Լրահոս
Հասարակական
11:00
28.08.25
243

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Oգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

​​Երևանում՝ օգոստոսի  28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

​Մարզերում՝ օգոստոսի  28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։