Լրահոս
2025-09-21
-
Արտաքին քաղաքականությունԳնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը․ Հնդկաստանի ԱԳ նախարարՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: «Ջերմորեն ողջունում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Գնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը»,- նշել է նա։Ավելին23:3021.09.25 -
ՀասարակականԱճառյան փողոցում բեռնատար «Ford»-ը բախվել է կայանված «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավորՍեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աճառյան փողոցում «Ford» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Ford»-ի և «Mitsubishi»-ի դիմացի անվահեծանները կոտրվել են։Ավելին23:0021.09.25 -
ՀասարակականԱնկախության տոնին նվիրված լուսային միջոցառում` Երևանի Ազատության հրապարակումԱնկախության տոնին նվիրված լուսային միջոցառում` Երևանի Ազատության հրապարակում։Ավելին22:3021.09.25 -
ՀասարակականԵրևանի կենտրոնում 5 ամիս առաջ հրազենային վնասվածք ստացած օտարերկրացին օրերս մահացել էՎերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և առաջին իսկ օրվանից գտնվում էր կոմայի մեջ։Ավելին22:1021.09.25 -
ՀասարակականԳարշահոտություն ու հակասանիտարական վիճակ՝ ԵրևանումՏևական ժամանակ է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ողողել է մոտ 2 կմ-անոց ճանապարհահատված՝ հասնելով մարդկանց տներ:Ավելին22:0021.09.25 -
ՀայաստանԱրարատահայաց ՀՀ-ն ստեղծվել է հայոց դարավոր երազանքի շուրջ և համայն հայության համախմբման արդյունքում․ «Հայոց Տուն»Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով ուղերձ․ Սիրելի հայրենակից, Արարատահայաց Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հայոց դարավոր երազանքի շուրջ և համայն հայության համախմբման արդյունքում։ Այն իրողություն է, երիտասարդ պետականություն՝ մեծ ձգտումներով, արդեն գրանցած հաջողություններով, որոնք, սակայն, մթագնվում են նաև կորուստներով։ Մենք՝ մտավորականության ներկայացուցիչներս, չենք կարող լռության մատնել՝ հայության մի հատվածի հայրենազրկումը, դրան հանգեցրած գործողությունները և առաջացած անջրպետը՝ պետական մարմինների, պետության գաղափարի և հասարակության միջև։ Այս ամենը, որ ներքին և արտաքին նոր, ավելի ուժգին մարտահրավերներ է ստեղծել, մեզ համար մտահոգություն առաջացնող է։ Հայը մշտապես պետականաստեղծ է եղել։ Եվ հենց այսօր է, որ մենք պետք է դա ոչ միայն հիշենք, այլև դրան առավել կարևորություն հաղորդենք։ Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում։ Մեր ազգի ու պետության վերքերը բուժելու, Անկախության օրն իսկապես անկախ ու լիաթոք նշելու համար, մեզ նախ և առաջ անհրաժեշտ է հիշել, որ պետությունը յուրաքանչյուրս ենք, և մենք պետք է որոշենք ու մեր գործողություններով ապացուցենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Միայն ու միայն մեր անմիջական մասնակցությունն է, մեր հավաքական կամքի դրսևորումը, որ թույլ կտա, ուժ կտա հաղթահարել օրեցօր ահագնացող ներքին ու արտաքին մարտահրավերները։ Ու այդ դեպքում, երբ մենք պետության համար կստանձնենք պատասխանատվություն, Անկախության օր կլինի տարվա յուրաքանչյուր օրը։ Թող լինի այդպես։Ավելին21:4221.09.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Բժշկական համալսարանի լաբորատորիայում․ մեկ անձ հոսպիտալացվել էԻնչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։Ավելին21:3021.09.25 -
Հասարակական18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բшխվել է կայանված բեռնատարին․ կան տուժածներԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Միրիկ Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Shacman» մակնիշի բեռնատարին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Միրիկ Մ․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված բեռնատարի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ «Toyota»-ի վարորդ Միրիկ Մ․-ն ժամկետային զինծառայող է, իսկ վիրավոր Աշոտ Մ․-ն՝ պայմանագրային զինծառայող։Ավելին21:0021.09.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունումԸմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։ Հայ ըմբիշը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 15-5 հաշվով հաղթեց ղրղզ ըմբիշ Ռազակ Բեյշեկեևին։ Սա Գալստյանի երկրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնությունում։Ավելին20:5021.09.25 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ «Ծաղկեվանք» եկեղեցու մոտակայքում քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողանում իջնելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Ավելին20:3021.09.25 -
ՄիջազգայինԿանադան, Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստին պետությունըՊաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:Ավելին20:1521.09.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համարԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարը բրոնզե մեդալի համար: 67 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուշիկա Շիմոյամադայի հետ եւ ծանր գոտեմարտում հաղթեց 6:4 հաշվով: Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ, Ասիայի փոխչեմպիոն Ռազակ Բիշեկեևի հետ: Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում: Աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ):Ավելին20:0521.09.25 -
ՔաղաքականԻտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշըԱրարողությունը կազմակերպվեց և ղեկավարվեց Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության կողմից։ Մասնակցել են Դարիո Ռուբեն Թիմուրյանը, Կառլո Կոպպոլան, Սիրանուշ Քվարանտան և Տիտո Քվարանտան։ Նախաձեռնությունը հնարավոր դարձավ պատվավոր հյուպատոսության կողմից վերջին օրերին ներկայացված հայցի շնորհիվ, որը անմիջապես ընդունվեց Բարի քաղաքապետի և քաղաքային վարչակազմի կողմից։Ավելին20:0021.09.25 -
ՀասարակականԵրևանում թшլшնել են բժշկի ավտոմեքենանՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից սեպտեմբերի 12-ին Բագրևանդի փողոցում տեղի ունեցած գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի 4/3 շենքի բնակիչ Ավագ Ավագյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքի գնալիս նկատում է, իրեն պատկանող, բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանները: Պարզվում է, որ անձը կամ անձինք գիշերը թալանել են ավտոմեքենան՝ տանելով առջևի հատվածի լուսարձակները, շիթը և մի քանի դետալներ՝ այդ կերպ տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:Ավելին19:3021.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։Ավելին19:0021.09.25 -
Հասարակական«Opel Zafira»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին․ կա վիրավորՍեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին՝ Այրում քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 61-ամյա Արտաշես Կարապետյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել ապա տեղափոխել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:3021.09.25 -
ՔաղաքականԱնկախության տոնի կապակցությամբ Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջն այսօր կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջը ժամը 19:00-ից կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այդ մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։Ավելին18:0021.09.25 -
ՔաղաքականԿեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձըՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, որում նշված է. «Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»։Ավելին17:4021.09.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանքՍեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։Ավելին17:3021.09.25 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարումՀայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Մեր մինչև 23 տարեկանների հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, որը եզրափակիչում հաղթել է ռուս Աբդուլա Չերգեսովին։ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 75 կգ Մարատ Միքայելյանը դարձել են արծաթե մեդալակիր։Ավելին17:0021.09.25