Լրահոս

2025-08-05
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Արշակյանին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է․ փաստաբան
    Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Այս մասին գրել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ «Դատական ակտերը դեռևս չենք ստացել, ուստի բովանդակային առումով կանդադառնանք հաջորդիվ: Դեռևս երկու արձանագրում միայն. ա1) Գնել Գասպարյանն ինքն էր սահմանել ԱՆՀԱՊԱՂ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր, որի ընթացքում [փաստագրված] էապես վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը: ա2) գործում ոչ միայն չկա Աղվան Արշակյանի կողմից գոյություն չունեցող հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստ, այլ` ճիշտ հակառակը` գործում առկա ապացույցներով փաստված է, որ նա ՈՐԵՎԷ բանից տեղյակ չի եղել (Մ.Հարությունյանին հայտնի է ամեն ինչ): Բ) Նախորդիվ համանման միջնորդությունը մերժվել էր հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի կողմից, այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որն ըստ դատական ակտի պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Գ) «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է իրականացնել Աղվանի հիվանդանոցային հետազոտում (բուժում էլ չէ` ընդամենը հետազոտում) և բավարարվում սիմպտոմատիկ բուժման առաջարկներով (օրինակ` ճնշում կամ ջերմություն իջեցնող հաբեր): Բանտային բժշկությունը նրա հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում` նրա մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո: Դ) Աղվան Արշակյանի առաջիկա հետազոտումն ըստ բուժող արտասահմանցի բժիշկի նշանակված է սեպտեմբերին, սակայն կալանքի ժամանակ սկսված և չդադարող ախտանիշների պարագայում հետազոտումը պիտի արվի օր առաջ, քանի որ Աղվանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել: Ե) 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ՈւՇԱՑՈւՄՈՎ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել: Զ) ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս օրեր առաջ այցելել են Աղվանին և համոզվել («թուղթ ու գրիչով» արձանագրել), որ նրա ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում, կենցաղվարության մեջ առանց խցակիցների օգնության հնարավոր չէ: Նման պայմաններում անձին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է` «անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք»: Է) Աղվան Արշակյանն իսկապես անմեղ է և շուտով բոլորը համոզվելու են բաց ու հրապարակային դատավարության ժամանակ (ինչպես գիտեք գործով հայտատարվել է նախաքննության ավարտ): Այդ պայմաններում ու նման առողջական վիճակով նրան բանտային կալանքի տակ պահելը և´իրավաչափ չէ և´ ոչ էլ մարդկային առումով ընկալելի: Ի՞նչ պիտի աներ ու ինչպե՞ս պիտի խոչընդոտեր քննությանը նման առողջական խնդիրներ ունեցող, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդ այս տղան, օրինակ` տնային կալանքի պայմաններում: Ը) Մենք գործ ունենք մարդատյաց ու բռնապետական համակարգի հետ: Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ: Հ.Գ. Բոլորի արածներն էլ (օրինակ` ԴԱՏԱՎՈՐ Վազգեն Ռշտունու) ու [հատկապես] չարածներն էլ (մյուսների) հայտնի են, ուստի «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» և «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»»,- գրել է նա։
    19:54
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ո՞ր պահից սկսած դուք սկսեցիք սենց ատել ձեր հայրենակիցներին, պարոնայք իրավապահներ. Հովհաննես Խուդոյան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Կալանավորել մարդկանց, որ որևէ հանցանք չեն կատարել: Կալանավորել մարդկանց, որ հանցանք չհանդիսացող գործողություններին չեն էլ մասնակցել: Կալանավորել հանցանք չհանդիսացող գործողության չմասնակցած մարդու, ով առողջական լուրջ խնդիրներ ունի: Ո՞ր պահից սկսած դուք սկսեցիք սենց ատել ձեր հայրենակիցներին, պարոնայք իրավապահներ: Ու ինչ պատճառով: Գուցե ձեր հայրենիքը ուրի՞շ է: Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի խոշտանգումը պետք է անհապաղ դադարեցվի»:
    19:50
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանին կալանք տված դատավորներն ունեն ամենացածր վարկանիշը. Վարդևանյան
    Սամվել Կարապետյանին կալանք տված դատավորներն ունեն ամենացածր վարկանիշը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի որոշումներով: Ի դեպ նշված դատավորները գտել էին, որ հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու խոսքի շրջանակներում <<մեր ձևով մասնակցելը>> արտահայտությունը իրենից ենթադրում է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցակազմի հետ առնչություն: Իսկապես սա աբսուրդ է հնչում, սա քաղաքական հետապնդում է ակնհայտորեն, բայց սա է իրականությունը և նշյալ դատավորների այդպիսի որոշումներով կալանքն արդեն տևում է՝ 45 օրից ավելի: Ուշագրավ է, որ այսօր ուսումնասիրելով HelpCourt վարկանիշավորման համակարգը պարզ է դառնում, որ ամենից ՑԱԾՐ վարկանիշն ունեն հենց այդ դատավորները: Հիշեցման կարգով այդ երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացվել դեռևս հուլիսի 18-ին, սակայն տվյալներ դրանց ընթացքի վերաբերյալ դեռևս առկա չեն»,- նշել է նա:
    19:45
    05.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մեղրիի շուրջ օղակը սեղմվում է. Իրանը հիշեցնում է իր կարմիր գծերը
    Մեղրիի շուրջ օղակը սեղմվում է. Իրանը հիշեցնում է իր կարմիր գծերը
    19:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն սկսել է համակարգել Ուկրաինային զենքի կանոնավոր ու լայնամասշտաբ մատակարարումները
    Օգոստոսին սպասվում է երկու մատակարարում։ Գործակալությունը նշում է, որ մատակարարվող սարքավորումների տեսակները որոշվում են մարտի դաշտում Ուկրաինայի առաջնահերթ կարիքներով, որից հետո ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները գտնում են զենքն ու զինամթերքը և ուղարկում դրանք. առավել պահանջված են հակաօդային պաշտպանության համակարգերը։
    19:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի դիվանագիտական թիմը լուրջ աշխատանք է տանում․ Վարդան Բալյան
    Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյյսբուքյան էջում գրում է․ «Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Վաշինգթոնում հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրման կամ մտադրությունների հռչակագրի ստորագրմանն ընդառաջ ամերիկացիների ու ադրբեջանցիների միջև ընթացող քննարկումներից, որ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին: Ի՞նչ է ասում Բաքուն, որ ամերիկացիները առնվազն այս փուլում հիմնավոր մտահոգություն են համարում՝ անհրաժեշտ գտնելով հաշվի առնել և չեզոքացնել դրանք: Ալիևի վարչակազմը կատեգորիկ դեմ է հանդես գալիս Հայաստանի կողմից անձնագրային և մաքսային վերահսկողությանը ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակներով՝ պնդելով, որ այդ հնարավորություն է տալիս Հայաստանի նկատմամբ դեռևս չհաղթահարված անվստահության ու թշնամանքի պայմաններում, առավել ևս ռուսական ազդեցությունից էական կախման մեջ գտնվող հայկական պետությանը հետախուզական դեֆիցիտային տեղեկատվություն հավաքել իր քաղաքացիների և իրավաբանական ռեզիդենտների նկատմամբ: Ադրբեջանական սոցմեդիա հարթակներում տեղեկատվության արտահոսքերից կարելի է ենթադրել, թե ամենրիկացիները համաձայնել են, որ նման զանգվածային անհատական տվյալների հավաքագրումը և մշակումը հետախուզական վերլուծության գործիքների կիրառումով իսկապես ռազմավարական սպառնալիքներ կարող է ստեղծել Ադրբեջանի համար: Հատկանշական է, որ Հայաստանին նման իրավունքի տրամադրման հրաժարումը Բաքուն անհրաժեշտ է համարում Իրանի հետ գործող ռեժիմի վերանայման բանակցությունների համար, քանի որ Իսլամական հանրապետության կողմից ներկայում հավաքագրվող տեղեկատվությունը իր տարածքը հատող ադրբեջանական քաղաքացիների մասին լուրջ խնդիրներ է ստեղծել և ստեղծում Ադրբեջանի ներսում: Ավելին, Իրանին տրված այդ հնարավորությունը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև բոլոր մյուս պետությունների, որտեղ Իսլամական հանրապետությունը հետախուզական խնդիրներ է հետապնդում: Բաքուն ամերիկացիներին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ նշված պամաններով տրանսպորտային կապի սահմանման դեպքում Իրանին առաջարկելու է վերանայել ներկա ռեժիմը կամ ուղղակի հրաժարվելու է Արաքսի միջանցքից օգտվել, որովհետև Իսլամական հանրապետությունը ադրբեջանական քաղաքացիների վերաբերյալ իրեն հասանելի տեղեկատվությունը օգտագործել է Ադրբեջանում իր ազդեցության ամրապնդման նպատակով: Կարևոր շեշտադրում է արվել Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից վերջերս ստորագրված հրամանագրի, որով հանձնարարական է ձևակերպված կազմել Ռուսաստանի սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիների թվային պրոֆիլը, ըստ որում, ադրբեջանցիները պնդում են, որ չկա որևէ երաշխիք, առավել ևս շատ մեծ է հավանականությունը, որ Զանգեզուրի միջանցքի հսկողության ռեժիմի միջոցով Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական ռեզիդենտների մասին հետախուզական տվյալները հայտնվելու են ռուսների ձեռքում: Թերևս ռուսների ցանկությունը Անվտանգության դաշնային ծառայության միջոցով վերահսկել Զանգեզուրի ճանապարհը՝ նախատեսված Նոյեմբերի 9-ի փաստաթղթով, նաև այդ նպատակն է հետապնդել նրանց պնդմամբ: Այստեղ թերևս հետաքրքրական է այն, որ ադրբեջանցիները, ըստ էության, բաց տեքստով ամերիկացիներին հասկացրել են, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացումն իրենք են խոչընդոտել: Եվս մեկ կարևոր շեշտադրում: Պաշտոնական Բաքուն, հղում անելով պատմությանը, ամերիկյան կողմին ասել է, որ Սյունիքը Հայաստանի կազմում է հայտնվել բոլշևիկների պարտադրանքով, քանի որ մինչ այդ դե-յուրե հանձնված էր Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարմանը: Պարզ ասած, Բաքուն հավաստանշել է որպես առավելագույն զիջում Զանգեզուրի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարումը իր պայմաններով դեպի Նախիջևան այդ տարածքով տարանցման իրավունքի դիմաց: Այս ամենի համադրումից, կարծում եմ, ակնհայտ է, որ Ալիևի դիվանագիտական թիմը բավականին լուրջ աշխատանք է տանում, ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունը ներհայաստանյան ու Սփյուռքի էական ջանքերի համադրման կարիք է առաջացնում: Ցավոք սրտի, առնվազն առերևույթ այդ ընկալումը տեսանելի չէ»։
    19:00
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը այնպես է վնասվել, որ ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ. «Սպուտնիկ Արմենիա»
    Լրատվամիջոցի տեղեկություններով` խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։
    18:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Իրանը նոր պատերազմի է պատրաստվու՞մ. Սյունիքի ճակատագրով անհանգստացած են Թեհրանում
    Հայլուր 18։30 Իրանը նոր պատերազմի է պատրաստվու՞մ. Սյունիքի ճակատագրով անհանգստացած են Թեհրանում
    18:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ալի Աքբար Վելայաթին կրկին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» մասին
    Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է որոշ տարածաշրջանային և միջտարածաշրջանային կառավարություններին՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերստին բարձրացման։
    18:25
    05.08.25
    Ավելին
  • Հասարակական
    «Pan-Armenian Race 2025». Հայաստանի լավագույն մրցարշավորդները հայտնի են
    «Pan-Armenian Race 2025». Հայաստանի լավագույն մրցարշավորդները հայտնի են
    18:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր
    ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    18:00
    05.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Կյանքի գինը Գազայում. մահեր հացի հերթում
    Կյանքի գինը Գազայում. մահեր հացի հերթում
    17:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս դիմակայել շոգին․ ԱՆ-ն խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի
    Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում:
    17:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պահանջում ենք Ստեփան Սամվելյանին տեղափոխել մասնագիտական բուժհիմնարկի երիկամային բաժանմունք. հայտարարություն
    Մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ համատեղ հայտարարություն ենն տարածել՝ կալավորված Ստեփան Սամվելյանի առողջական ծանր վիճակի կապակցությամբ․ «Արամ Զավենի Սարգսյանի դեմ առերևույթ շինծու, մտացածին կասկածանքներով, անհեթեթ հեռախոսազանգերի գաղտնալսման հիման վրա, ինչպես արդեն հայտնի է, թոշակառու, հաշմանդամ, սրտային և երիկամային անբավարարությամբ տառապող Ստեփան Սամվելյանի դեմ հարուցված է քրեական գործ։ Հանրային անաչառ և օրինական իրազեկման, պատկան մարմիններին փաստաբան Զարուհի Փստանջյանի հետևողական դիմումների ու աշխատանքի շնորհիվ կալանավորյալը սրտային և երիկամային սուր անբավարարություն ախտորոշմամբ, որը տվել է շտապօգնության բժիշկը, տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք, որտեղ կյանքին ուղղակի սպառնացող վտանգի ցուցմամբ կատարվել է սրտի անոթների ստենտավորում, դրվել է երկու ստենտ, որից հետո, ինչպես գիտենք, պահանջվում է ցկյանս հետևողական բուժում մի շարք շարք դեղամիջոցների ամենօրյա ընդունմամբ։ Սակայն սուր երիկամային անբավարարությունը բուժված չէ, միայն մասամբ կայունացվել է կրեատինինի ցուցանիշը, կա դիալիզի հնարավոր կիրառման անհրաժեշտություն, բացի այդ՝ Սամվելյանի մոտ առկա են հիշողության պարբերական կորուստ, խոսքի խանգարումներ, նրա գլխուղեղի ուսումնասիրություն կատարված չէ։ Փաստաբանն ահազանգում է, որ նշյալ հիվանդություններով տառապող Սամվելյանին այսօր կարող են տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, որտեղ անհնար է սուր վիճակում գտնվող բուժառուների մասնագիտական արդյունավետ բուժում։ Դիմում ենք Արդարադատության և Առողջապահության նախարարներին, նախաքննությունն իրականացնող մարմնին հորդոր-պահանջով՝ բժշկական ցուցումների հիման վրա Ստեփան Սամվելյանին տեղափոխել մասնագիտական բուժհիմնարկի երիկամային բաժանմունք, ինչպես նաև նախաքննություն վարող մարմնի կողմից նշանակել նոր դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Ստեփան Սամվելյանի հիվանդությունների համատեղելիությունը կալանքի հետ։ 1. Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, 2. Հրանտ Բագրատյան ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, 3. Նարինե Դիլբարյան ՀԴԿ փոխնախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, 4. Զարուհի Փոստանջյան փաստաբան 5. Քրիստինե Վարդանյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր 6․ Գառնիկ Դանիելյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր 7. Արթուր Մուրադյան ԱԻՆ պահեստազորի գնդապետ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, 8. Ժասմինա Ղևոնդյան «Ներուժ» ՀԿ նախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ 9. Արթուր Մուսայելյան «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, 10. Խաչատուր Մարոզյան «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ, 11. Աննա Այվազյան Արցախի Հանրապետության «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» փոխնախագահ 12. Էդուարդ Փոլադով «Ադրբեջանից բռնագաղթվածների Միության» նախագահ 13. Անաստաս Իսրայելյան «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԿ նախագահ։ 14. Արզիկ Մխիթարյան հոգեբանական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր 15. Լավրենտ Ղալայան Արցախի ժողովրդական նկարիչ 16. Յուրա Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ժողովրդական քանդակագործ 17. Մելսիդա Հակունց «Հայ Արվեստի տուն» ՀԿ նախագահ 18. Մարի Բարսեղյան-Խանջյան պատմական գիտությունների թեկնածու 19. Վահրամ Ղահրամանյան Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող 20. Սիրվարդ Մարգարյան «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոնի» նախագահ 21. Կարմեն Ավետիսյան ԱՀ «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» նախագահ 22. Լեոնիդ Հարությունյան ԱՀ Ժողովրդական արտիստ 23. Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ 24. Ալեքսանդր Մելքումյան լրագրող 25․ Անժելա Թովմասյան «Հայելի ակումբի» տնօրեն, գլխավոր խմբագիր 26․ Ռուզաննա Սեփանյան «armlife am»-ի գլխավոր խմբագիր 27․ Անի Գևորգյան «Newday am»-ի գլխավոր խմբագիր 28․ Գոհար Հակոբյան «Առավոտ օրաթերթ» 29. Նաիրա Զոհրաբյան «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ 30․ Կարինե Նալչաջյան գիտությունների թեկնածու 31․ Դավիթ Ջամալյան գիտությունների թեկնածու 32. Արփեն Մովսեսյան 33․ Վահան Կարապետյան»։
    17:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղամ Մանուկյանի հաղորդումը դատախազությունից դուրս է եկել և անհետացել. «Փաստինֆո»
    Հիշեցնենք, որ Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել մոտ երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 10-ին, ՀՅԴ անդամների տանը խուզարկությունների ընթացքում, երբ իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նաև պատգամավորի տանը՝ այն դիտարկելով որպես նրա որդու՝ Տարոն Մանուկյանի, փաստացի բնակության վայր։ Վերջինս եւս ձերբակալվել էր, բայց հետագայում ազատ արձակվել՝ առանց որեւէ մեղադրանքի։ Իրավապահներն առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, ինչի իրավունքը չունեին, ընդ որում՝ խլել էին ուժով։ Նկատենք, որ Տարոն Մանուկյանի բնակության վայրը խուզարկելու որոշում եղել է, բայց պատգամավորի նկատմամբ որեւէ դատավարական գործողություն իրականացնելու թույլտվություն չի եղել։ Այլ խոսքով՝ իրավապահները հափշտակել էին անձռմխելիություն ունեցող պատգամավորի հեռախոսը, քանզի այն առգրավելու թույլտվություն դատարանից չէին ունեցել։
    17:00
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկաստանը չարդարացված է անվանել ռուսական նավթ գնելու պատճառով մաքսատուրքերի սահմանումը
    ԱՄՆ նախագահն ավելի վաղ սպառնացել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։
    16:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
    Օգոստոսի 5-ին, ժամը 13։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    16:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր ջերմային ֆոն
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 5-10-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ արագությամբ։
    16:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ
    ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ - քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:
    16:10
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն այլևս իրեն ոչնչով սահմանափակված չի համարում․ Պեսկով
    Ռուսաստանը համարում է, որ իրավունք ունի ցանկացած համապատասխան միջոց ձեռնարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ (ՄՓՀՀ) տեղակայելու համար և այժմ ոչնչով սահմանափակված չէ: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Ռուսաստանն այլևս որևէ սահմանափակում չունի այս հարցում: Ռուսաստանն այլևս իրեն ոչնչով սահմանափակված չի համարում: Ռուսաստանը համարում է, որ անհրաժեշտության դեպքում իրավունք ունի համապատասխան միջոցներ ձեռնարկել, համապատասխան քայլեր անել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն Ռուսաստանն այլևս իրեն պարտավորված չի համարում սահմանափակել ինքն իրեն միջին ու փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու հարցում, իսկ այդ մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են: Դիվանագիտական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել ՄՓՀՀ-ի տարածման բնագավառում Արևմուտքի քայլերին և ընդգծել, որ դրանք ուղղակի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար:
    16:00
    05.08.25
    Ավելին