Լրահոս
2025-08-05
-
ՔաղաքականԻշխող վարչախումբը կազմաքանդում է երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով Թուրքիային ենթարկելուն. «Հայաքվե»«Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։Ավելին12:1505.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ «Արևիկ» մսուր-մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել ենԱյսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում:Ավելին12:0805.08.25 -
ԻրավականԲժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտը): Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:0005.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 05.08.2025Մամուլի տեսություն 05.08.2025Ավելին11:5005.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:Ավելին11:4505.08.25 -
ԻրավականՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին. News.amԸստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։Ավելին11:3605.08.25 -
ՀասարակականՔաղաքացին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքահարման միջոցով կարմրախայտ է որսացելՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները 2025 թվականի օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչներից մեկը պատրաստվում է էլեկտրական հոսանքի սարքի միջոցով Մարմարիկ գետից ձուկ որսալ։ Այս մասին տեղեկացրել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Հանքավան բնակավայրի հարակից տարածքներից մեկում՝ Մարմարիկ գետի ափին, էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողները հայտնաբերել են Հրազդան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ին, ով հասցրել է էլեկտրական հոսանքահարման միջոցով որսալ 9 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։ Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իրավախախտման գործիքն ու օբյեկտները առգրավվել են և ուղարկվել ԲԸՏՄ:Ավելին11:3005.08.25 -
Իրավական«Սրբազան պայքարի» ակտիվիստի առողջական վիճակը կալանքի տակ վատթարանում է․ փաստաբան«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու/փոխելու միջնորդությունը մակագրվել է Աղվանին կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գնել Գասպարյանի նախագահությամբ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառելով խափանման միջոց 2-ամսյա կալանքը, միաժամանակ դատական ակտով պարտավորեցրել է նախաքննություն իրականացնող մարմնին անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար Աղվանի հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ: Նախաքննություն իրականացնող մարմինը չի կատարել դատարանի պահանջը և միայն մեր միջնորդությունից հետո` կալանքի վերցնելուց 25 օր անց է նշանակել փորձաքննություն, որը մինչև այժմ չի էլ իրականացվել: Այս ամբողջ ընթացքում վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը, ինչի մասին վկայող ՔԿ կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին: Հուսով եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարնն, ի դեմս Գնել Գասպարյանի, վարույթ կընդունի մեր ներկայացրած միջնորդությունն ու դատական ակտի տեսքով կարտահայտի իր վերաբերմունքը նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Դատարանի պահանջը չկատարելու և Աղվանին նման ծանր կացության մեջ թողնելու վերաբերյալ»,-գրել է փաստաբանը։Ավելին11:1505.08.25 -
ՀասարակականՋուր չի լինելու«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը:Ավելին11:0005.08.25 -
ԻրավականԿիրառվել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆՆերքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ, այդ թվում՝ 191-ը՝ «նկատողություն», 34-ը՝ «խիստ նկատողություն», 59 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով, 2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 22-ը ազատվել են ծառայությունից։ Միաժամանակ, ոստիկանության 22 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։ Փրկարար ծառայության 13 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» 2-ի՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», մեկի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 3-ի՝ «նկատողություն», մեկի նկատմամբ էլ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2-ի՝ «նկատողություն» կարգապահական տույժերը։ ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 4-ի՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։ Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և քննչական մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 30 նյութ, որոնց առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ՝ 19-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ Փրկարար ծառայության, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման, 1-ը՝ պետական ռեզերվների գրասենյակի ծառայողների և աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք պարունակել են հանրային ծառայության շահերի, կառավարման կարգի, սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված և այլ բնույթի ենթադրյալ հանցանքների հատկանիշներ։ Անցած 6 ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 22 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 13 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում», 7-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», իսկ 2 ծառայողի նկատմամբ «նկատողություն» կարգապահական տույժերը:Ավելին10:5005.08.25 -
ՀասարակականԵրևանում 3 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ վիրավոր կաԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքնաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Գևորգ Ա.-ն եղել է ոչ սթափ:Ավելին10:4505.08.25 -
ՔաղաքականԻմ և պայքարիս ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ. Միհրան ՄախսուդյանԻմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։Ավելին10:3005.08.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:1505.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Խնձորեսկ գյուղի տներից մեկի տանիքումՕգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 50 քմ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն:Ավելին10:0005.08.25 -
ՀասարակականԳազ չի լինիԱյս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:Ավելին09:5105.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4505.08.25 -
Մամուլի տեսությունՄրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին` հայտնելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցել ծառայողական քննություն` քաղծառայողի ծառայողական բարեվարքության և գործունեությանն առնչվող աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»:Ավելին09:3505.08.25 -
Մամուլի տեսություն16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի:Ավելին09:3005.08.25 -
Մամուլի տեսությունԳլխավոր դատախազի վարքը ծիծաղ է առաջացրել իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։Ավելին09:2705.08.25
2025-08-04
-
ՔաղաքականԵրևանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնյակ թղթեր, բայց այդ թղթերի կենսունակությունը որոշողների շրջանակը այլ է. Հակոբ Բադալյան«Շատ է քննարկվում հարցը՝ խաղաղության պայմանագրի «նախաստորագրումը» կբերի՞ խաղաղության:Ավելին23:3704.08.25