Լրահոս
Մամուլի տեսություն
10:16
05.09.25
265

Աղմկոտ գործերը պատահական չեն մակագրվում հենց այն դատավորներին, որոնք կառավարելի են. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի գործով հատուկ վերանայման բողոքը (կալանքի երկարաձգումը վերացնելու, կալանքը բեկանելու մասին) մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Նա գործավարից է հասել դատավորի կարգավիճակի: 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Գործարար Սամվել Կարապետյանի գործով բողոքը Մելիքսեթյանը քննել է գրավոր ընթացակարգով, բայց որոշումը դեռ չի հրապարակվել, կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։ Որոշման ելքն իրավաբաններն ու փաստաբանները կանխատեսելի են համարում:

Ասում են` նա այդքան «դուխ» չունի, որ Նիկոլ Փաշինյանի անձնական «թշնամի» Կարապետյանին բաց թողնի, եւ երկրորդ վախ-կաշկանդվածություն էլ ունի` պայմանավորված իր ամուսնու հանգամանքով, որը, մեր տեղեկություններով, աշխատում է Գյումրիում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Երեկ գրել էինք, որ քաղաքական գործեր քննող մեկ այլ դատավորի՝ Միքայել սրբազանի գործը քննող Արմինե Մելիքսեթյանի ամուսինն էլ է ոստիկանության համակարգում ծառայում։ Ըստ ամենայնի, աղմկոտ գործերը պատահական չեն մակագրվում հենց այն դատավորներին, որոնք կառավարելի են, որոնց ընտանիքի անդամներն ուժային կառույցներում են աշխատում կամ պաշտոններ են զբաղեցնում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում