Լրահոս
Արցախ
12:42
02.09.25
425

Արցախի ներկայացուցչության շենքն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է. Սամվել Շահրամանյան

Img default alt hy

Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեական գործերին, որոնցով ինքն ունի վկայի կարգավիճակ:

Հարցին՝ ի՞նչ ունի Սամվել Բաբայանն իր դեմ, որ հաղորդում է ներկայացրել, Շահրամանյանը նախ ասաց, որ տեղյակ չէ, ապա հավելեց. «Ես տեղյակ չեմ, թե նա ինչ հաղորդում է տվել, կամ ի՞նքն է տվել, թե՝ ոչ: Բայց կարող եմ ասել, եթե չլիներ նման քրեական գործ, գտնում եմ, որ դա պետք է նախաձեռնվեր, որ դրա շրջանակներում պարզվեր ճշմարտությունը»:

Քրեական գործերի վերաբերյալ նա այլ հարցերի չպատասխանեց, քանի որ դրանք նախաքննական գաղտնիքի խախտում կհամավրվի:

Շահրամանյանն անդրադառնալով Արցախի ներկայացուցչության շենքը օրինական ճանապարհով վերցնելուն, ասաց. «Արցախի ներկայացուցչությունն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է, որովհետև դա 97 թվականից քաղաքապետի որոշմամբ կառավարության որոշմամբ արդեն նաև 22 թվականից ԱԳ նախարարի կողմից ճանաչվել է որպես դիվանագիտական կորպուս, շենք, ուրեմն իրավական հիմք չկա»: