Լրահոս
Շոու բիզնես
11:30
25.08.25
852

«Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները չեղարկել են Sevdaliza-ի ելույթը Հայաստանում

Img default alt hy

«Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները, հետևելով հանրային բողոքին ու դժգոհությանը,  չեղարկել են հակաքրիստոնեական տեսահոլովակով հայտնի երգչուհի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում:

«Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու:

Շուտով կհայտնենք նոր արտիստների անուններ, ովքեր մեր 15 հայ արտիստների և միջազգային հեդլայներ A7S-ի հետ փառատոնը կդարձնեն անմոռանալի երաժշտական տոն:

Շնորհակալ ենք ձեզ վստահության համար: Ձեր ոգևորությունն է, որ այս փառատոնը դարձնում է յուրահատուկ:

Անհամբեր սպասում ենք ձեզ օգոստոսի 30-ին՝ Sound Park-ում»,-նշված է ֆեստի ինստագրամյան էջի հաղորդագրության մեջ: