Լրահոս
Մամուլի տեսություն
10:38
28.08.25
63

Օրը սկսենք մամուլի  5   կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։

«Ժողովուրդ»

Հայաստանի պետական պարտքի աճն արագանում է՝ իշխանության անգործության կամ վատ կառավարման հետեւանքով։

«Հրապարակ»

Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը կարծես չի արդարացնում այդ հույսերը։

«Ժողովուրդ»

Սեպտեմբերի 1-ը մոտենում է դասագրքերի բացակայության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բացարձակ անպատասխանատվության պայմաններում։

«Հրապարակ»

Երեկ «Օպերա սուիթ» հյուրանոցում հանդիպել են քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ։ Մասնավորապես ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի  Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: