Լրահոս
2025-08-06
-
ՔաղաքականԿառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆՕգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Ավելին09:3006.08.25
2025-08-05
-
ՔաղաքականԿալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում. Էլինար ՎարդանյանՍա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պատզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է: Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին է և ոչ հասարակ մարդու:Ավելին23:5705.08.25 -
ՀասարակականՎթար՝ Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՎթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։Ավելին23:4505.08.25 -
ՔաղաքականՀայաստանին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա. Արմեն ԱյվազյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․ «Ինչո՞ւ 2018 թվականին գերտերությունները փոխադարձ համաձայնությամբ իշխանության բերեցին Հայաստանում ակնհայտորեն ազգադավ ու հայրենատյաց մի կառավարություն, և ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին հանձնելն էր, այլև Հայաստանի Հանրապետության սահուն լիկվիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական լիակատար վերահսկողության տակ դնելու ճանապարհով։ Փաշինյանական դրածո իշխանությունը, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ լիկվիդացիոն հանձնաժողովը, գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամենը նրա համար, որպեսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատվությունն ամբողջությամբ բարդվի ՀՀ կառավարության «սխալների» և ընդհանրապես հայ ժողովրդի վրա, իսկ բուն կազմակերպիչները մնան ստվերում և երբևէ պատասխանատվության չենթարկվեն։ Ընդ որում՝ նրանք, ովքեր Արցախյան կորստի մեղքն ամբողջությամբ դնում են հայ ժողովրդի վրա, արտահայտում են Հայաստանի թշնամիների տեսակետը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Հայաստանի դրածո իշխանությունը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում՝ ենթարկվելով իր տերերի թելադրանքներին։ Սակայն Հայաստանի լիկվիդացիայի այս հանցավոր ծրագիրը բախվել է մի շարք լուրջ խոչընդոտների՝ 1. Հայ ժողովուրդը դեռևս ամբողջությամբ չի հանձնվել և շարունակում է (ու շարունակելո՛ւ է) դիմադրել երկրի թուրքացման ծրագրերին։ Ցավոք, այս դիմադրությունն այժմ անկազմակերպ ու հատվածական է՝ քաղաքական վստահելի և հեղինակավոր առաջնորդող ուժի բացակայության պատճառով։ Այդուամենայնիվ, հայությունը դեռևս ընդունակ է անսպասելի անակնկալներ մատուցել թե՛ գաղութարարներին, թե՛ նրանց տեղական դրածոներին։ 2. Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանային գերտերություն, կտրականապես դեմ է Հայաստանի լիկվիդացիային՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևանքն անխուսափելիորեն լինելու է թուրանական միության առաջխաղացումը՝ Իսրայելի և Արևմուտքի աջակցությամբ՝ ուղղված հենց Իրանի դեմ՝ երկրի կազմալուծման և մասնատման նպատակով։ 3. Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով, Ադրբեջանի՝ հակառուսական ուղեգծի վաղաժամ որդեգրումը Մոսկվայում առաջացրել է տատանումներ՝ Հայաստանի զոհաբերման մինչ այդ ընդունված քաղաքական կուրսի հարցում։ Թեև ռուսական վերնախավում կան ադրբեջանամետ և թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ ուժային կառույցներում սկսել է ձևավորվել պահանջ՝ վերանայել այսրկովկասյան քաղաքականությունը։ Դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ամեն ինչ զարգանում է չափազանց արագ։ Հայաստանին և հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն՝ «խաղաղության պայմանագրի», Սյունիքի ճանապարհների «արտապատվիրակման» («Թրամփի կամրջի») կամ մեկ այլ գեղեցիկ փաթեթավորմամբ։ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է»։Ավելին23:3005.08.25 -
ՍպորտՄալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարումՓարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։ Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։ Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են նաև՝ - Մանվել Խաչատրյանը (60 կգ)՝ 5-րդ տեղ - Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 7-րդ տեղ - Գոռ Խաչատրյանը (72 կգ)՝ 9-րդ տեղ - Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ 7-րդ տեղ Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին։Ավելին23:1505.08.25 -
ՔաղաքականԽաչատուրյանն ու Կոբախիձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջՀանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես կայուն և արդյունավետ քաղաքական երկխոսություն, որը ծառայում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։Ավելին23:0005.08.25 -
Միջազգային1290 զինվոր, 146 ԱԹՍ՝ մեկ օրում. Մոսկվան հաշվում է Ուկրաինայի կորուստները ռազմաճակատումՈւկրաինական ճակատում խաղաղության հասնելու համար արդեն 5-րդ անգամ Մոսկվա է մեկնում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը: Ուիթքոֆի այցը նախատեսված է վաղը, Կրեմլից էլ չեն բացառել, որ այս անգամ նրան կարող է Պուտինն ընդունել: Ըստ վերլուծաբանների՝ Ուիթքոֆի այցի իրական նպատակը Թրամփի տված վերջնագրի պատասխանը լսելն է:Ավելին22:4505.08.25 -
ՔաղաքականՈչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք. Աշոտյանի վերադարձը777 օր անազատության մեջ մնալուց հետո «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն այսօր իր առաջին ասուլիսն է տվել: Աշոտյանը ցուցադրել է ոտքին ամրացված հսկող սարքը, կատակել լրագրողների հետ, խոսել ներքաղաքական խնդիրներից:Ավելին22:3005.08.25 -
ՔաղաքականԳործելու ժամանակը հիմա է. Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններինՆերկայումս ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարարներ և Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներ, կալանքի տակ են ոչ թե որևէ հավաստիորեն ապացուցված հանցագործության, այլ կառավարության քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելու համար։ Նրանց երկարատև նախնական կալանքը, հաճախ առանց համոզիչ իրավական հիմքերի, ակնհայտ խախտում է ինչպես Հայաստանի օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային չափանիշների։Ավելին22:1505.08.25 -
ՔաղաքականՀայաստանը չի կատարում արբիտրաժի որոշումը. Ստոկհոլմը հաստատեց՝ ՀԷՑ-ի բռնագրավումն արգելված էՍտոկհոլմի արբիտրաժը երկուշաբթի նոր որոշում է կայացրել, որով հաստատվում է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը «Հայլուրին» մեկնաբանել է արբիտրի նոր որոշումը և մանրամասներ հայտնել Կարապետյանի շուրջ իրավական զարգացումներից:Ավելին22:0005.08.25 -
Հասարակական«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին21:4505.08.25 -
ՔաղաքականԻրական խաղաղությո՞ւն, թե՞ վտանգավոր խաղ Կովկասում. Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Թրամփի հովանավորությամբԻրական խաղաղությո՞ւն, թե՞ վտանգավոր խաղ Կովկասում. Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Թրամփի հովանավորությամբԱվելին21:3005.08.25 -
ՀայաստանՀնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության գործելակերպ․ Վիրահայոց թեմի առաջնորդՎիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հրապարակումը․ «ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը: Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան: Մինչդեռ այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա: Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է: Ի գիտություն բոլոր տգետներին, Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսապետն է, հայ ժողովրդի հավատքի հավաքական կերպարը: Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է աչալուրջ լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին ու չարամիտ գործերին, և աղոթքով հրաժարվի սատանայից ու նրա չար պաշտոնյաներից»:Ավելին21:1505.08.25 -
ՀասարակականԱյս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և՛ իմ հավիտենական հայրենիքին, և՛ իմ սիրելի ժողովրդին․ Միքայել ՍրբազանՀրապարակվել է Միքայել Սրբազանի խոսքը կալանավայրից. «Սիրելիներ. Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը … Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով: Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և՛ իմ հավիտենական հայրենիքին, և՛ իմ սիրելի ժողովրդին: Առաջ Աստված … «Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»: Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին: Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ … 05.08.2025թ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»։Ավելին21:1105.08.25 -
ՔաղաքականԴիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխելու համար․ Լիլիթ ԳալստյանԱ․ Արշակյանը ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։Ավելին21:0005.08.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետԹուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թոշակի է ուղարկվել: Նրա փոխարեն նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն: 2021 թվականին գեներալ դարձած Բայրաքթարօղլուն 2023-ից զբաղեցնում էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Մեթին Թոքելը: Ծովային ուժերի հրամանատար Էրջյումենթ Թաթլըօղլուի և օդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի լիազորությունները երկարաձգվել են մեկ տարով: Ուշագրավ է, որ այս նշանակումները տեղի են ունենում Սիրիայում շարունակվող անորոշության պայմաններում։ Գեներալների ընդհանուր թիվը 316-ից հասել է 332-ի:Ավելին20:4505.08.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետումԱյսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Պարզվել է, որ հրդեհը բռնվել է սուպերմարկետի ներսի և դրսի կողմերից՝ էլեկտրալարերից առաջացած կայծից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին20:3505.08.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մահաբեր նահանջ ռուս-ուկրաինական ճակատում. 1290 զոհ՝ մեկ օրումՀայլուր 20։30 Մահաբեր նահանջ ռուս-ուկրաինական ճակատում. 1290 զոհ՝ մեկ օրումԱվելին20:3005.08.25 -
ՔաղաքականՔննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում:Ավելին20:2005.08.25 -
ՔաղաքականՈստիկանը չի լսել Արցախի հայաթափման մասին. «անտեղյակությունը» պատժից խուսափելու միջո՞ցՈստիկանությունում աշխատանքից չազատվելու համար մոդայիկ մի ձև կա Հայաստանում, կարծում են փաստաբանները: Նախորդ շաբաթ ոստիկանության կարմիր բերետավորը հայտարարել է, թե չի իմացել Արցախի հայաթափման մասին: Սպան նաև խուսափել է էթնիկ զտում որակել Ադրբեջանի գործողությունները արցախահայության հանդեպ: Լևոն Քոչարյանի գործով դատական նիստին է գրանցվել սկանդալային միջադեպը:Ավելին20:1505.08.25