Լրահոս
2025-08-05
-
ԻրավականՏղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են միջամտած, տարածքում գտնվող անձանց կողմից: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 44-198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:5205.08.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։Ավելին15:4505.08.25 -
ՀասարակականՏապից խեղդվող Երևանում ձմռանն են սպասում. շոգն անտանելի է ամբողջ աշխարհումՏապից խեղդվող Երևանում ձմռանն են սպասում. շոգն անտանելի է ամբողջ աշխարհումԱվելին15:3005.08.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Տաճատ Կ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:Ավելին15:1505.08.25 -
ՔաղաքականՀայկական քաղաքական դաշտում արևմտամետ գործիչների համար իսկական տոն է. Հրանտ ԲագրատյանՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը. «Երկրի վերջը (շարոնակություն) Թվում էր թե գոնե այդքանից հետո Սյունիքով միջանցքի մասին խոսակցություններն ու հայտարարաությունները պետք է դադարեն։ Բայց Ալիևը, իսկ ապա նրան ձայնակցող Թուրքիան սկսեցին պարբերարաբար հայտարարություններ անել առ այն, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը մի քանի պայմաններ կատարի։ Դրանցից ամենակարևորը Սյունիքով միջանցքն է արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այստեղ արդեն, վատ բան կանխազգալով, Իրանը սկսեց հակամիջանցքային հայտարարություններ անել։ Հայ-ադրբեջանական շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրելուն լծվեցին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Հանկարծ սրանք «նկատեցին», որ պայմանագրի ստորագրմանը խանգարում է Ադրբեջանի համար միջանցքի բացակայությունը։ Ամեն ինչ սկսվեց National Interest-ում ոչ անհայտ Բլանկի հոդվածով։ Սա ասաց, որ այդ միջանցքը պետք է Արևմուտքին, ու ոչ Բաքվին կամ Անկարային։ Այդ միջանցքի շնորհիվ, հայերի հաշվին, Արևմուտքը (ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ) հնարավորություն է ստանում կապել Թուրքիային Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ։ Եվ այս միավորումը պետք է ուղղել Հյուսիսում ՌԴ-ի, հարավում՝ Իրանի և Արևելքում Չինաստանի դեմ։ Մի երկու անգամ նույնիսկ հայտարարեցին, որ այդ միջանցքը պետք է Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելու համար։ Կարծես թե Արևմուտքն ու Թուրքիան գժվում էին Չինաստանի տնտեսական աճին նոր թափ հաղորդելու համար։ Վերջինս խոհեմաբար լռում էր։ Իրենց հայտնի սցենար էր. ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի ձեռքերով պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Բլանկին հաջորդեցին ԵՄ հայտարարությունները խաղաղության միջանցքի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենի տեղակալ Օ՛Բրայանն ուղղակիորեն հայտարարեց. «ԱՄՆ-ն երազում է այդ միջանցքի մասին»։ Եվ այսպես, ՌԴ համար «անխափան» հայկական կողմից «անընդունելի» ճանապարհն աստիճանաբար դարձավ թուրանա-նատոյական միջանցք։ Հայկական քաղաքական դաշտում արևմտամետ (նրանք դա չեն թաքցնում) գործիչների համար (Ն.Փաշինյան, Ա.Միրզոյան, Ա.Սիմոնյան, Վ.Ալեքսանյան, Մ. Սաֆարյան, Վ.Խաչատուրյան, Հ. Խուրշուդյան, Ա.Զ.Սարգսյան, Տ.Խզմալյան, Ա.Բաբաջանյան և այլն) իսկական տոն է։ Վերջապես հնարավորություն է ստեղծվել «պատժել» Ռուսաստանին, Իրանին, ՀՀ տարածքները զիջելու հաշվին բարեկամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Իհարկե, այդ ամենը ներկայացվում է իբրև պատմական, «իրական» Հայաստանի կայացման հաղթանակ։ Երբեմն սրանցից ոմանց մոտ խիղճն արթնանում է։ Օրինակ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թ. Բալոքի 100 տարով Հայաստանի տարածքով անցնող ճանապարը վարձակալելու մասին Նախագահ Դ.Տրամպի հայտարարաությունից հետո, Տ.Խզմալյանի մոտ հայրենասիրությունն «արթնացավ»։ Նա ենթադրեց, թե ԱՄՆ Նախագահի սեղանին սխալ թղթեր են դրել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեց, և իշխանամետ արևմտականները շարունակեցին «կայացնել» «իրական» Հայաստանի տեսլականը։ Որոշ սթափ մտածող քաղաքական գործիչների դիտողություններն առ այն, որ տղաներ խաղում եք ՀՀ ինքնիշխանության հետ, երկիր եք հանձնում, Սահմանադրություն եք արհամարհում, որակվեցին իբրև ռուսամետություն։ Այո, Հայաստանում հիմա այդպես է. եթե դեմ ես թուրանական միջանցքին, ուրեմն ռուսամետ ես։ Եթե դեմ ես հայ-իրանական անխոչընդոտ ճանապարհին, ուրեմն չես հասկացել «իրական» Հայաստանի պատկերը»:Ավելին15:0005.08.25 -
Հասարակական5 հա՞ց, թե՞ տրանսպորտի 1 քարտ. քաղաքապետարանը նորից ընտրության առաջ է կանգնեցրել թոշակառուներին5 հա՞ց, թե՞ տրանսպորտի 1 քարտ. քաղաքապետարանը նորից ընտրության առաջ է կանգնեցրել թոշակառուներինԱվելին14:4505.08.25 -
ՀասարակականՏեսչական մարմինը գազալցակայաններին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նախազգուշացնող հայտարարություն է տարածել՝ դիմելով գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներին։ Տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք, ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով վերահսկողություն։«Տեղեկացնում ենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգերը, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։ Խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։ Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն՝ այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին14:3005.08.25 -
ՄիջազգայինՊեկինում ավելի քան 82 000 մարդ է տարհանվել տեղատարափների պատճառովՕգոստոսի 4-ի կեսօրին Չինաստանի օդերևութաբանական ծառայությունը Պեկինում հայտարարել է հորդառատ անձրևների նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Տեղատարափ անձրևը սկսվել է մոտավորապես ժամը 18:00-ին և տևել մինչև օգոստոսի 5-ի առավոտ։Ավելին14:1505.08.25 -
ԻրավականԽոհանոցի պատուհանից մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամՕգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շիրակի քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողոթյունը կատարել է Գյումրիի Կամոյի փողոցի 42-ամյա բնակիչը: Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 15.25-ին, նա հայտնաբերվեց Գյումրու Գերցենի փողոցի մի տնակում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Նա խոստովանեց արարքը, իսկ նրա խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ողջ գողոնը: Հանգամանքները նախաքնությամբ պարզվում են:Ավելին14:0005.08.25 -
Արտաքին քաղաքականությունՌուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ի թիվս այլ հարցերի՝ ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովելու հարցը։ Նշվում է, որ Ռուբիոն ու Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունն՝ ապահովելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չմշակի կամ ձեռք չբերի։ Նրանք նաև քննարկել են Գազայում տիրող հումանիտար իրավիճակը և այնտեղ հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ տալու հարցը, ինչպես նաև Սուդանում ընթացող կոնֆլիկտը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նշվում էր, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հայտարարելու են խաղաղություն հաստատելու մտադրության մասին։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ լուրը։Ավելին13:5005.08.25 -
ԻրավականՀամացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոցներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 54-ամյա գյումրեցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։Ավելին13:4505.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 5-10-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ արագությամբ։Ավելին13:3005.08.25 -
ՔաղաքականՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից. News.amՀայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում է աշխատում 1997 թվականից սկսած.Ավելին13:2005.08.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ ՀակոբյանինԲագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ Սրբազանը պահանջում է Վաղարշակ Հակոբյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, որից 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։Ավելին13:1505.08.25 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն հերքում է Երևանի մեղադրանքը՝ Սյունիքում շինարարական տեխնիկայի վրա կրակելու մասինԲաքուն հերքում է Երևանի մեղադրանքը՝ Սյունիքում շինարարական տեխնիկայի վրա կրակելու մասինԱվելին13:0505.08.25 -
Տարածաշրջան5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ ԻրանումԻրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8։36-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:Ավելին13:0005.08.25 -
ՔաղաքականՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից. Ստեփանյան (տեսանյութ)«Երեկվանից քաղաքապետարանի վերահսկողության աշխատակիցները՝ էդ հսկիչ բոբոները, մտել են տրանսպորտային տարբեր միջոցներ, քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով, ստիպում են վճարել, այլապես կտուգանեն: Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը»,- ասել է ավագանու անդամը:Ավելին12:5005.08.25 -
ՀասարակականԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կրուգ»-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել 23-ամյա Արթուր Ե.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հրդեհի պատճառը պարզվում է:Ավելին12:4505.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կրակոցներ՝ Բաքվից, խոստումներ՝ Վաշինգտոնից. Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը Սպիտակ տանըՀայլուր 12։30 Կրակոցներ՝ Բաքվից, խոստումներ՝ Վաշինգտոնից. Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը Սպիտակ տանըԱվելին12:3005.08.25 -
ՀասարակականԱհազանգ․ Երևանի կենտրոնական ավտոկայանում գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը պահպանվում էԵրեկ՝ օգոստոսի 4-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ովքեր անգործության են մատնված և չեն փորձում պատկան մարմիններին պարտավորեցնել, որպեսզի այս գարշահոտ վիճակը վերացնեն: Քաղաքացիներն ասում էին. «Սա 21-րդ դարն է, Երևանը: Հենց Երևանի սրտում Հայաստանի գլխավոր ավտոկայանում բարդակ վիճակ է տիրում, երբևէ կտեսնես մի երկիր, որտեղ գլխավոր ավտոկայանում նման տեսարանի հանդիպես: Ամոթն էլ է լավ բան, ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, սա է՞ ձեր զարգացումը, մնում էր՝ զարտուղի ճանապարհով Ջենիֆեր Լոպեսին խնդրեինք այս ավտոկայանով գնար ու հաստատ պատկան մարմինները 1 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեին, բայց դե նրանց երևի չի հետաքրքրում, որ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը հղի է վարակի առաջացման վտանգներով: Ասում են, թե քաղաքային տրանսպորտը պետք է ուղևորներին մաքուր հասցնի տեղ: Բա ո՞վ է սրա պատախանը տալու, ու սա նոր չէ, երկար տարիների պատմություն ունի ու ոչ էլ խնդիրը լուծվում է, հիմա չգիտենք՝ ով է պատասխանատու: Խնդիրը պետք է հիմնովին վերացվի ու դա պետք է անեն Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը, ովքեր, չգիտես ինչու, ջայլամի կեցվածք են ընդունել: Երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Գնել Սանոսյանն էր, մի 2 անգամ նման խնդրի առաջ ենք կանգնել, բայց նրա շնորհիվ հարցը կարգավորվել է, բա էս դեպքում նոր նախարար Դավիթ Խուդաթյանը չի ուզո՞ւմ մի օր դերվիշի կերպարով այցելի այստեղ, ու տեսնի՝ ինչ խայտառակ վիճակ է, մնում է՝ զգուշացնենք, որ եթե խնդիրը չկարգավորվի, դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ գործադուլի, որովհետև մեզ հաճելի չէ էս պայմաններում կատարել ուղևորափոխադրումներ»:Ավելին12:2505.08.25