Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:22
28.08.25
438

«Զանգեզուրի միջանցքը» կարող է առանցքային դեր խաղալ Հյուսիսային Եվրոպայի և Պարսից ծոցի միջև կապի ապահովման գործում․ Ալիև

Img default alt hy

«Զանգեզուրի միջանցքը» կարող է կարևոր լրացում լինել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային երթուղու համար, այս մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ այդ միջանցքը կրկնակի գործառույթ է իրականացնելու՝ Արևելքը միացնելով Արևմուտքին և միաժամանակ ապահովելով այլընտրանքային ճանապարհ Հյուսիսի և Հարավի միջև։

Ալիևը նշել է, որ Ռուսաստանից դեպի Իրան Ադրբեջանի տարածքով գոյություն ունեցող երթուղուց բացի, կհայտնվի ևս մեկը՝ Հայաստանով, Նախիջևանով և այնուհետև դեպի Իրան: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ արդեն ավարտվել է իր տարածքում անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը: «Հյուսիս-Հարավ» երթուղու հիմնական բացակայող մասը գտնվում է Իրանում, որտեղ պետք է կառուցվի մոտ 150 կմ երկաթուղի, գործընթաց, որը կարող է տևել մի քանի տարի:

««Զանգեզուրի միջանցքը» կարող է առանցքային դեր խաղալ Հյուսիսային Եվրոպայի և Պարսից ծոցի միջև կապի ապահովման գործում: Նոր երթուղին կարող է անցնել ՌԴ-ով, Ադրբեջանով, Զանգեզուրով, Նախիջևանով, այնուհետև՝ Իրանում գոյություն ունեցող երկաթուղով», ընդգծել է Ալիևը։