Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
05.09.25
98

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան եւ կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձեւավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում:

«Ժողովուրդ»

Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին երեկ՝ երեկոյան, ժամը 22:00-ի տվյալներով իրավապահները դեռ փնտրում էին։ Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը իրավապահներին պնդել է, որ հայտնաբերված զենքն ու թմրանյութը իրենը չեն, այլ իր մեքենայում գտնվող անձին են պատկանել։

«Հրապարակ»

Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորի ամուսինը աշխատում է ԱԱԾ-ում:

«Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ: