 111 հզր 587 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Հ.Ա.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված հայտարարություններիս համար. Ռուբեն Հակոբյանի նամակը
    ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։
    13:45
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարդարապատ գյուղում մեքենա է այրվել
    Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: Այրվել է ավտոմեքենան։
    13:30
    22.07.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևի շնորհակալությունը հայտնվել է Թրամփի էջում
    Ալիևի շնորհակալությունը հայտնվել է Թրամփի էջում
    13:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    13:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2 հոգի դիմել են փախուստի
    Երեկ՝ հուլիսի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնում: Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի: Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
    12:42
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Լարված սպասում՝ Էջմիածնում. Փաշինյանը սաղմոս է մեջբերել Ֆեյսբուքում
    Հայլուր 12։30 Լարված սպասում՝ Էջմիածնում. Փաշինյանը սաղմոս է մեջբերել Ֆեյսբուքում
    12:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. հայր ու որդի, ևս մեկ անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։   Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»:   Դեպքի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը հայր ու որդի են, մեկը անչափահաս է, իսկ մեկն էլ դատարանի որոշմամբ տնային կալանքի մեջ է եղել:
    12:25
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչքան անպիտան քպ-ական կա, գործի կտեղավորեն ՀԷՑ-ում․ Վարազդատ Հարությունյան
    Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեսա ՀԷՑ-ի նորմալ աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից: Աշխատակիցները հիմնավոր հայցեր կներկայացնեն դատարան: Էս ընթացքում ինչքան անպիտան քպ-ական կա, գործի կտեղավորեն ՀԷՑ-ում: Ազատված աշխատակիցները կհաղթեն դատարաններում ու ՀԷՑ-ը որպես փոխհատուցում միլիոններ կվճարի էդ մարդկանց: Հետո էն անպիտանները գործը կգցեն ոտքներին: Հետո երևի լույսին կակա կասենք»։
    12:18
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ
    Հուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված վիճակում հայտնվել ձորում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    12:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 22 մլն դրամ
    Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:
    12:00
    22.07.25
    Ավելին