Լրահոս
Աշխարհ
22:30
29.08.25
242

Մահացել է Ստանիսլավ Տարասովը

Img default alt hy

72 տարեկան հասակում մահացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Նա մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարում էր»,-պատմել է կինը՝ նշելով, որ ամուսինն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը:

Քաղաքագետը ախտորոշումը թաքցնում էր հանրությունից:

Ստանիսլավ Տարասովը ծնվել է Կիրովաբադում 1953թ.-ին:Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատտիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքիհամար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշիշքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով: