Լրահոս
Քաղաքական
12:35
02.09.25
141

Ասիական «Վիշապը, Փիղը, և Հյուսիսային Արջը» կարող են ձևավորել նոր բևեռը, որի մասին այնքան խոսվում է. Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասիական «Վիշապը, Փիղը, և Հյուսիսային Արջը» կարող են ձևավորել նոր բևեռը, որի մասին այնքան խոսվում է։ Այդ առումով կարևոր ուղերձ էր ՌԴ նախագահի կոչը` ստեղծել միասնական վճարային և դրամական համակարգ, ինչը կարող է կապիտալիզացնել վերջին տարիներին անընդհատ խոսվող թեման` դոլլարին այլընտրանքի ստեղծումը, որը կթուլացնի ԱՄՆ հզորությունն ու ազդեցությունը։

Ասիական խոշոր եռյակի առաջնորդները` Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին նաև ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում իրենց շփումների ու համատեղ նկարների միջոցով կարծես թե նոր ուղերձ են հղում աշխարհին։

Իհարկե, մի բան է ցանկությունը, բոլորովին այլ բան է դրա կապիտալիզացիան գործնական հողի վրա»։