Լրահոս
Միջազգային
22:39
29.08.25
168

Ռուսաստանի հարվածները՝ թուրքերին և Ալիևին. Բաքվում պահանջում են պատժել Մոսկվային

Մոսկվա-Բաքու դիվանագիտական փոխհրաձգությունը չի դադարում նոր թիրախներ խոցել, այս անգամ ուղիղ կրակով. ռուսներն այս գիշեր ռմբակոծել են Ուկրաինայի մայրաքաղաքն ու հրթիռներ արձակել այն փողոցի ուղղությամբ, որտեղ գտնվում է Ադրբեջանի դեսպանատունը: Արդյո՞ք Բաքվի դիվանագիտական ներկայացուցչությունը պատահական է հայտվել ռուս հրետանավորների թիրախում, թե ամեն դեպքում Մոսկվան որոշ մեսիջներ է փոխանցում Բաքու: Եթե Ռուսաստանն ինչ-որ բան է հասկացնում Ադրբեջանին, ապա գուցե այդ տրամաբանության մեջ է նաև թուրքական Բայրաքթար գործարանին հասցված հարվածները նույնպես: Կիևի մերձակայքում թուրքերը երկու տարի առաջ էին կառուցել գործարանը, որ տարեկան 120 անօդաչու արտադրեին: